22.12.2017 06:25 Գ. Արամյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Լուր

Խուճապ եւ սպասում

Հանրապետական կուսակցության շարքերում գնալով ավելի լարված մթնոլորտ է ստեղծվում։ Կարելի է ասել, որ կուսակցության ներսում խուճապային տրամադրվածությունները խորանում են։

Պատճառը Սերժ Սարգսյանն է։ Այսինքն` այն, որ ՀՀԿ-ի առաջնորդն առայժմ հստակ, բոլորի համար հասկանալի որոշում չի կայացրել, թե ինչ է անելու 2018-ի ապրիլից հետո, մնալո՞ւ է վարչապետ, Հայաստանի ղեկավար։ Բան չի ասել, ինչն էլ առաջին հերթին բարձրաստիճան հանրապետականների մեջ է հիստերիա առաջացրել, հետո՝ երիտկարիերիստների։

Մենք այս օրերին զրուցել ենք մի շարք հանրապետականների հետ, որոնք այս ամենի մասին պատմելով, նաեւ հայտնում են, որ նյարդայնացնում է անորոշության վիճակը, քանի որ հանրապետականները չգիտեն, թե իրենց ինչպես պահեն, ում գովեն, ում՝ քննադատեն։ Գիտեն մի բան. պետք է հնարավորինս շատ փառաբանել Սերժ Սարգսյանին։

Ի դեպ, նույն նյարդային վիճակն էլ օլիգարխների մեջ է։ Վերջին մեկ ամսում Հայաստանի ամենախոշոր ու ազդեցիկ օլիգարխները գրեթե խուսափում են մեծ գումարներ շրջանառության մեջ դնել. նրանք էլ իրենց բիզնեսի երաշխավորի մասով են սպասում նորությունների։ Իսկ դա կարող է ասել միայն Սերժ Սարգսյանը։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
  1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30

31