Շաբաթ, 15 մայիսի 2010, # տպագիր համարը

    first page

    ՀԱՄԱՐԻ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄԸ

    ՄԵՐ ԼԵԶՈՒՆ ՃԿՈՒՆ Է, ԲԱՅՑ ԲԱՐԲԱՐՈՍ

    Վերընթերցեք Չարենց



    ՀՍՏԱԿ ԽՈՍՔԻ ԺԱՄԱՆԱԿԸ

    ՀԱՆՈՒՆ ՂԱՐԱԲԱՂԻ, ԸՆԴԴԵՄ ՔՈՉԱՐՅԱՆԻ


    Ստացվելու է այնպես, որ ամեն անգամ, երբ Հայաստանի համար որեւէ շատից-քչից կարեւոր իրադարձություն է տեղի ունենում, հասարակությունն իսկույն հայացքն ուղղում է Հայ Ազգային Կոնգրեսի կողմը. «Տեսնենք Կոնգրեսն ի՞նչ է ասում»։ Չավուշօղլուի այցն էլ էր այդ շարքից։ ԵԽԽՎ թուրք նախագահն այցելեց Հայաստան, բազմաթիվ հանդիպումներ ունեցավ ¥այդ թվում՝ Սերժ Սարգսյանի հետ¤, բայց հայ հասարակության համար այցի ինտրիգը Կոնգրեսի հետ հանդիպումն էր։ Եթե նկատել եք, որեւէ մեկին առանձնապես չէր էլ հետաքրքրում, թե թուրք պաշտոնյան ինչ է խոսել Սերժ Սարգսյանի հետ։

    ՄԱՐԿ ՆՇԱՆՅԱՆ

    շարունակություն...»»


    «ՉԻ» ՌԻԹՄՈՎ

    ԴԱՐՁ Ի ՇՐՋԱՆՍ ՅՈՒՐ


    Մեր աղբյուրի փոխանցմամբ, երեկ նախագահականում են եղել Արդարադատության նախարարության քրեական պատիժների իրականացման վարչության պետ գեներալ-մայոր Աշոտ Գիզիրյանը եւ Պետական պահպանության ծառայության պետ, գեներալ-գնդապետ Հայկ Հարությունյանը. քննարկվել են նրանց հետագա աշխատանքային գործունեության խնդիրները։ Նախագահականում որոշել են Աշոտ Գիզիրյանին վերադարձնել այնտեղ, որտեղից սկսել է՝ Գյումրի, սակայն նոր եւ փոքր-ինչ անակնկալ կարգավիճակով։

    շարունակություն...»»


    ԼՈՒՐ-ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

    ՔՈՉԱՐՅԱՆԸ ԽԻՍՏ ԷՐ ԶԲԱՂՎԱԾ

    ՀԵՆՑ ՎԱՂՆ ԷԼ ՊԱՏՐԱՍՏ ԵՆՔ

    շարունակություն...»»


    ՄԵՏԱՔՍԻ ՃԱՆԱՊԱՐՀԸ

    ՀԱՍՆԵՆՔ ԹԱԻԼԱՆԴ, ՍՈՎՈՐԵՆՔ ԲԱՆ


    Իշխանություններն, ինչպես հայտնի է, որոշել են Հայաստանում օտարալեզու դպրոցներ բացել՝ այն հաշվարկով, որ դրանցում պիտի սովորեն «էլիտայի» երեխաները։ Այս թեմայի շուրջ, բնականաբար, մեծ աղմուկ բարձրացավ, որովհետեւ փաստորեն վտանգի տակ է դրվում Հայաստանի անկախության քսան տարիների հիմնական նվաճումներից մեկը, իսկ եթե փոքր-ինչ հեռուն նայենք՝ վտանգի տակ է դրվում անկախությունն ինքը։

    ԳՐԻԳՈՐ ՈՍԿԱՆՅԱՆ

    շարունակություն...»»


    ԼՐԱՀՈՍ


    Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ավարտվել է Մարտի 1-ի 10 զոհերից 3-ի` Հովհաննես Հովհաննիսյանի, Գրիգոր Գրիգորյանի եւ Սամվել Հարությունյանի իրավահաջորդների բողոքի քննությունը (դատարանն իր որոշումը կհրապարակի մայիսի 24-ին` ժամը 10.00-ին)։ Նշենք, որ դատավոր Արմեն Խաչատրյանն այդպես էլ հնարավորություն չի տվել տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչներին հարցեր ուղղել պատասխանող կողմին` նախաքննություն իրականացնող մարմնի` ՀՔԾ ներկայացուցիչներին։

    ԳՈՀԱՐ ՎԵԶԻՐՅԱՆ

    շարունակություն...»»


    ԱՍՈՒԼԻՍ

    ՀԱԿ-Ը ՀԱՂԹՈՒՄ Է ԻՐ ՄԱՐՏԱՎԱՐՈՒԹՅԱՄԲ


    «Երկու ու կես տարի Հայաստանում գործում է քաղաքական շարժում, քաղաքական ուժ, եւ միակ քաղաքական ուժն է այսօր Հայաստանում, որը տասնյակ հազարավոր մարդկանց տարբեր քաղաքական միջոցառումների մոբիլիզացնում է։ Դրված են լրջագույն պահանջներ։ Ոչ մի այլ քաղաքական ուժ չունի հասարակական կարծիքի նույնքան տիրապետում, ինչքան մենք։ Հայ Ազգային Կոնգրեսն այսօր արտահայտում է հասարակության մեծամասնության կարծիքը, պահանջները։

    ԳՈՀԱՐ ՎԵԶԻՐՅԱՆ

    շարունակություն...»»


    ԼՈՒՐԵՐ

    ՀՐԱԺԱՐՎԵԼ ԵՆ ՍՏՈՐԱԳՐԵԼ


    «Փրկենք Ուսանողական այգին» շարժման երիտասարդները երկար ժամանակ է, ինչ պայքարում են Ագրարային համալսարանի դիմաց փորված երկու հսկայական փոսերի եւ հատված ու հատվելիք ծառերի համար։ Նրանք՝ ի թիվս շատ այլ ակցիաների, նաեւ ստորագրահավաք են իրականացնում` այգին բետոնապատումից փրկելու համար։

    շարունակություն...»»


    ԼԻԿԲԵԶ

    ՄԱՐԴԻԿ ՊԻՏԻ ՊԱՐԱՊԵՆ, ՈՐ ԱԶԱՏԱԳՐՎԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԱՆՈՒՆՆԵՐՆ ԻՄԱՆԱՆ


    Շարունակում ենք ներկայացնել ԱԺ պատգամավորների հետ անցկացված մեր բլից հարցումները` Ղարաբաղի ազատագրած 7 շրջանների վերաբերյալ։

    ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆ

    շարունակություն...»»


    ՉԻՆ ՄԱՉԻՆ

    ՖԵՅՍԲՈՒՔ ՊԻԿԵՏ


    Ֆեյսբուքի` սոցիալական միջազգային ինտերնետ պորտալի հայ գործուն քաղաքացիները, որ խմորվում- խմորում էին առայսօր իրենց ակտիվությունը, համադրվում- համադրում էին անելիքները` «սկսել ա»-ից մինչեւ «չի քանդվելու» եւ «հիմա»-ից մինչեւ «սարդարապատ», երեկ պիկետեցին Հայաստանի ագրարային ու ճարտարագիտական-ճարտարապետական համալսարանների առջեւ, «Ուսանողական» ոչնչացվող այգում կառուցվող օբԷկտի շինարարությունը։

    Մ.Մ.

    շարունակություն...»»


    ՌԵՊՈՐՏԱԺՆԵՐ ԿՅԱՆՔԻՑ

    ՄԵՂՐԻՈՒՄ ՎԱՏԻՑ ՎԱՏ Ա


    Եթե այդպիսի վիճակագրություն լինի, երեւի, պարզվի, որ Մեղրին հայտնվում է հասարակության ուշադրության կենտրոնում ավելի շատ որպես մի տարածք, որի փոխանակման-հանձնման շուրջ ժամանակ առ ժամանակ խոսակցություններ են տարածվում։ Մինչդեռ մեղրեցիներն էլ ապրում են մեր բոլորի հոգսերով եւ սպասումներով, ավելացրած իրենց սահմանային վիճակից բխող հազար ու մի տագնապները։ Մեղրիից հնչած զանգն, ահա, այդ ամենի մասին է։ Սամվել Հարությունյանը նախ մեզանից ուզում էր ճշտել, թե ինչու «Ազատությունը» արդեն տասն օր է` Մեղրիում չի սփռվում։

    ՄԱՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ

    շարունակություն...»»


    ԱՌԱՆՑ ՄԻՋԱՎԱՅՐԻ

    ԻՆԿՈՒԲԱՏՈՐ ՊԵՏՔ ՉԷ


    Հանճար ստեղծելու համար ինկուբատոր պետք չէ, եւ ինկուբատորին էլ հանճար պետք չէ։ Սակայն մշակութային միջավայրը խիստ անհրաժեշտ է։ Յոթ նկարիչների գործերի համատեղ ցուցադրությունը չէր կարող միանգամից ստեղծել այդ միջավայրը, բայց եւ կարող էր ինչ-որ բան փոխել։

    ՄԱՐԻՆԱ ԲԱՂԴԱԳՅՈՒԼՅԱՆ

    շարունակություն...»»


    ՍՏՈՊ ԿԱԴՐ


    Երեկ բազմաթիվ երիտասարդ բնապահպաններ շղթա կազմած լուռ կանգնել էին Ուսանողական այգու շինհրապարակի մոտ։ Այդկերպ նրանք բողոքում էին այգու երկու տարբեր հատվածներում իրականացվող սրճարանների շինարարության դեմ։

    Լուսանկարը` ԳԱԳԻԿ ՇԱՄՇՅԱՆԻ

    շարունակություն...»»


    ՏԱՂԱՐԱՆ

    ԱԶԳԱՅԻՆ ԻՂՁԵՐԻ ԹԵԺ ՏԱՍՆՅԱԿԸ
    (Top 10 of armenian dreams)


    Դեռ մի կարոտ ունեմ պահած, տեսնեմ Անին - ու նոր մեռնեմ,
    Տեսնեմ Ղարսում, ստոլբից կախած Էրդողանին - ու նոր մեռնեմ։

    շարունակություն...»»



    ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


    «ՉԻ» Բաժանորդագրվելու համար դիմել

    «Հայմամուլ» ՓԲԸ, հեռ. 45-82-00, 45-19-11

    «Հայփոստ» ՊՓԲԸ, հեռ. 51-45-46, 51-45-47

    «Պրեսս-ատաշե» ՍՊԸ 27- 02- 22

    «Էքսպրես +» ՍՊԸ 54-84-30

    Առաքումն՝ անվճար:



    printed version       125 (No 215 (կիրակնամուտ)), Մայիսի 15 2010 թ., շաբաթ