08.12.2017 12:54
Տարածել հոդվածը. facebook twitter

Երազահան

Թռիչքներ երազում եւ արթմնի

Թռիչքներ երազում եւ արթմնի

Հայկազ Բաղմանյանի երազը

1995 թվական։ Ինքը Սեւանա լճի ռազմածովային նավատորմի գլխավոր հրամանատարն է, կոչումը՝ ադմիրալ։ Ուսադիրներից մեկի վրայի տարբերանշանը խեցգետին է, մյուսինը՝ մի բակալ պիվա։ «Քյավառ» հածանավի տախտակամածին կանգնած՝ հեռադիտակով հետեւում է, թե ինչպես են միջուկային սուզանավերը խեցգետնի վտառները քշում դեպի ցանցերը։ Լավ որս է լինելու...

Ռուսաստանի լավ տղաները խոստացել են այս պարտիայից հետո 150 հազար դոլարանոց, գոլդ համարներով սկուտեր ուղարկել...

Հանկարծ նկատում է, որ շատ հեռվում ճանապարհից փոշի է բարձրանում։ Յա՛, էս կարող ա՞ ոսոխն ա, գալիս ա Սեւանի ափին չայ խմի ու ռակի գործին խփի։ Նորից է նայում... չէ, նորակոչիկներ բերող ավտոբուս է։ «Զյույդ-զյույդ-վե՛ստ, ուղղությունը դեպի ափը», հրամայում է ինքը, ու նավը մոտենում է ափին։

Նորակոչիկների մեջ անմիջապես նկատում է կոկիկ հագնված մեկին ու մատով մոտ կանչում։ Սա անմիջապես մոտ է վազում ու ներկայանում. «պահեստի ավագ լեյտենանտ Վիգեն Սարգսյա՛ն»։ «Պառկե՛լ», անմիջապես հրամայում է ինքը։ «Ախր պարոն ադմիրալ, հիմա 1995 թիվն է, ֆեյսբուք չկա, ինձ ոչ մեկը Քիմ Քարդաշյանի հետ չի համեմատել, ինչո՞ւ միանգամից պառկել», փորձում է առարկել նորակոչիկը, բայց ինքը միանգամից գոռում է. «մալչա՛ծ, տաս հատ ժի՛մ», ապա դիմում կողքին կանգնածին. «կոնտր-ադմիրալ Մովսիսյան, հետեւե՛ք»։ «Շեֆ, բայց ես մինչեւ վեցը հաշվել գիտեմ», թույլ առարկում է Շմայսը...

Այդ պահին մեծ արագությամբ մոտենում է ինչ-որ զինվորական վիլիս, ու գեներալ Մանվելը, ընթացքում մեքենայից ցատկելով, մոտենում է իրեն. «Հայկա՛զ, էս տղուց զգույշ էղի, փիս էրազ եմ տեսել, էսի դառել էր պաշտպանության նախարար ու քեզ որտե բռնում՝ հորդորում էր...»։ «Ո՞վ, է՞ս», փորից բռնած՝ ծիծաղում է ինքը, «լավ ա չասիր՝ Սերժիկն էլ նախագահ էր դառել»։ «Հա, լավ, ասի փիս էրազ, հո չասի՞ էդքան փիս», քթի տակ փնթփնթում է Մանվելն ու հեռանում։ Իսկ ինքը մտախոհ նայում է նորակոչիկին, ապա հորդորում, որ մի 300 հատ էլ ստորջրյա ժիմ անի...

 Արթնանում է ու անմիջապես փորձում նորից քնել։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30

31