25.05.2018 06:36 Նատալյա Հովսեփյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Լինել գեղեցիկ

Բյութի-բառարան. դեմքի մաշկի համար գիշերային դիմակներն ու կոնցենտրատները

Բյութի-բառարան. դեմքի մաշկի համար գիշերային դիմակներն ու կոնցենտրատները

Վերջին տարիներին բավականին տարածված են դարձել դեմքի խնամքի գիշերային վերականգնող միջոցները։ Խոսքը ոչ թե դասական քսուքների կամ շիճուկների, այլ դիմակների եւ կոնցենտրատների մասին է, որոնց հիմնական խնդիրը քնելու ընթացքում մաշկի սնուցումն ու բջջային վերականգնումն է։ Գիշերային ժամերին էքստրա-խնամքի թրենդը պայմանավորված է ժամանակակից ապրելակերպով, երբ ամեն ինչ արվում է վազքի մեջ։

Գիշերն այն պահն է, երբ օրգանիզմը թուլանում է եւ օգտակար բաղադրիչները կլանելու հանդեպ ավելի զգայուն է դառնում։ Ներկայացնում ենք գիշերային խնամքի ամենաարդյունավետ միջոցները, որոնք քնելու ընթացքում թարմացնում են դեմքի մաշկը։

Chanel. Hydra Beauty։ Գիշերային դիմակի բաղադրության մեջ է կամելիայի էքստրակտի ամենաբարձր կոնցենտրացիան, որը մաշկի բջիջներում խոնավացնող մեխանիզմների բնական ակտիվատորն է։ Հիալուրոնային թթվի եւ երկնագույն կոճապղպեղի հետ միասին դիմակը հրաշքներ է գործում՝ առավոտյան դեմքին թարմ տեսք հաղորդելով։

Guerlain. Orchidee Imperiale։ Մաշկի գիշերային վերականգնման համար շքեղ կոնցենտրատի ֆորմուլայի հիմքում կամելիայի էքստրակտն է, որն օժտված է ռեգեներացնող առանձնահատկություններով։ Դիմակը թույլ է տալիս մաշկին պայքարել առօրյա սթրեսի դեմ, վերադարձնել բնական փայլն ու բարձրացնել ձգությունը։

KenzoKi. Belle De Jour Dream night Mask։ Դիմակը դեմքին փափկություն, բնական փայլ եւ անկրկնելի հարմարավետության զգացում է պարգեւում։ Belle de Nuit հազվադեպ ծաղկի էքստրակտի եւ սպիտակ լոտոսի ջրի հիման վրա միջոցն օգնում է բարձրացնել մաշկի պաշտպանիչ առանձնահատկությունները, օգնում է վերաթողարկել բջիջների ինքնուրույն ռեգեներացիայի գործընթացը։

Swiss Line. Cell Shock Overnight «V» Mask։ Բրենդի հիթային միջոցը դեմքի օվալը մոդելավորող 2 դիմակներից բաղկացած կոմպլեկտ է։ Առաջին դիմակ-բանդաժը դեմքի օվալի երկայնքով հասցվում է հատուկ մետաղական ռոլերի օգնությամբ՝ դրենաժային եւ լիֆթինգ-էֆեկտի համար պատասխանելով։ Երկրորդը՝ «երկրորդ մաշկի» էֆեկտով ինֆուզորային լիֆթինգ-դիմակն է, որը հարթեցնում է դեմքի մաշկը՝ տոնուս եւ հյուսվածքներին ձգություն պարգեւելով։

ScinCeuticals. Resveratrol BE։ Գիշերային հակաօքսիդան խնամքը զգայուն մաշկի համար է։ Միկրոէլեմենտներով հարուստ միջոցի գլխավոր գործող բաղադրիչը ռեսվերատոլն է, որն առկա է խաղողի մեջ եւ որոշ հատապտուղներում՝ բնական հակաօքսիդան եւ բջիջներում ազատ ռադիկալները նեյտրալիզացնողի դերում հանդես գալով։

Kiehl’s. Midnight Recovery Concentrate։ Գիշերային վերականգնող կոնցենտրատը հանում է հոգնածության, սթրեսի եւ անկանոն ապրելակերպի հետեւանքների հետքերը։ Միջոցը 99,8%-ով բաղկացած է բնական եթերային յուղերից եւ բուսական էքստրակտներից. օգնում է սնուցել ջրազրկված բջիջները, ամրացնել խոնավությունը պահպանող շերտը։ Արդյունքում, մաշկն ավելի փափուկ եւ խոնավացրած է դառնում։

Glamglow. DreamDuo Overnight Transforming Treatment։ DreamDuo-ն ներսից սնուցած իդեալական մաշկի համար սուպերմիջոց է, որի մեջ միանգամից 2 միջոցներ են ընդգրկվել՝ DreamSerum կանաչ թեյի տերեւների էքստրակտով շիճուկն ու DreamSeal հիալուրոնային թթվով եւ մոզուկու կանաչ ջրիմուռներով սնուցող քսուքը։ Երկուսն էլ բարձրացնում են մաշկի առանձնահատկությունները, օգնում են պայքարել ազատ ռադիկալների դեմ՝ ձգությունն ու կորցրած ծավալը վերադարձնելով։

Dr.Jart+. Cicaplast Night Re.Pair։ Այս գիշերային քսուք-դիմակը գունատ եւ չոր մաշկի դեմ պայքարում լավագույն զենքն է։ Ասիական ցենտելայի էքստրակտից եւ ցողունային բջիջներից բաղկացած բուսական կոմպլեքսի, ինչպես նաեւ սնուցող յուղերի հիման վրա վերականգնող միջոցը նրբորեն խոնավացնում է դեմքի մաշկը՝ վերացնելով կարմրությունն ու բորբոքվածությունը։

Erborian. Sleeping BB Mask։ Այս BB-դիմակը նոր խոսք է գիշերային խնամքի բնագավառում։ Բաղադրության մեջ բուսական էքստրակտներով հարուստ միջոցը թարմացնում է հոգնած, տոնուսը կորցրած մաշկը՝ փայլն ու ձգությունը վերադարձնելով։

Vichy. Slow Age։ Գիշերային վերականգնող խնամքի միջոցն իր մեջ սնուցող քսուքի եւ դիմակի ֆունկցիաներն է ներառել։ Տարբերությունը միայն հասցման ինտենսիվության եւ այն դեմքին պահելու ժամանակի մեջ է։ Բաղադրության մեջ առկա ռեսվերատրոլը բջիջներում բնական վերականգնողական գործընթացներ է թողարկում, իսկ Baicalin հակաօքսիդանը պայքարում է ազատ ռադիկալների դեմ։

La Roche-Posay. Hydraphase Intense Masque։ Նատրիումային աղի, հիալուրոնային թթվի, գլիցերինի եւ հատուկ խոնավացնող բաղադրիչների հիման վրա այս դիմակը մաշկին օգնում է «շունչ քաշել» եւ վերականգնել ուժերը։ Բաղադրության մեջ առկա ստրուկտուրինը խոնավություն է պահպանում բջիջներում, որի շնորհիվ օրվա ընթացքում մաշկի մեջ կրճատվում է ջրազրկության մակարդակը։

L'Oreal Paris. Revitalift Filler Hyaluronic Mask։ Գիշերային դիմակի մեջ ընդգրկվել են հիալուրոնային թթվով ոլորտները, որոնց փոքր չափը նպաստում է բջիջների մեջ սնուցող նյութերի մաքսիմալ ներթափանցմանը։ Որպես կանոն, վերականգնվում է հյուսվածքների կորցրած ծավալը, վերադառնում է ձգությունը, հարթվում են կնճիռները, հարթվում է մաշկի գույնը։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
          1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30