13.04.2018 06:21 Մելանյա Ծառուկյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Իրավիճակ

Հարուստների ու աղքատների տարբերությունը առաջացնում է նկատելի բեւեռացում

Հարուստների ու աղքատների տարբերությունը առաջացնում է նկատելի բեւեռացում

Հարցազրույց ԱԺ «Ծառուկյան դաշինք» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանի հետ

- Պարոն Բոստանջյան, ապրիլի 17-ից հետո ձեւավորվելու է նոր կառավարություն։ Ի՞նչ խնդիրներ պետք է դնի իր առջեւ նոր կառավարությունը` երկրում ստեղծված տնտեսական ճգնաժամից դուրս գալու համար։

- Խնդիրը շատ ակնհայտ է ու մտահոգիչ։  Նաեւ միանշանակ է, որ  քայլեր պետք է ձեռնարկվեն ստեղծված իրավիճակից հնարավորինս առանց ցնցումների դուրս գալու համար։  Վերջերս հանրությանը ներկայացվեց, թե իբր  7,5 տոկոս  տնտեսական աճ է գրանցվել, սակայն որպես տնտեսագետ պետք է նշեմ, որ նման բան չկա։  Տնտեսական աճը նման ցուցանիշներով բնութագրելը, մակրոտնտեսական համակարգին նման գնահատական տալը, կարելի է ասել, որ  առոչինչ է։  Ցանկալի կլիներ, որ մեր երկրի տնտեսությունը տեսանելի զարգացած եւ ավելի բարձր մակարդակի վրա լիներ, բայց, ցավոք, այդպես չէ։ Նկատելի են միայն այս ոլորտում արձանագրված բազմաթիվ խնդիրները։ Նոր կառավարության առաջին գործը պետք  է լինի պատշաճ մակարդակի բերել տնտեսությունը։ Մասնավորապես` փոքր եւ միջին բիզնեսի խթանում, այդ բիզնեսներին համակողմանի աջակցություն։ Սակայն կրկին ցավով պետք է նշեմ, որ այս  պահին դեռեւս գերակայում են մոնոպոլ նկրտումները։ Եվ փոքր ու միջին բիզնեսը, որը ձեւավորում է նաեւ միջին խավ , բերում են եկամուտների հարթեցման։ Իսկ հիմա Հայաստանում  եկամուտների նկատելի բեւեռացում է, եւ այդ  պարագայում աղքատների ու հարուստների պոտենցիալ տարբերությունը ստեղծում է այս իրավիճակը։ Ուզում եմ ասել, որ նոր կառավարությունը, ըստ էության պետք է պայքարի կոռուպցիայի դեմ, պետք է մոնոպոլ իրավիճակները վերահսկի,  տնտեսական մրցակցությունը պաշտպանի։ Բազմաթիվ խնդիրներ կան, որ շուտափույթ լուծում են պահանջում։

- Իսկ ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկել արդյունաբերությունը զարգացնելու եւ նոր աշխատատեղեր ստեղծելու ուղղությամբ։

- Թյուր կարծիք չպետք է ձեւավորվի, թե նոր կառավարությունը ի զորու է  արդյունաբերական խոշոր հսկաները վերագործարկել։ Ուղղակի անհրաժեշտ է հնարավորինս այնպես անել, որ որոշ արդյունաբերական գործարաններ կրկին արտադրանք տան։ Մասնավորապես` Նաիրիտը։ Պետք է այս հարցում պետական մոտեցում ցուցաբերել` համագործակցելով այնպիսի երկրների հետ, որոնք ի զորու են ու ցանկություն կունենան մեզ օգնելու արդյունաբերական այդ հսկան վերագործարկելու հարցում։

- Բայց այդ ամենը կատարելու համար  բարի կամքի դրսեւորում է հարկավոր իշխանությունների կողմից, ինչը չկա։

- Միայն  բարի կամքը բավարար չէ։ Կան բազմաթիվ խնդիրներ, որոնք այսօր անզեն աչքի համար էլ տեսանելի են, օրինակ` զարգացած երկրների հետ հարաբերություններում։ Մենք խոսում ենք տնտեսության զարգացման, զարգացած երկրների հետ համագործակցության, մենաշնորհների հնարավորինս վերացման մասին։ Իսկ եթե մեր երկրում ներդրում կատարել ցանկացող սուբյեկտը տեղեկանում է մեր տնտեսության խոցելիության մասին, հրաժարվում է գործընկեր դառնալուց։ Այս պահին մենք նիստում քննարկում ենք համապարփակ եւ հավելյալ գործընկերության մասին համաձայնագիրը, որը Հայաստանի Հանրապետության համար չափազանց կարեւոր է։ Հետագան ցույց կտա նաեւ այդ համաձայնագրի ճակատագիրը։

- Բայց այդպիսի բազմաթիվ ծրագրեր ու համաձայնագրեր այդպես էլ մնում են թղթի վրա։

- Այո, համամիտ եմ, քանի որ պետք է հաղթահարել բազմաթիվ արգելքներ, որոնք ոչ թե չենք կարողանում, այլ չենք ուզում հաղթահարել։ Այդ իսկ պատճառով բազմաթիվ ծրագրեր այդպես էլ մնում են անիրագործելի։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
      1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30