Ուրբաթ, 1 հունիսի 2012, #586 տպագիր համարը

    Առաջին էջ
  • Համարի կոդավորումը`       ՀՀԿ-ՕԵԿ  կոալիցիա

    Համարի կոդազերծումը`    Սերժ-Արթուր թրաֆիքինգ

  • Եվ պորտֆելք փափկասունք հայոց աշխարհի

    Եվ պորտֆելք փափկասունք հայոց աշխարհի

    մանրամասն

  • «ՉԻ» ռիթմով «Կատոկ» ՕԵԿ գրասենյակում

    ԱԽՔ Արթուր Բաղդասարյանը նախօրեին ՕԵԿ գրասենյակ է կանչել մարզպետ դառնալու ցանկություն ունեցող ՕԵԿ-ական Իշխան Խաչատրյանին ու նրան մի լավ «կատոկել» գլխից դուրս տված հայտարարությունների համար։ Գայանե Զարգարյան ավելին

  • «ՉԻ» ռիթմով ՀՅԴ--ն եւս ուզում է փոխել մարտավարությունը 2013-ին ընդառաջ

    «ՉԻ» լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ` ՀՅԴ-ն այս օրերին լուրջ պատրաստություն է տեսնում` դիմավորելու Պարսկաստանից ու ԱՄՆ-ից Հայաստան ժամանող դաշնակցական ընկերներինն, որոնց հետ բազում հարցեր ունեն քննարկելու։ Գայանե Զարգարյան ավելին

  • «ՉԻ» ռիթմով Սատարելու ե՞ն Բակոյին

    Շրջանառվող խոսակցությունների համաձայն` Րաֆֆի Հովհաննիսյանը «Ժառանգություն» կուսակցությունում կայացած հերթական նիստի ժամանակ իր կուսակցական ընկերներին ասել է, որ մոտ օրերս իրենց թիմը մեկնելու է Արցախ՝ նախագահական ընտրություններում սատարելու գործող նախագահ Բակո Սահակյանի թեկնածությունը։ Գայանե Զարգարյան ավելին

  • Երկրորդ էջ
  • «ՉԻ» ռիթմով Կոնգրեսը չի մասնակցի ԱԺ առաջին նիստին

    Երեկ կայացել է Հայ ազգային կոնգրեսի խորհրդարանական խմբակցության անդրանիկ նիստը, որում այսօր կայանալիք ԱԺ առաջին նիստին չմասնակցելու որոշում է կայացվել։ Քրիստինե Խանումյան ավելին

  • Տարբերություն չկա Կառուցողակա՞ն, թե շինիչ

    Հանրապետականներին շատ է ոգեւորել այն փաստը, որ ԲՀԿ-ն կառուցողական ընդդիմություն է լինելու։ Ըստ էության` նրանք համարում են, որ կառուցողական ընդդիմությունից վնաս չկա։ Հասարակության առավել ընդդիմադիր հատվածն էլ ափսոսում է, որ ԲՀԿ-ն կառուցողական դաշտում է գործելու, եւ թաքուն հույս ունի, որ «կառուցողականն» ըստ էության կլինի «շինիչ»։ Բայց սրանք ընդամենը գեղեցիկ ձեւակերպումներ են։ Իրականում ի՞նչ է նշանակում «կառուցողական ընդդիմություն»։ Մարկ Նշանյան ավելին

  • Լուր-մեկնաբանություն Պատմական պահը վերադառնում է

    Պարույր Հայրիկյանը հայտարարել է, թե առաջադրելու է իր թեկնածությունը նախագահական ընտրություններում, եւ այդ դեպքում մյուս թեկնածուները կամաչեն, «իսկ իրենց երեխաները կասեն` հայրիկ կամ պապիկ, դու չէի՞ր իմանում, որ այդ մարդը Հայաստանի անկախության հիմնադիրն է, ինչո՞ւ էիր առաջադրվում նրա դեմ»։ ավելին

  • Լուր-մեկնաբանություն Կարեւորը` չծեծեն

    Անդրադառնալով ընտրությունների վերաբերյալ ԵԽԽՎ զեկույցին` Դավիթ Հարությունյանը հայտարարել է, թե իրենք մտահոգվելու պատճառ չունեն, որովհետեւ «զեկույցը քաղաքական կամ այլ հետեւանքներ չի ունենա, մենք նաեւ ինչ-որ հետեւություններ կատարելու պատճառ չունենք»։ ավելին

  • Երրորդ էջ
  • Քուր ջան ախպեր Սերժ Սարգսյանի մարտական ընկերուհին

    Երեկ երեկոյան ՀՀԿ գրասենյակում կայացել է ՀՀԿ գործադիր մարմնի նիստ, որի շրջանակներում որոշվել է ՀՀ Ազգային ժողովի նախագահի պաշտոնը վստահել ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանին։ Նրա տեղակալներ կլինեն ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովն ու Հերմինե Նաղդալյանը։ Գոհար Վեզիրյան ավելին

  • Լուր Պուտինը գալի՞ս է Հայաստան

    ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը երեկ հայտարարել է, թե ներկայում ընթանում են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` Հայաստան կատարելիք պետական այցի նախապատրաստական աշխատանքները։ Քրիստինե Խանումյան ավելին

  • Լուր Ադիբեկյանի համար հիմա էլ Ղարաբաղում է գործ կպել

    Հայաստանի ԱԺ ընտրություններն ավարտվեցին, իսկ նախագահականին դեռ ժամանակ կա, ու քանի որ ամռանը տեղի կունենան ԼՂՀ նախագահի ընտրություններ, տխրահռչակ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը հիմա էլ մեկնել է Ղարաբաղ` այնտեղ պատվերով հարցում իրականացնելու համար, որի արդյունքները թերեւս արդեն կանխատեսելի են։ Քրիստինե Խանումյան ավելին

  • Լուր ԼՂՀ ԱԺ-ն արձագանքեց Ռոդ աԱլենդ նահանգին

    ԼՂՀ ԱԺ խումբ-խմբակցությունները երեկ հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ անդրադարձել են մայիսի 17-ին ԱՄՆ Ռոդ Այլենդ նահանգի ներկայացուցիչների պալատի կողմից ընդունված բանաձեւին, որով ԱՄՆ նախագահին եւ Կոնգրեսին կոչ է արվում ճանաչել ԼՂՀ անկախությունը։ Քրիստինե Խանումյան ավելին

  • Չորրորդ էջ
  • Ով` ով է Ովքեր եւ ում «մարդիկ» են հինգերորդ գումարման խորհրդարանում

    Դե ինչ, կարելի է ասել ԱԺ հինգերորդ գումարման մանդատաբաշխությունն էլ կայացավ. ըստ էության, ով այս պահին պետք չէր իր թիմին` ուղղակի «ֆուկ» եղավ. իհարկե եղան այնպիսիները, որոնք պարզապես բախտի բերումով մանդատի տեր դարձան։ Հինգերորդ գումարման խորհրդարանում՝ 131 պատգամավորներից շատ քչերն են նոր մարդիկ, հիմնական «սաստավը» նորից համալրվեց Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի կադրերով։ Գայանե Զարգարյան ավելին

  • Հինգերորդ էջ
  • Դատապարտյալների ցեղը Մեր ներսից պիտի սկսենք

    «Ուրիշ ընղհանուր հանգամանքների հետ զարհուրելի ծնող է եղել մեզ համար մեր պատմությունը։ Նա երկար դարերով մեզ դրել է բարբարոս ժողովուրդների ոտների տակ։ Իսկ ամեն կենդանի գոյություն, որ ոտնատակ է ընկնում, եթե չի մեռնում, այլանդակվում է, դառնանում ու փչանում։ Զ. Գաբրիելյան ավելին

  • Բլից Մանդատավորները

    Երեկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում սկսվեց պատգամավորական մանդատների հանձնման արարողությունը։ ՀԱԿ-ը` իր խոստմանը հավատարիմ, մանդատները կվերցնի ավելի ուշ` հանդիսավոր արարողությունից հետո։ Մելանյա Ծառուկյան ավելին

  • Վեցերորդ էջ
  • Անարմատը Գյուղերի հարցը նախընտրական տիրույթին մեջ. Բակո Սահակյան vs Սերժ Սարգսյան

    Երեկ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը Երեւանում մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստին։ Այս նիստում Սահակյանը մի ուշագրավ առաջարկ է արել։ Մասնավորապես, Սահակյանն առաջարկել է 2012 թվականի հիմնադրամի ծրագրերի մեջ ընդգրկել Արցախում գյուղական համայնքային կենտրոնների կառուցման ծրագիրը։ Քրիստինե Խանումյան ավելին

  • Լուր Լրագրողները «շառ» են պատգամավոր Կարո Կարապետյանի համար

    Պատգամավոր Կարո Կարապետյանը Կենտրոնական ընտրական հանձնաժողով էր ներկայացել ոչ ադեկվատ վիճակում։ Նա սկզբում ձեռքերը թափահարելով ու բարձր տրամադրությամբ սկսեց օվացիաներով ողջունել ներկաներին, իսկ երբ լրագրողներից մեկը ցանկացավ հարց ուղղել` շատ ագրեսիվ վերաբերմունք դրսեւորեց։ Մելանյա Ծառուկյան ավելին

  • Յոթերորդ էջ
  • Անտիռեժիմ Ինտերվենցիայի հավանականությունը մեծանում է

    Արեւմտյան երկրների իշխանությունները կոշտացնում են իրենց հռետորաբանությունը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ռեժիմի նկատմամբ։ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ չի բացառում Սիրիայում ռազմական գործողության անցկացման հնարավորությունը, եթե ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը համապատասխան պատժամիջոցներ սահմանի։ Այս հարցը քննարկելու պատրաստակամություն է հայտնել նաեւ Ավստրալիան։ Ա. Մ. ավելին

  • Լուր Ասանժին արտաքսում են Շվեդիա

    Սկանդալային WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժի փաստաբաններին չհաջողվեց Մեծ Բրիտանիայի Գերագույն դատարանի դատավորներին համոզել, որ վերջինները չեղյալ հայտարարեն Ասանժին Շվեդիա արտաքսելու մասին ավելի վաղ ընդունած որոշումը։ Այն կարող է ուժի մեջ մտնել մոտ երկու շաբաթից։ Ա. Մ. ավելին

  • Լուր Ռուսաստանը կպայքարի ՄԱԿ-ի ԱԽ-ում

    Ռուսաստանը, որին Արեւմուտքում մեղադրում են սիրիական ռեժիմի «սանձարձակ բռնաճնշումները» արդարացնելու համար, երեկ զգուշացրել է, որ թույլ չի տա Սիրիայում ռազմական միջամտության վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում որեւէ որոշում ընդունվի։ Ա. Մ. ավելին

Ծառայություններ

Արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
  1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16 16

17

18 18

19

20

21

22

23

24

25

26 26

27

28

29

30

31