21.06.2016 14:29 Գ. Արամյան
Տարածել հոդվածը. facebook twitter

«ՉԻ» ռիթմով

ՔՊ-ն մանրից քանդվում է

ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները սկսել են հերթով հեռանալ։ Երեկ ՔՊ-ից հեռանալու մասին հայտարարել է այդ կուսակցության նախաձեռնող խմբի անդամ Շանթ Գրիգորյանը։

«Խոսել ժողովրդավարությունից եւ լինել ժողովրդավար, հայտնի է, որ տարբեր բաներ են, այդ տարբերությունը վերջին 3 ամիսների ընթացքում զգացի իմ մաշկի վրա, երբ պահի ազդեցության տակ հարգանքի եւ փոխվստահության մթնոլորտը, որը ստեղծվել էր ՔՊ-ում հիմնադրումից ի վեր, լցվեց տարատեսակ խարդավանքներով, դավադրություններով, կանոնադրության կամայական մեկնաբանություններով, ինչը խորացրեց կուսակցության վարչության եւ տարածքային կառույցների մեծ մասի միջեւ անվստահության մթնոլորտը։

Ինձ համար ակնհայտ էր, որ Կուսակցության վարչությունը, որը փաստացի համարվում է կուսակցության ղեկավար մարմինը, շարքային կուսակցականների համար կորցնում էր իր լեգիտիմությունը»,- երեկ տարածած հայտարարության մեջ ասել է նա։ Հիշեցնենք, որ վերջերս ՔՊ Վանաձորի կառույցի խորհրդի անդամներն էին հայտարարություն տարածել՝ տեղեկացնելով ՔՊ-ից դուրս գալու մասին։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
  1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30

31