18.05.2018 06:30 Մելանյա Ծառուկյան
Տարածել հոդվածը. facebook twitter

«ՉԻ» ռիթմով

Չեմ ուզում` ջեբս դիր

Համաժողովրդական շարժման հանգուցալուծման ավարտին հապաղելով շարժմանը միացավ նաեւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը։ Այդ առնչությամբ ԲՀԿ քաղաքական խորհուրդը հայտարարություն տարածեց, որում նշվում էր, որ համաժողովրդական շարժմանը միանում է առանց նախապայմանների, սակայն նոր կառավարության կազմավորման հենց առաջին պահից պարզ դարձավ, որ ոչ թե առանց նախապայմանների միացման մասին է խոսքը, այլ ընդհակառակը` լավ էլ պահանջներով է ու սեփական պայմաններով։

Ոչ շատ ուշ հստակ ուրվագծվեց , որ քաղաքական իրավիճակով պայմանավորված` նախարարական պորտֆելների ու  մարզպետների պաշտոնների մասին էր խոսքը, հավելած փոխվարչապետի պաշտոնը։ Արդյունքում չնայած բհկականները դժգոհ մնացին իրենց բաժին հասած պաշտոնների քանակից ու «որակից», բայց ստացվեց այսպես` թեեւ առանց նախապայմանների ենք միացել, բայց պաշտոններ ենք ուզում` «Չեմ ուզում` ջեբս դիր» կարգախոսով։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
      1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30