|
Չէ, այնուամենայնիվ երկգլուխ հրեշը, սիամի երկվորյակը, կոալիցիայի շեֆը`
ՌՔ-ՍՍ տանդեմը օրգանական միասնություն հանդիսանալով, անբաժան միակամություն
լինելով, անքակտելի` մեկ ազգ` մեկուկես մարմին, երկու գլուխ` մեկ ողնաշար,
երեք ոտք ու չորս ձեռք, մեկ հետույք ու... մի խոսքով, ահա այս կարգի օրգանիզմը
գոյության շարունակման պատճառաբանության կարիք ունի` երբ ամեն ինչ լավ է
ու շարժ չկա, սրա անոմալ գոյությունը կանգ է տալիս, թուլանում են ավշահյութի
մղումները եւ ուղեղի գորշ նյութի զարկերակումը, զույգ սրտերն են թուլանում,
միակ հետույքի կիսագնդերը ու լիարյուն, սեղմ, կազմակերպված կյանքը անէանում
է ԱՆՆՈՐՄԱԼ ԱՅՍ ՄԱՐՄՆԻՑ: ՍՏԻՄՈՒԼ Է ՊԵՏՔ: Պ ա ր բ ե ր ա բ ա ր:
Մ.Մ. |