28.03.2017 09:07 Նատալյա Հովսեփյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Քաղաքական պոպուրի

Չինական Week End

Չինական Week End

Հանգստյան օրերին աշխարհում տեղի ունեցած հետաքրքիր եւ կարեւոր իրադարձությունների մասին՝ համառոտ։

ԹՈՒՐՔԻԱ։ Քասթանոմու քաղաքում բնակիչներին ինչ-որ բան տեղեկացնելու համար փողոցային բարձրախոսների միջոցով պոռնոֆիլմի ձայներ են հեռարձակել։ Քաղաքապետ Թահսին Բաբշը ներողություն է խնդրել բնակիչներից՝ կատարվածը «անբարոյական սադրանք» անվանելով, եւ խոստացել է պատժել մեղավորներին։ Ըստ իշխանությունների, մեղավորները հաքերներն են, ովքեր ինչ-որ կերպ կարողացել են կոտրել բարձրախոսների տեղեկացման համակարգի հաճախականությունը։

ՉԻՆԱՍՏԱՆ։ Գույպին բնակավայրում բեռնատարը վրաերթի է ենթարկել դպրոցականներին, ինչի արդյունքում 3 երեխա զոհվել է, 2-ը՝ վիրավորվել։ Վարորդը ձերբակալվել է, վրաերթի պատճառներն անհայտ են։

Լինբաո քաղաքի ածխահանքում տեղի ունեցած վթարի հետեւանքով 10 հանքագործ է զոհվել։ Հյատնի է, որ վթարի ժամանակ գետնի տակ 18 մարդ է գտնվել։ Ոստիկանությունը հետախուզություն է սկսել, վթարի պատճառները պարզվում են։ Ըստ տեղեկատվության, միջադեպից առաջ, հանքում անհայտ ծագումով գոլորշիացումներ են սկսվել՝ պայթյունավտանգ իրավիճակ առաջացնելով։

Գուանչժոու քաղաքում փլուզվել է կառուցվող ջերմաէլեկտրակայանը, ինչի հետեւանքով 9 մարդ զոհվել է, 2-ը՝ վիրավորվել։ Կատարվածի հանգամանքները պարզվում են։

Ներքին Մոնղոլիա ինքնավար շրջանում, նախնական տվյալներով, կենցաղային գազի արտահոսքից առաջացած պայթյունի հետեւանքով 4-հարկանի բնակելի շենքի մուտք է փլուզվել։ Հայտնվում է 3 զոհերի եւ 25 վիրավորների մասին։ Ոստիկանությունը հետաքննություն է սկսել։

ԳԵՐՄԱՆԻԱ։ Դաշնային ոստիկանությունը կասկածելի առարկա հայտնաբերելու պատճառով Քյոլն/Բոնն օդանավակայանի տերմինալներից մոտ 500 մարդ է տարհանել։ Ըստ ոստիկանության հայտարարության, հետախուզության արդյունքում ճամպրուկներից մեկում օդանավակայանի աշխատակիցները կասկածելի առարկա են հայտնաբերել, սակայն «անհայտ պատճառներով» չեն ձերբակալել պայուսակի տիրոջը։

ԻՐԱՔ։ Արեւմտյան Մոսուլում ավիահարվածների զոհերի թիվը հասել է 130-ի։ «Իսլամական պետություն» տեռորիստական խմբակցության դեմ իրաքյան զորքի կողմից հարձակմանն աջակցում է ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիան։

Մոսուլում փլուզված շենքի փլատակների տակ 61 մարդու դի է հայտնաբերվել։ Ըստ տեղեկատվության, մարտերի ժամանակ շենքից գնդակահարություն էին իրականացնում «Իսլամական պետություն» տեռորիստական խմբակցության զորայինները, ովքեր բնակիչներին նկուղ են տեղափոխել եւ ականապատել են շենքը, որպեսզի այն որպես «կենդանի վահան» օգտագործեն։

ԿՈՆԳՈ։ Զինված մարդկանց խմբի կողմից տեղական ոստիկանության վրա կատարած հարձակման հետեւանքով 40 ոստիկան է գլխատվել։ Հայտնի է, որ «Կամինա Նսապու» խմբակցության զորայինները հարձակումն իրականացրել են այն պահին, երբ վերջիններն ընթացել են Կանանգայում-Թշիկապա բնակավայրերի միջեւ ընկած ճանապարհահատվածով։ Հայտնվում է նաեւ, որ մի քանի ոստիկան գերի է վերցվել, տեռորիստներն իրենց հետ տարել են ոստիկանների զենքն ու ավտոմեքենաները։

ԵԳԻՊՏՈՍ։ Սինայի թերակղզու կենտրոնական մասում ֆուգասով զրահապատ մեքենան պայթեցնելու հետեւանքով 3 զինծառայող զոհվել է, 6-ը՝ վիրավորվել։ Հայտնվում է, որ տեռորիստները պայթուցիկը տեղադրել են մայրուղում եւ այն պայթեցրել են զինվորական ավտոմեքենաների ընթացքի ժամանակ։

ՖԻԼԻՊԻՆՆԵՐ։ Սուլու շրջանի օդանավակայանի մոտակայքում անհայտ տղամարդը դեպի խանութ նռնակ է նետել, ինչի հետեւանքով 4 մարդ զոհվել է, 23-ը՝ վիրավորվել։ Հետաքննությունը բացառել է տեռակտի վարկածը, հարձակման հանգամանքները պարզվում են։

ԱՖՂԱՆՍՏԱՆ։ Նանգարհար շրջանում անօդաչու թռչող սարքերի կողմից հասցրած ավիահարվածների հետեւանքով «Իսլամական պետություն» տեռորիստական խմբակցության ամենաքիչը 22 զորային է ոչնչացվել։ Ինչպես հայտնում է շրջանի ղեկավարի տեղակալ Աթաուլա Հոգիանին, ավիահարվածները հասցվել են զորայինների թաքստոցների ուղղությամբ։

ՀԱՅԱՍՏԱՆ։ Նախընտրական կրկեսային քարոզարշավների կրկնվող պրիմիտիվ սցենարի հերթական դերակատարներն ու նրանց էժանագին «ռազբոռկեքը»։

 Հ.Գ. «Week End»/ Ուիք էնդ (շաբաթվա վերջ, հանգստյան օրեր)։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
      1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30