«ՉԻ» - Փաստորեն Մասիսի քաղաքապետարանը նաեւ փաստաբանական գրասենյակ է եւ իրավական գնահատականներ է տալիս։ Բայց, ցավոք, ախմախ գնահատականներ։ Ստացվում է, որ հանցագործներ են միայն նրանք, ովքեր փորձում են փախչել Հայաստանից, իսկ ովքեր չեն փախչում՝ վերջ, ուրեմն նրանց անմեղությունն ապացուցված է։
Ինչ վերաբերում է աշխատանքային պարտականությունների բարեխիղճ կատարմանը, ապա Մասիսի քաղաքապետարանի իրավաբանները երեւի «ֆայմած կլինեն», որ պետք է հետին թվով փոխել նաեւ քաղաքապետարանի կանոնադրությունը եւ նշել, որ Մասիսի քաղաքապետն ու փոխքաղաքապետը պարտավոր են իրենց աշխատանքային պարտավորությունների շրջանակներում բարեխղճորեն ծեծման ենթարկել այլ համայնքներում ընթացող ապօրինի ցույցերի մասնակիցներին (նրանք, ի դեպ, ձերբակալվել են հենց այդ կասկածանքով)։