17.11.2017 13:18 Նատալյա Հովսեփյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Լինել գեղեցիկ

Բյութի-բառարան. ջրազրկված մաշկի համար լավագույն սեզոնային նորույթները

Բյութի-բառարան. ջրազրկված մաշկի համար լավագույն սեզոնային նորույթները

Մաշկի ձգվածության, չորության եւ բարձր զգայունության զգացողությունը հանող նորագույն կոսմետիկ միջոցների մասին այժմ խոսում են բոլոր նրանք, ովքեր ունեն վերոնշյալ ախտանիշները։ Շիճուկներն ու էսենցիաները բյութի-ինդուստրիայի ամենաթանկարժեք եւ որակյալ արտադրանքներն են համարվում, որոնց ներգործության մասին կարծիքը երբեմն թյուր է լինում։ Ներկայացնում ենք ջրազրկված մաշկի համար տարվա լավագույն միջոցները, որոնք առավել ակտուալ են տվյալ աշուն-ձմեռ սեզոնին։

EGIA Biocare System. BIOBASICA Hyaluronic Acid Serum հիալուրոնային թթվով շիճուկ։ Առանց ավելորդ բաղադրիչների այս հասարակ շիճուկը պատրաստված է հիալուրոնային թթվի հիման վրա։ Թեթեւ ոչ կպչուն միջոցը արագ ներծծվում է եւ ակնթարթորեն թարմացնում ու խոնավացնում է մաշկը։ Այն հարմար է ցանկացած տիպի մաշկի համար եւ համադրվում է այլ միջոցների հետ։

Kiehl's. Hydro-Plumping Re-Texturizing Serum Concentrate կոնցենտրատ-շիճուկ։ Իր արտասովոր հյուսվածքով շիճուկը սիլիկոնային բազա է հիշեցնում, արագ ներծծվում է մաշկի մեջ՝ ջրային գելի վերածվելով։ Բաղադրության մեջ առկա է 15% բուսական գլիցերին եւ պերիլայի տերեւների էքստրակտ, որն օգնում է կանխել մաշկի մեջ հիալուրոնային թթվի քայքայումը։ Օգտագործումից անմիջապես հետո միջոցը հարթեցնում է հնարավոր թեփոտումը, իսկ մի քանի րոպե անց սնուցում է մաշկը։

Glamglow. Thirstymud Hydrating Treatment խոնավացնող դիմակ։ Քաղցր հրուշակեղենային բույրով խիտ քսուքային այս դիմակը պատրաստված է կավի, թթուների եւ ձիթապտղի մանրացված տերեւների հիման վրա։ Այն գործում է որպես էքսպրես-միջոց եւ երկարատեւ ներգործմամբ դիմակ` շաբաթական 2-3 անգամ անընդմեջ կիրառման դեպքում։ Դիմակը կարելի է չլվանալ, այլ բամբակով մաքրել ավելցուկները։

Dermalogica. Skin Hydrating Masque խոնավացնող դիմակ։ Մի փոքր գելային հյուսվածքով այս դիմակը չի ծանրաբեռնում մաշկը եւ հարմար է ցանկացած տիպի մաշկի համար։ Հիմնական խոնավացման բաղադրիչը հիալուրոնային թթուն է, որի հետ միասին առկա են բուսական էքստրակտները եւ մաշկի պաշտպանիչ ֆունկցիաների վերականգնման համար տոմատի սերմերի յուղը։

Clinique. Moisture Surge Hydrating Supercharged Concentrate խոնավացնող գել-կոնցենտրատ։ Չզգացվող գելը խոնավացնում է մաշկը եւ պահպանում է խոնավությունը։ Միջոցը E ու C վիտամիններով կապսուլաներն են, որոնք մաշկի հետ առնչվելիս պայթում են՝ հակաօքսիդանտներն ազատելով։ Գելը կարելի է օգտագործել, ինչպես ինքնուրույն միջոց, այնպես էլ՝ քսուքի հետ համադրելով։ Բաղադրության մեջ բացակայում են յուղերը, ուստի գելը հարմար է ցանկացած տիպի մաշկի համար։

Dr.Jart+. Water-sure Gel Cream խոնավացնող լիֆթինգ-գել։ Խոնավացնող եւ լիֆթինգային էֆեկտներով գելը ունի թեթեւ ոչ կպչուն հյուսվածք եւ մատտ էֆեկտ չի ստեղծում, ուստի հարմար է ցերեկային եւ գիշերային օգտագործման համար։ Միջոցը հանում է կարմրությունները եւ հանգստացնում է մաշկը դաշտային ձիաձետի շնորհիվ։

Origins. Make a Difference Plus+ Rejuvenating Moisturizer վերականգնող խոնավացնող քսուք։ Մետաքսյա հյուսվածքով բուրավետ գել-քսուքը տարածվում է մաշկի վրա եւ այն նախապատրաստում է դիմահարդարման։ Միջոցը վերականգնում եւ խոնավացնում է մաշկը, ինչպես նաեւ ամրացնում է պաշտպանիչ բալանսն ու հանգստացնում է այն։ Հիմնական խոնավացնող բաղադրիչը իերհոնյան վարդի էքստրակտն է՝ բույսի, որը կարող է մեկ կաթիլ ջրի օգնությամբ արթնանալ հանգիստ վիճակից։ Այլ բաղադրիչներից են բնական բուսական էքստրակտները։

[Comfort Zone]. Hydramemory Essence Concentrated Hydrating Solution խոնավացնող էսենցիա։ Տոնիկի թեթեւ հյուսվածքով կոնցենտրացված միջոցը օծանելիք եւ սիլիկոն չի պարունակում։ Էսենցիան խոնավացնում եւ ուժեղացնում է էտապային խնամքի գործողությունը։ Միջոցի հիմքը  11 բաղադրիչներն են, որոնց թվում են ֆրուկտոզան, պոլիսաքարիդները, միզանյութը, տամարինդը, որոնք ակտիվացնում են մաշկի խոնավացման բնական մեխանիզմները։

Skinceuticals. Emollience Rich Restorative Moisturizer For Normal Or Dry Skin խոնավացնող վերականգնող միջոց։ Հզոր վերականգնող էֆեկտով քսուքը հարմար է շատ ջրազրկված մաշկի, ինչպես նաեւ լազերային եւ արեւային փիլինգներից հետո կիրառման համար։ Բաղադրությամբ խիտ միջոցը յուղոտ չէ, ուստի հարմար է տարվա ցանկացած եղանակի համար։ Ներծծվելուց հետո  այն չի փայլում, այլ մատտացնում է մաշկը։ Բաղադրության մեջ առկա են 8 յուղերի համալիրը, տարբեր ներգործման բուսական էքստրակտները եւ պանտենոլը։

Filorga. Hydra-Filler Pro-Youth Moisturizer Care խոնավացնող քսուք։ Ֆրանսիական լաբորատորիայի վերջին նորույթը հակատարիքային էֆեկտով խոնավացնող քսուքը։ Միջոցը պարունակում է բարձր մոլեկուլյար քաշով հիալուրոնային թթու, որը հարմար է ուժեղացրած հիդրատացիայի համար։ Քսուքն ունի խիտ եւ ոչ յուղոտ հյուսվածք։

Guerlain. Super Aqua-Serum ինտենսիվ խոնավացման համար շիճուկ։ Տարիքային փոփոխություններով չոր մաշկի համար շիճուկն իր հյուսվածքով նման է կաթի, սակայն զգալիորեն սնուցում է մաշկը, կիրառումից վայրկյաններ անց։ Համալիրի գլխավոր բաղադրություններից են անապատային վարդի միջուկային բջիջները, որը խոնավության գոլորշիացումը կանխող պաշտպանիչ թաղանթի հաշվին ինքնագեներացման բարձր ունակություն ունի։ Այսպես, շիճուկը խոնավացնում է մաշկը եւ պահպանում է նրա խոնավությունը։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
      1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30