11.11.2011 21:55 Քրիստինե Խանումյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Լուր

Առաջին նախագահը Նորվեգիայի ԱԳ նախարարի հետ խոսել է ՀՀ-ում օրենքի իշխանության հաստատումից

ՀՀ Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը երեկ հանդիպել է Նորվեգիայի Թագավորության արտաքին գործերի նախարար Յոնաս Գար Շտյորենի հետ։

Ինչպես տեղեկացնում են Կոնգրեսից, հանդիպման հիմնական թեմաներն են եղել Հայաստանի ներքաղաքական իրավիճակը, երկրի առջեւ ծառացած ինչպես ներքին, այնպես էլ արտաքին մարտահրավերները։ «Նախագահ Տեր-Պետրոսյանն ընդգծել է, որ Հայաստանի բոլոր ներքաղաքական խնդիրները, այդ թվում` կեղծված ընտրությունները, համակարգային կոռուպցիան, ժողովրդավարական ազատությունների, անկախ դատական համակարգի, լրատվամիջոցների ազատությունների բացակայությունն ածանցյալ են մեկ հիմնական խնդրից, որն է` Հայաստանում օրենքի իշխանության հաստատումը»,- տեղեկացնում են Կոնգրեսի գրասենյակից։ Ըստ այդմ, հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման խնդիրներին։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
          1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30