19.09.2013 17:46 Գ. Արամյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Տանովի-բերովի

Մեզ տարան, ոչ թե գնացինք

Երեկ ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը` անդրադառնալով Մաքսային միություն մտնելու ՀՀ իշխանությունների որոշմանը, նշել է, որ ցանկացած նմանատիպ որոշում պետք է հանրաքվեի միջոցով ընդունվի։

«Սերժ Սարգսյանը պետք է համարձակություն հավաքի եւ ասի, որ Հայաստանի՝ Մաքսային միություն մտնելու հարցը պետք է դնենք հանրաքվեի։ Եթե ռեֆերենդումն ասաց «այո» Մաքսային միությանը, պետք է քայլեր անել, որ Մաքսային միությունը մեզ համար ավելի լավ լինի։ Անկախ նրանից ռեֆերենդումն ինչ արդյունք կտա՝ դա կօրինականացնի որոշումը։ Կեղծ թե անկեղծ ընտրություն կլինի` նշանակություն չունի, բացի ռեֆերենդումից ժողովրդի կամքի արտահայտման այլ ձեւ չկա»,- ասել է Բագրատյանը։

Տնտեսագետը նշել է, որ իշխանությունները խայտառակվել են եվրոպացիների առջեւ. «Ես ոչ հաճոյախոսել եմ եվրոպացիներին, ոչ ռուսներին, ես գիտեմ Հայաստանը, Հայաստանի շահը։ Եվ մինչեւ դուք հարցերը չլուծեք եվրոպացիների, ռուսների, ամերիկացիների մասնակցությամբ, դուք երկիրը կդնեք ռուսական տանկի թրթուրի տակ։ Եվ ինձ ասվեց, թե ռուսները մի քիչ կջղայնանան.... ասում եմ՝ ձե՞ռ եք առնում, այ տղա. այստեղ ռուսական բազա կա, դուք երկիրը կդնեք ռուսական տանկի թրթուրի տակ; Եվ ինչ... պետք է դրանից հետո գալ, հասնել սեպտեմբերի 3-ին, խայտառակ ձեւով եվրոպացիներին ասել՝ չե՞նք ստորագրում։ Մենք արդեն մի 50 տարով հարաբերություն չունենք նրանց հետ, Ֆյուլեն ասաց՝ ամենապրոբլեմատիկն էստեղ վստահությունն է, որ չենք պատկերացնում, թե ինչպես պետք է վերականգնվի։ Արդյունքում՝ մենք ռուսների հետ ոչ թե գնացինք, այլ մեզ տարան։

Պետք է ոչ Մաքսային միություն գնանք, ոչ Եվրամիություն, որովհետեւ Եվրամիություն մտնելով մեզ կստիպեն մտնել Մաքսային միություն։ Սերժը ասում էր՝ գնանք Եվրոպա, Րաֆֆին՝ ճանաչենք ԼՂՀ-ի անկախությունը եւ գնանք Եվրոպա, լիբերալ Բագրատյանն ասում էր՝ պետք չէ Մաքսային միությունը, պետք չէ Եվրոպան, ռուսն այստեղ զորք ունի։ Ռուսաստանի դուրը չի գալիս դավաճանությունը, ռուսները հազար անգամ ասել են՝ մենք ձեր համբալը չենք, մենք գանք ձեր սահմանը պահենք, դուք գնաք Եվրոպա տնտեսական հաճույքների»,- նշել է նա։

Բագրատյանի կարծիքով, Եվրամիությունը Հայաստանի հանդեպ պատժամիջոցներ չի կիրառի Մաքսային միությանը միանալու համար, քանի որ դա անիմաստ կլինի, իսկ եթե Հայաստանը այնուամենայնիվ մտնում է ՄՄ, ապա դրա համար պետք է հանձնաժողով ստեղծվի. «Գտնվելը Մաքսային միության մեջ, որտեղ 3 անդամներից 2-ը էներգակիրների խոշոր արտահանողներ են, իսկ մեկը (Հայաստանը)` ներմուծող, եւ այն սակագներով, որոնք ստորագրվել են 2009-ին, «կփակի» Հայաստանի տնտեսությունը»։

Mfn ցուցանիշը անդամ պետությունների սակագների ցուցանիշ է՝ բաժանած շրջանառության վրա։ Այն Ռուսաստանի համար կազմում է 10,5, Բելառուսի համար՝ 10,6, Հայաստանի համար՝ 2, 5 տոկոս։ Այսինքն՝ բոլոր տարիֆների գումարը բաժանվում է ողջ արտաքին առեւտրի վրա։ Հայաստանը 100 դոլար արտաքին առեւտրից բյուջե է մտցնում 2,5-ը։ Ընդ որում, բյուջե է մտցնում հիմնականում ներմուծումից, որովհետեւ արտաքին առեւտուրը կազմում է 4,5 մլրդ, որից 3-ը ներմուծվում է, 1,5-ը՝ արտահանվում»,- հայտարարել է Բագրատյանը` կանխատեսելով ընդհանուր ռուբլու գոտի. «Ես Բագրատյանն եմ, ես ամեն ինչ ազնվորեն ձեզ ասում են, Մաքսային միությունն անհնար է պատկերացնել առանց ռուբլու գոտու»։

Հրանտ Բագրատյանի կարծիքով, ՀՀ իշխանությունները առաջին հերթին պետք է ՄՄ անդամ երկրներից ժամանակ խնդրեն, որպեսզի Հայաստանը հին սակագներով աշխատի երեք-հինգ-յոթ տարի։ «Որ ադապտացնենք տնտեսությունը։ Սա պետք է լինի առաջին պահանջը։ Տիգրան Սարգսյանը սա պիտի աներ, ոչ թե հայտարարեր, որ քանի որ պետական սահման չունենք Մաքսային միություն չենք մտնում։ Բացարձակ անհեթեթություն է»,- ասել է նա։

Երկրորդը այն է, որ Հայաստանը խուսափի Բելառուսի փորձից. «Նայենք թե ինչ եղավ Բելառուսի հետ, ՄՄ մտնելուց հետո նրա տնտեսությունը սկսվեց քանդվել, Ղազախստանինը՝աճել», եզրափակել է նա։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
  1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30

31