11.05.2018 06:09 Մելանյա Ծառուկյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Լուր

Թյուրիմացությո՞ւն է եղել

Մայիսի 1-ին, երբ Ազգային ժողովում առաջին անգամ քննարկվում էր Նիկոլ Փաշինյանին վարչապետ ընտրելու հարցը, «ԵԼՔ» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի ելույթի ժամանակ միջադեպ էր գրանցվել։

Նա ամբիոնից դիտողություն էր արել ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Պողոսյանին` ասելով. «Ձեռքդ ի՞նչ ես տնկել», ապա ելույթի ավարտից հետո, երբ դուրս էր եկել դահլիճից,  նրա հետեւից վազել էր Միհրան Պողոսյանը։ Միջադեպը կանխել էին մյուս պատգամավորները։

Մայիսի 8-ին ականատես եղանք, թե ինչպես Սասուն Միքայելյանը Միհրան Պողոսյանի ու Վլադիմիր Գասպարյանի փեսա Արթուր Գեւորգյանի հետ արագ ընթացքով բարձրացան Միհրան Պողոսյանի աշխատասենյակ։ Երբ վերադարձան, լրագրողները փորձեցին Սասուն Միքայելյանից տեղեկանալ, թե ինչի մասին էին զրուցում նրանք, ինչին ի պատասխան Սասուն Միքայելյանը ասաց, որ Միհրան Պողոսյանն ասել է` «недоразумения» է եղել։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
      1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30