Ավելին, Սարգսյանն անգամ նրանց փոխարինողների տարբերակն է առաջ քաշել. այն է` նախարարներից ոմանց փոխել իրենց ոլորտի տեղակալներով, որպեսզի ՀՀԿ-ն 2013-ին ձայների կորուստ չունենա։ Վարչապետ Սարգսյանը նաեւ խոր ափսոսանք է հայտնել այն առիթով, որ ինքը սրանից մի որոշ ժամանակ առաջ լավ-լավ բաներ է ասել այսօր իրենց շատ վատ դրսեւորող նախարարների մասին։ Նույն լուրերի համաձայն, ասում են, որ վարչապետ Սարգսյանը իր դժգոհությունները մեկ առ մեկ հնչեցրել է նաեւ Բաղրամյան 26-ում` պարզ բացատրելով, որ իր համար ընդունելի չէ որոշ նախարարների վարքագիծը։ Իսկ թե կոնկրետ ո՞ր նախարարների ուղղությամբ է վարչապետը նշան բռնել եւ թե այս «օպերացիայի» ընթացքում կոնկրետ հարվածը ում կհասնի` կներկայացնենք առաջիկայում։