23.05.2017 05:30 Մ. Ղալեչյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Պատառիկներ Facebook-ից

Օլյա Ազատյան. «Հանրապետության հրապարակում չի կարող մարդը օգտվել շատրվանից, միանգամից տանում են հոգեբուժարան, իսկ այ vip-հարսանիքի համար խորոված անելը խնդիր չի բնավ, այն էլ ոստիկանների ուղեկցությամբ - սիրենք Հայաստանը, դեպի անվտանգություն եւ առաջընթաց»։

* * *

Վան Ուատու. «Լամն ու Ալոնսոն էլ գնացին, իսկ սերժը դեռ մնում է»։

* * *

Թերեզա Հովհաննիսյան. «Հիասթափված Պատմության թանգարանից։ Ամեն տարի Թանգարանային գիշերվան առանձնակի զգացումով եմ սպասում։ Այդ օրն էլ տարբեր թանգարաններ եմ գնում՝ փորձելով ոչ մի րոպե չվատնել ուտելու, մի տեղ հանգստանալու վրա։ Սովորաբար Պատմության թանգարան չեմ գնում։ Երեկ գնացի։

Այնպիսի տպավորություն էր, թե գիդերը միայն «Չի՛ կարելի նկարել» ասելու համար են։ Տարիքով կանայք, որոնք էնքան գեր են, որ չեն կարող նստած տեղից վեր կենալ ու բարեհաճել ներկայացնել մարդկանց ինչ-որ գործ։ Դա էնքան ցավալի էր ինձ համար։ Կարծում եմ, որ էդ օրը թանգարանի աշխատակցի համար տոն պիտի լինի. ինքը հնարավորություն ունի ավելի շատ մարդկանց այսօր արվեստը սիրել տալու, խանդավառությամբ պատմելու, այրելու ու այրվելու։ Մի ժամ եմ անցկացրել այնտեղ ու ձեւի համար մի հատիկ դեպք չտեսա, որ ինչ-որ գիդ մեկին մի բան ներկայացնի։ Եկեք չասենք, թե շատ մարդ կար, ո՞ր մեկին պատմեն, չասենք, թե էդ մարդիկ քիչ փող են ստանում, թե առավոտվանից երեւի աշխատում են ու հոգնում։ Հենց էդ է, նրանց ճակատին պարզ գրված էր, որ էնտեղ են գալիս սուրճ խմելու ու փող ստանալու, թեկուզ շատ քիչ, ու այցելուները միայն խանգարում են իրենց անդորրը»։

* * *

Բելլա Լալայան. «Սրանից մի տասը տարի առաջ Արցախի վարչապետ Անուշավան Դանիելյանը հայտարարել է, որ տասը տարում Արցախի բնակչությունը կհասցնի 400 000-ի։ Լավ է ասել, բայց թե ինչու արտագաղթեց պարոնը, չգիտեմ։ Մնացել ենք, փաստորեն, 399 999»։

* * *

Արմեն Մելիքյան. «Տեր-Պետրոսյանը վերջին հեռուստահարցազրույցներից մեկում ասաց հետեւյալը՝ Սերժը պետք է գրիչը վերցներ Մեդվեդեւի ձեռքից եւ ասեր. ես ստորագրում եմ ու Ալիեւին թողներ ընտրության առաջ։ Խոսքը այսպես կոչված «կազանյան փաստաթղթի» մասին էր։ Անցած օրը Սերժ Սարգսյանը քննադատեց Տեր- Պետրոսյանի մոտեցումներն ու այստեղ կա զավեշտ։ Ելույթի ընթացքում հավաստեց իր հավատարմությունը կազանյան փաստաթղթին, ասելով նաեւ, որ դա դեռեւս օրակարգում է, եւ Հայաստանը պատրաստ է դրա ընդունմանը՝ Ադրբեջանի համաձայնության դեպքում։ Հոգեվերլուծության կարիք, եւ նաեւ լուրջ մասնագետների անհրաժեշտություն է զգացվում՝ Սերժ Սարգսյանի քննադատությունների իմաստն ընկալելու համար»։

* * *

Գայանե Աբրահամյան. «ՊԵԿ-ը mail.ru-ի ստրուկն է՞, հարկայինը ողջ ծրագրային համակարգը փոխել է եւ նոր համակարգում ներգրավվելու համար G-mail չես կարող օգտագործել, պնդեցին RU-ով հասցե գրանցել, Rambler-ով գրանցելուց հետո, հիմա ստիպում են mail.ru, սա նորմալ է՞»։ Հարգարժան ՊԵԿ, խնդրում եմ այս հարցը դիտարկել, սա չափազանց լուրջ սահմանափակում է եւ տեղեկատվության անվտանգության աննախադեպ խնդիր, այս անընդունելի գործելաոճը պետք է վերանայվի»։

* * *

Զարա Բաթոյան. «Շարմազանովն ինչո՞վ է ավելի արժանի խորհրդարանի փոխխոսնակի պաշտոնի համար, քան Արփինե Հովհաննիսյանը։ Առաջին թեկնածուին կողմ է քվեարկել 84 պատգամավոր, դեմ՝ 13, երկրորդին` 73 կողմ, 22 դեմ»։

* * *

Գուրգեն Ասատրյան. «6-րդ գումարման ԱԺ-ում չկա մեկ պատգամավոր, որ սահմանադրական հանրաքվեի ժամանակ լիներ ՈՉ-ի ճամբարում։ Կարծում եմ սրանով ամեն ինչ ասված է»։

* * *

Վահրամ Թոքմաջյան. «Հայ հասարակության 98 տոկոսը դեմ էր միասեռականներին։ Բրիտանիայի դեսպանատան մոտ 9 մարդ է բողոքի ակցիա անում։ 9-նն էլ հստակ տարբեր պահանջներ են ներկայացնում` Թրամփին դեսպան դարձնել, փակել դեսպանատունը, պաշտոնապես ներողություն խնդրել եւ այլն։ Իրոք սա խենթանոց է»։

* * *

Ալինա Դերձյան. «Հրապարակում խորոված են արել։ Հոգեւոր գրականությունն ընտրում են՝ ըստ կազմի գույնի։ Իրար չեն սիրում, բայց միասին ապրում են։ Ձեւացնելը, ձեւական կողմը պահպանելը, թիթիզանալը, ճռվռան բառեր շռայլելը միայն մի բան են ասում, որ մարդու արժեքային համակարգը կառուցված չի, դատարկ տեղեր շատ կան, որոնք ինքը լցնում է ձեւի փայլաթղթերով»։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
      1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30