Ահա այսպես. հայհոյախառն, աբսուրդ. անհեթեթ ու ավելի անհեթեթ, պարզունակ ու շատ ավելի պարզունակ, զառանցախառը մտքերի հոսք-շարադրանք։ Ճիշտ եւ ճիշտ խնդրո առարկայի մակարդակով։
Լրատվական դաշտում հայտնվեց ու անհետացավ, հետո էլի երեւալու փորձ արեց ու իսպառ վերացավ՝ գործնականորեն խեղդվեց համազգեստի պատվի ու մարդու սպա լինելու, զինծառայող լինելու թեման։
Բերանը ջուր հավաքած ձկան պես, չէ, ինչ ձուկ, գետաձիու պես, բայց բեգեմոտ ավելի է սազում, ավելի ճիշտ բեգեմոՆտի պես՝ գերատեսչությունը՝ գերագույն գլխավոր շեֆից սկսած, տեղակալներով ու շտաբի պետերով ավարտած, թերեւս ողջ հրամանատարական կազմն էլ ներառյալ ու շարքայինները «հոծ» շարքերը՝ տողանում «հավսար» դիրքի եկած, սառել է ու մնացել։
«Ուրեմն զբոսանքի պահին բեգեմոՆտը տեսնում է երկու կռակաձիլ մի ուրիշ բեգեմոՆտի են շանսատակ անում։ Սա թե` տղերք, էս ինչի՞ եք ծեծում։ Սրանք թե՝ բերաններս ճոթռած բացեցինք, թե ումը մեծ կլինի, իրենը մեր բերաններից մեծ դուրս էկավ։ ԲեգեմոՆտս, թե ՝ հըըըըմմ, բերանը պուճուր բանԾիկ արած»։
Դե հիմա էլ ասում եմ պնննաաաաաախ-արա...Արա՛, բոմժիկներ, անթասիբ ու պատվազուրկներ, էսօրվա էրեխեն ուրեմն պտի հավատա, որ «անկախ պետականության ամագավորներդ» սահմանին, թուրքի դեմ կռիվ եք տվել, ընտանիք ու ընկե՞ր եք կորցրել, վիրավորվել եք ու հերոսացել, շքանշանվել եք ու... Ու ճորտի պես էսօր լռության եք մատնում, կոծկում եք, զանգում ու խնդրում եք, որ կոծկեն ու չտան ձեր անունն ու ձեր նաաաախարարարարարարարարարա...անու՞նը։
Նավահանգստի պոռնիկներ կան։ Սերնդեսերունդ այդպես կան՝ առաջանում են, հայտվնում ու անհետանում հենց նավահանգստում՝ պոռնիկ լինելն ու այսպես կոչված պատվի բացակայությունը ակներեւ են եւ ինքնաբերաբար, կարծես ենթադրելի.պրոֆեսիա է, մասնագիտություն։ Մինչդեռ նրանց մեծ մասը մասնագիտական ոլորտից դուրս թասիբ էլ ունի, անձեռնմխելի էլ է որպես կին, կամ տղամարդ /գեյ կամ հետերո-լիրբ/։ Դուք էդ էլ չեք, էդքան էլ չեք։ Դուք իիիիիի՞նննչ համազգեստ, մասնագիտականից դուրս կամ ներս՝ դուք թասիբ, պատվախնդրություն չունեք։
Սառել, բերանները ջուր են հավաքել, բանԾիկ են արել բերաններն այս բեգեմոՆտները։ ՍՍ-ն էլ Միշիկին հանձնարարել է, թե «կոծկեք ՊՆ հանգամանքը»։ ԱՅՍՈՒՀԵՏԵՎ ուրեմն թող իմանան սպաներն ու շարքայինները՝ կամայական օլիգարխի՝ «քաղաքական» կամ «բիզնես», կամայական թիկնապահ կարող է որպես մի հավի ճտի վզքաշ անել, սատկացնել, գլուխը ջարդել, գնդակահարել կամայական հայ շարքայինի, սպայի՝ զինվորի, զորականի։ Դա նրա տեսակի սուրբ պարտականությունն է իր շեֆի եւ շեֆի շեֆի առջեւ։
Թող ոստիկանությունն էլ իմանա ու աած-ն էլ իմանա ու աին-ն էլ՝ այսուհետեւ այդպես է լինելու՝ հրաման կա, դաբրո կա՝ ոչ մի համազգեստավոր այլեւս ապահովագրված չէ։ Ավելին՝ որեւէ համազգեստավոր այլեւս հատուկ ռիսկային խմբում է ընդգրկված՝ հաստավիզների կաստային դուր է եկել տաս հոգով երեքին ծեծելու ու մեկին սպանելու աշխատող, կայացող մոդելը՝ «առանց կանոնի մարտեր»՝ վճարովի, անվնաս, օգտավետ պրակտիկա։ Պարապելու հիանալի ու գործնական հնարավորություն, ըստ էության` բնական պայմաններում։
...Մինչդեռ պատերազմի բովով չանցած, հայրենիքի պատիվը թշնամու առաջ չպահպանած, չթրծված երիտասարդ, լուսահոգի նահատակ, ռազմական բժիշկ Վահե Ավետյանը, ինչպես եւ իր ընկեր-գործընկերները ՄԱՐԴՈՒ իրենց պատիվը, համազգեստի ու ԲԱՆԱԿԻ պատիվը բարձր են պահել եւ մինչեւ վերջ, ինչով էլ, համոզված եմ, այս շնագայլերի ու ՆԵՆԵՑԻ զայրույթն են շարժել. պատվազուրկ պոռնիկների իրենց տեսակի ներկայացուցիչներին նենեցներն ու իրենց շակալները չեն սպանում ինքնահաստատվելու համար։
Հ.Գ «Առագաստ» սրճարանում ՌՔ հրամանով տեղի ունեցած Պողոս Պողոսյանի սպանությանը, ի թիվս այլոց, ՆԵՆԵՑՆ էլ ներկա է եղել։ Ի թիվս այլոց, նա էլ է լռել ու բարձրաձայն չի վկայել իր տեսածը. Պողոսի քունքին վրա բերած ատրճանակի խզակոթի մեկ հարվածով ՌՔ թիկնազորից մեկը սպանեց Պողոսին՝ ոչ թե անզգուշությամբ ու ոչ էլ դիմադրություն ցուցաբերելիս, ոչ էլ մասնագիտական պարտականություն կատարելու պահին՝ բացատրության համար մի քանի հոգով «հրավիրել», գնում էին «Առագաստ»-ի զուգարանի կողմը ու զարկեց։ Էֆեկտ։ Անջնջելիորեն տպվել էր սա ՆԵՆԵՑԻ քյալլի մեջ որպես օրինակելի վարք։