20.06.2017 01:50 Գ. Արամյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Լուր

Էջմիածնի քաղաքապետը գտել է կաշառակերության քաղաքակիրթ ձևը

Վերջերս Ազգային ժողովը կոռուպցիայի դեմ պայքարելու համար ընդունեց օրենք Ներքին ազդարարի մասին: Այդ օրենքով հնարավորություն է տրվում շարքային ՀՀ քաղաքացիներին առանց ներկայանալու տեղեկատվություն տալ կոռուպցիայի դեպքերի մասին:

Նկատենք, որ որքան էլ իշխանությունները օրենքներ մշակեն կոռուպցիայի դեմ պայքարելու համար, չինովնիկները միշտ էլ գտնում են գումարներ աշխատելու ձևը:

 Մեր տեղեկություններով՝  Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը ևս գտել է գումար աշխատելու հարմար տարբերակը: Նա  դե ֆակտո կաշառք չի վերցնում, բայց ինչ-որ բան թույլատրելու համար, ասենք՝կառուցապատման աշխատանքներ, նա իր մանկլավիկների միջոցով  հաշվեհամար է տրամադրում, առաջարկելով կլորիկ գումար փոխանցել այդ հաշվեհամարին: Կառուցապատմամբ զբաղվող անձին հրահանգվում է գումար փոխանցել տվյալ հաշվեհամարին ու նոր միայն սկսել աշխատանքները: Նկատենք, որ այս գործելաոճը կաշառակերության քաղաքակիրթ ձևերից է: Այս դեպքում ոչ թե անձամբ ինչ- որ մեկին գումար են տալիս, այլ փոխանցում են ու գումարը ստացողը հանգիստ կարող է ասել՝ ես ոչ փող եմ տվել, ոչ էլ ստացել, որովհետև գումար ուզողը ուրիշ  մարդ է, գումար փոխանցողը՝ ուրիշ: Արդյունքում ստացվում է այն, ինչ ուզում ես:

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
            1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30

31