27.04.2018 02:58 Նատալյա Հովսեփյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Լինել գեղեցիկ

Բյութի-թրենդ. աչքերի խնամքի փաթչերը

Բյութի-թրենդ. աչքերի խնամքի փաթչերը

Հայտնի է, որ դերասաններն իրենց կարեւորագույն միջոցառումներից առաջ աչքերի փաթչեր են օգտագործում։ Փաթչերն, իսկապես, ունակ են 10-15 րոպեների ընթացքում տեսանելիորեն թարմացնել եւ հանել աչքերի ստորին հատվածի այտուցվածությունը։ Սակայն կան տարբերակներ, որոնք աշխատում են ոչ միայն որպես SOS-միջոցներ, այլեւ կարող են հաղթահարել տարիքային փոփոխությունները, եթե դրանք կուրսով անցկացվեն։ Ներկայացնում ենք ժամանակակից 6 փաթչ-միջոցներ, որոնք տարբեր իրավիճակներում փրկում են աչքերի շրջանները։

GUERLAIN. Super Aqua-Eye։ Գելային փաթչերն աննկատ են մաշկի վրա, հրաշալիորեն խոնավացնում եւ օգնում են հաղթահարել այտուցվածությունը, եթե դրանք նախապես սառնարան տեղադրվեն։ Խորհուրդ է տրվում փաթչերն օգտագործել շաբաթական երկու անգամ։

PAYOT. Perform Lift։ Կոմպլեկտը խորհուրդ է տրվում օգտագործել որպես ինտենսիվ թերապիա՝ յուրաքանչյուր առավոտ, 10 օրվա ընթացքում։ Հագեցած գործվածքային փաթչերը հաճելիորեն թարմացնում եւ նվազեցնում են աչքերի մուգ շրջանները, իսկ կնճիռները հաղթահարելու համար կուրս է պահանջվում։

MOSMAKE. Hydro-Gel։ Ունիվերսալ խոնավացնող գելային փաթչերը կօգնեն ոչ միայն այտուցված աչքերին։ Դրանք խորհուրդ է տրվում հասցնել դեմքի չոր գոտիներին, որտեղից կհեռացվի թեփոտությունը, կհարթվի մաշկի տոնը։

ESTEE LAUDER. Advanced Night Repair։ Օգտագործելուց առաջ անհրաժեշտ է տուփի ստորին հատվածից շիճուկը դեպի վերին հատված սեղմել, որպեսզի բամբակյա փաթչերը ներծծվեն։ Փաթչերը խորհուրդ է տրվում օգտագործել քնելուց առաջ։ Միջոցը կհեռացնի փոքրիկ պարկերը, մուգ շրջաններն ու այտուցվածությունը։

CELLCOSMET. Collective Cellcollagen։ Այս փաթչերն իրենց սեգմենտում ծանր հրետանի են համարվում։ Շվեյցարական ապրանքանիշը հզոր եւ թանկարժեք տարբերակ է առաջարկում։ Միջոցը գերմաքուր կոլագեն եւ Expert Hyaluron էքսկլյուզիվ համալիր է պարունակում, որը կօգնի հաղթահարել կնճիռները։ Այն անհրաժեշտ է օգտագործել կուրսով (5 օր կամ 5 շաբաթվա ընթացքում)։

VERSO. Reviving Eye։ Շվեդական բրենդի հիդրագելային սպիտակ փաթչերը հարմար են օգտագործման մեջ. նրանք մեծ են եւ մնում են դեմքին։ Բաղադրության մեջ առկա ռետինոլ-8-ը օգնում է խոնավացնել, պայքարել ծերացման նշանների դեմ։

SNP. Bird's Nest Aqua։ Կորեական կոսմետիկան ունակ է հրաշքներ գործել, եւ ծիծեռնակի բնի էքստրակտով այս բյուջետային փաթչերը բացառություն չեն։ Տարօրինակ բաղադրիչը վաղուց է օգտագործվում Ասիայում եւ խոստանում է պայքարել տարիքային փոփոխությունների դեմ։ 

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
          1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30