11.05.2018 06:45 Մելանյա Ծառուկյան
Տարածել հոդվածը. facebook twitter

«ՉԻ» ռիթմով

Վովայի Արշակը սգո ծառայությունների բիզնեսով է զբաղված

«ՉԻ» տեղեկություններով` Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանը` հանրահայտ Արշակը, իր հարստությամբ չի զիջում հաջողակ բիզնեսմեններից շատերին։ Նա ԱՄՆ-ում շքեղ առանձնատուն ունի, սեփական բիլիարդանոց ունի այն փողոցում, որտեղ ապրում է։ Արշակի ձեռներեցությանը շատերը կնախանձեին, քանի որ խորագետ բիզնեսմենը գտել է վերջնականապես հարստանալու հետաքրքիր մի ճանապարհ։

«ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ` Սովետաշենի ավտոշուկայի հարեւանությամբ կառուցված շքեղ կառույցը, որը կարելի է բարձրակարգ ռեստորան համարել, ոչ այլ ինչ է, քան հոգեհացի ճաշարան։  Այդ հացատանը կից գործում է  Արշակին պատկանող սգո սրահը, որը նույնպես եկամտաբեր բիզնես է։ Հանգուցյալների տերերը կարող են իրենց նեղություն չտալ եւ նույն վայրում գտնվող Արշակին պատկանող  ծաղկի մեծ սրահում պատվիրել իրենց ցանկացած ծաղկեպսակները։ Ի դեպ, ցանկության դեպքում տրամադրվում են նաեւ սգո «կատավալկաներ»` հանգուցյալներին տեղափոխելու համար։ Նշենք, որ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի պետի բիզնես հանդիսացող  սգո բոլոր ծառայությունները կողք կողքի են։

Ականատեսների վկայությամբ` այս օբյեկտները աշխատում են հերթի տակ, իսկ հանգուցյալների բարեկամները հարկ եղած դեպքում ծանոթ են որոնում այդ ծառայություններից օգտվելու համար։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
          1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30