20.10.2017 11:54 Մ. Ղալեչյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Պատառիկներ Facebook-ից

Արտակ Բեգլարյան. «Երկու օր առաջ լրացավ Լեւոն Հայրապետյանի կողմից նախաձեռնված արցախյան «Մեծ հարսանիքի» 9-րդ տարեդարձը, որի ժամանակ գրեթե 700 զույգ է պսակադրվել։ Իսկ այսօր կյանքից հեռացավ այդ եւ բազմաթիվ այլ մեծ գործերի հեղինակը, ում հիշատակը, վստահ եմ, վառ են պահելու նաեւ գալիք սերունդները։

Թո՛ղ լուսավորվի Լեւոն Հայրապետյանի անմահ հոգին, որն այդքան նվիրումով ապրել է հայրենիքի շնչով»։

* * *

Եվա Ադամյան. «Ամեն մի բռնություն, որ ընտանիքում տեղի է ունենում, դա դեռ բռնություն չէ. Միքայել եպիսկոպոս Աճապահյան»։ Սահակյան Գալուստիս հացը կտրում է»։

* * *

Վարդգես Օվյան. «Այսօր Մարդ է մահացել. առավոտյան վախճանվել է 68-ամյա գործարար եւ բարերար Լեւոն Հայրապետյանը։ Կասկած չունեմ, որ 2014 թվականին նրան բանտարկելը եւ այն ամենը, որ Մոսկվայում կատարում էին այդ մարդու դեմ՝ Կրեմլի եւ պաշտոնական Երեւանի սցենարն էր։ ՀՀ քաղաքական բուրգի կատարին ծվարած տականքը կարող է հանգիստ շունչ քաշել՝ մի Մարդ էլ կործանվեց։ Մարդ, որ այնքա՜ն բան է արել Արցախի համար, բացեիբաց քննադատում էր ՀՀ վերնախավին եւ Հայաստանն ուզում էր տեսնել հզոր ու ժողովրդավարական»։

* * *

Անահիտ Հարությունյան. «Ո՞ւմ հովանավորության ներքո է Արարատի մարզի Այնթապ համայնքի ղեկավարն իր անձնական օգտագործման մեքենան վարում ռուսական պետհամարանիշերով։ Չէ՞ որ տարիներ շարունակ այդ մեքենան նա վարել է հայկական պետհամարանիշերով»։

* * *

Ծովինար Նազարյան. «Լսում էի արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանին Ազատության ֆեյսբուքյան ասուլիսում։ Պիտի խոստովանեմ, որ էս մարդը հասցրել էր այս քանի օրը իմ համակրանքը նվաճել, քանի որ ջատագովում է ընտանեկան բռնությունը կանխարգելող օրենսդրություն եւ հատկապես որ համբերատար պատասխանում է բոլոր հարցերին ու մինչեւ այժմ պատվով էր տանում հարցերի հեղեղին դիմակայելու իր առաքելությունը։ Բայց քիչ առաջ եթերում իրեն երկու անգամ հարցեր տրվեցին հասարակական կազմակերպությունների բացասական դերակատարության մասին, եւ երկու անգամ էլ նա չհերքեց բացասական դերակատարությունը, մի բան էլ մխիթարեց հարցատուներին, թե ՀԿ-ներն ազդեցության մեխանիզմներ չեն ունենալու։

Շատ ցավալի է, որ տարիներ ի վեր այս խնդրով զբաղվող ՀԿ-ների սատարումը ստանալով՝ արդփոխնախը տրվում է իշխանական պոպուլիստական դիսկուրսին ու արժանին չի գնահատում ՀԿ-ների տարիների աշխատանքը, որ հանգեցրին այս օրվան (դե գոնե կառավարությանն ավելի ձեռնտու պիտի լիներ ասել, որ օրենսդրական նախաձեռնությունը էնդեմիկ է, տեղական ծագում ունի, եւ թելադրված չի Եվրամիության հետ պայմանավորվածություններով, ոչ էլ՝ ՄԱԿ-ի»։ 

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
      1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30