26.05.2017 05:19 Մ. Ղալեչյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Պատառիկներ Facebook-ից

Մարիաննա Գրիգորյան. «Շատ մանկապարտեզներում երեխաներին մտածել եւ տրամաբանել սովորեցնելու փոխարեն, շների նման վարժեցնում են։ Շատ ազդված եմ, ահավոր։ Այո, մտածող, վերլուծող մարդը սպառնալիք է եւ այդ սպառնալիքի դեմ պետք է պայքարել ամենափոքր տարիքից»։

* * *

Կարեն Քոչարյան. «Մամուլում լուրեր եղան, որ ԱԺ պատգամավորների շրջանում գզվռտոց է սկսվել սենյակների, կահույքի, ավտոմեքենաների եւ պետհամարանիշների համար։ Ես գիտեմ, որ դա 100%-անոց ճշմարտություն է։ Հարգելի պատգամավորներ, անկեղծ եմ ասում, մի քիչ հանգիստ ապրեք։ Տատս ասում էր գյոռներդ չեք տանելու։ Օրինակ, իմ հեռախոսի համարը, մեքենայիս համարը սովորական համարներ են, եւ ես ինձ դժբախտ եւ նսեմացած չեմ զգում։ Ժողովուրդ ջան, այս երկրի ու ազգի պրոբլեմներից մեկն էլ հենց այդ պոնտերն են։ Հավատացեք, նորմալ մարդիկ միայն մի բան են մտածում նման դեպքերում. մեր պատգամավորների մեծ մասն այնքան կոպլեքսավորված է եւ չկայացած, որ սենյակներով ու պետհամարանիշներով են ուզում կոմպենսացնել իրենց բոլոր թերությունները»։

* * *

Վաղարշ Բալիշյան. «Որեւէ հիմնավոր բացատրություն եղե՞լ է, թե ինչու Հենրիկ Մխիթարյանի մանակցությամբ կարեւորագույն իրադարձությունը հանրայինը մեր հանրությանը չի հեռարձակում։ Եթե ոչ, ապա ի՞նչ բարոյական իրավունքով են դրանք նման համազգային նվաճմանը մասնակից դառնում»։

* * *

Դավիթ Ավետիսյան. «Աշոտ Բլեյանին դաշնակցականները ինչ ասես ասել են՝ թշնամու ջրաղացին ջուր լցնող, դավաճան, կրթական համակարգը քանդող եւ այլն։ Հիմա կրթության դաշնակ նախարարը ասում է. պիտի Բլեյանի դպրոցի օրինակն ուսումնասիրենք ու այդ փորձը օգտագործենք, որովհետեւ այնտեղ ազատություն է, երեխաները հաճույքով են դպրոց գնում»։

* * *

Սուրեն Սահակյան. «Որ մեր սպորտսմենները միջազգային ասպարեզում հաջողությունների են հասնում` շատ լավ է։ Բայց որ դրանից հետո գալիս են՝ տարբեր նախագահների հետ քավոր-սանիկ դառնում ու սրանց օգնում ժողովրդի կաշին ավելի լավ քերթել կամ պետականություն վարի տալ, արդեն միանշանակ չեն դառնում այդ հաղթանակները, էլի։ Չգիտես էլ՝ ո՞րն է ճիշտ. ուրախանա՞լ երիտասարդների հաղթանակներով, թե՞ տխրել, որ հակառակորդի ճամբարում միջազգային ճանաչում ունեցող, իսկ մեզ մոտ՝ կիսաստված մեկն էլ ավելացավ»։

* * *

Արմեն Նիկողոսյան. «Հայկական ոչ մի հեռուստաընկերություն չի ցանկացել 5 հազար դոլար ծախսել ու ցուցադրել Եվրոպա լիգայի եզրափակիչը»։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
          1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30