16.03.2018 07:00 Մելանյա Ծառուկյան
Տարածել հոդվածը. facebook twitter

«ՉԻ» ռիթմով

Նախարարը զայրացել է ՔԿՀ պետի վրա

«ՉԻ» տեղեկություններով՝ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը զայրացել է «Աբովյան» ՔԿՀ-ի պետի ժամանակավոր պաշտոնակատար Արտակ Հարությունյանի վրա։ Նա վերջինիս ուղղակիորեն հասկացրել է, որ հույս չունենա, թե կարող է ժամանակավոր պաշտոնակատարից դառնալ ՔԿՀ-ի պետ։

Հիշեցնենք, որ վերջին օրերին հանրության լայն շրջանակներում եւ համացանցում թեժ քննարկումների առիթ էր դարձել այն հանգամանքը, որ  «Լավ երեկո» հաղորդաշարի լրագրողը կանանց տոնի առթիվ ռեպորտաժ էր պատրաստել «Աբովյան» ՔԿՀ-ի (կանանց գաղութի) մասին եւ ծաղրել էր անազատության մեջ գտնվող կանանց։ Այս հանգամանքը բողոքի ալիք էր բարձրացրել լրագրողների եւ ՀԿ-ների շրջանակներում այն պատճառով, որ ՔԿՀ-ների ղեկավարությունը սովորաբար մերժում է  վերջիններիս մուտքը քրեակատարողական հիմնարկներ, մինչդեռ Հ 1-ի համար խոչընդոտներ չեն եղել։

Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը «Ազատության» հետ զրույցում անթույլատրելի էր որակել կատարվածը եւ ասել՝ «Սա երկրորդ լուրջ բացթողումն է Հ1-ի կողմից, եւ լուրջ քննարկում ենք ունենալու։ Ի դեպ, այս հաղորդման տեսագրությունը արագ հեռացվել էր Յութուբից։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
          1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30