20.07.2012 00:10 Հրանտ Մաթեւոսյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Հոբելյան

«Այսօր ես չեմ իշխում ժամանակի վրա»

Սկիզբը N 600, 605, 610, 614
- Այսօր այնպիսի հասկացություններ, ինչպես ազատությունը, անկախությունը, ազգային գաղափարախոսությունը ընկալվում են իբրեւ առասպելական, ընդ որում՝ պսակազերծված։ Ի՞նչ նոր առասպելներ կարող է մեզ առաջարկել վաղվա օրը։

- Սփյուռքի իմ գործընկերներն ավելի լավ կպատասխանեն այդ հարցին, ես միշտ մնացել եմ նրանց թիկունքում։ Թվում է՝ ամեն ինչ իմաստավորված է մտքով, բայց իրականությունը մեզնից դուրս է մնում, մենք չենք կարող ներքին ու արտաքին քաղաքականությունը վերլուծել ու դարձնել մեր գործողությունների հիմք։ Ազգը մտքի թուլություն ցուցադրեց ազգային գաղափարում։ Եվ եթե սկզբում ես ընկալման թարմության շնորհիվ կարող էի բանաձեւումներ տալ, այսօր թարմությունն անցել է, ու ես լողում եմ հոսանքով, բայց չեմ իշխում ժամանակի վրա։ Պատմության համայնապատկերը մեզ սովորեցնում է. պանսլավոնականությունը կործանվեց, պանիսլամականությունը՝ նույնպես, պանթուրքականությունը եւս կործանվելու է։ Հաղթում է մարդու գաղափարը, եւ չկա ավելի բարձր գաղափար։ Այդ պատճառով պետք է ակնածանք ունենալ յուրաքանչյուր մարդ_միավորի նկատմամբ, անհրաժեշտ է պահպանել նորահայտ Քրիստոս, Նապոլեոն, Մարքս լինելու հավակնությունները։ Այսօրվա աշխարհը պետք է դառնա մարդու պատկերը, որ ազատագրվել է ազգային, սոցիալական, կրոնական շղթաներից։ Չէ որ երգում է, խաղում է, ստեղծում է միայն մարդը...

Զրույցը վարեց  ԶՈՒԼՖԱ ՕՀԱՆՅԱՆԸ  «Ուրարտու» (“Урарту”), N 21, 2001 թ.

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
          1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30