11.05.2018 06:31 Մարինա Բաղդագյուլյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Ռեպլիկ

Քնարերգուն

Քնարերգուն

Վերջին երկու շաբաթվա ընթացքում գրվեցին հրաժարականի տեքստեր, որոնք իրենց լիրիկականությամբ ավելին էին, քան դրանց հեղինակների տարիների գործունեությունը։ Այդ պաշտոնյաները, կարծես, տարիների իրենց ռեսուրսներն ու ուժերը պահել էին հրաժարականի տեքստի համար։ ՀՀ պաշտպանության պաշտոնաթող նախարար Վիգեն Սարգսյանի նախօրեին տարածած հրաժարականի մասին հայտարարության տեքստը բացառություն չէ։

«Մեզ հաջողվեց արդյունավետորեն պայքարել կոռուպցիոն ռիսկերի դեմ։ Իհարկե, այդ պայքարը դեռ շատ ջանքեր է պահանջում, բայց ես հպարտ եմ, որ այս տարիների ավարտին իմ բոլոր ծառայակից ընկերների, բանակի մատակարարների, կապալառու շինարարական կազմակերպությունների մեջ չկա որեւէ մեկը, որը կարողանա գոնե քմծիծաղ տալ այս խոսքերն ինձանից լսելով»,- ասում է Վիգեն Սարգսյանը` չպատկերացնելով, թե իր ողջ տեքստի արտասանման ընթացքում քանի-քանի քմծիծաղներ շահեց ողջ հանրապետության տարածքում։ Նախկին նախարարը բաց ճակատով խոսում է կոռուպցիոն ռիսկերի «արդյունավետ պայքարի» մասին եւ այնքան ազդված ու հավատացած իր իսկ ասածից, որ մոռանում է մի պարզ բան` ՀՀ քաղաքացիների աշխատավարձից բանակին ամեն ամիս պարտադիր, ասել է թե` ստիպողաբար փոխանցվող 1000-ական դրամները ոչ այլ ինչ են, եթե ոչ կոռուպցիոն մի թոթոլ ռիսկ։

ՀՀ բանակում ծառայող զինվորի հիգիենայի պարագաներն ու հագուստն ապահովող ծնողները պարբերաբար առնչվում են կոռուպցիոն ռիսկի հետ, եւ դժվար է ասել, թե նրանց արձագանքը Վ. Սարգսյանի հրաժարականի ճառին կսահմանափակվի միայն քմծիծաղով։

Կոռուպցիոն ռիսկերի դեմ պայքարի ճանապարհին ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովը ոչ թե պատժվեց բազում-բազմահազար կոռուպցիոն ռիսկեր հրահրելու համար, այլ ընդամենը խրախուսվեց` զբաղեցնելով ՀԱԿՊ գլխավոր քարտուղարի պաշտոնը։

Գուցե Վիգեն Սարգսյանը ոգեւորված է «Պատիվ ունեմ»,  «Ես եմ» մոգոնած ծրագրերից։ Բայց  եթե նրա մերձավոր շրջանակներից չի գտնվել մեկը, որ նրան կհուշեր այդ ծրագրերի սնամեջ ու անպիտան լինելու մասին, ապա ժամանակն է, որ նա բացի լայն փակված աչքերն ու պարզ տեսնի` մերժված է ինքը, մերժված են իր ծրագրերը, մերժված է իր «պայքարը կոռուպցիոն ռիսկերի դեմ»։ Եվ ուրեմն, զուր էին նրա ջանքերը։ Ընդամենը ժամավաճառություն։ Հատկապես, հրաժարականի չափազանց երկար տեքստը սովորելն ու ի լուր հանրության կարդալը։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
      1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30