15.07.2012 02:32
Տարածել հոդվածը. facebook twitter

Երազահան

Թռիչքներ երազում եւ արթմնի

Սերժ Սարգսյանի երազը
Վալենտինա Մատվիենկոյին տանում են Սեւան` պատիվ տալու։ Համ էլ, մտածում են, մի քիչ գազի գինը կիջեցնեն, մի քիչ վարկ կպոկեն... Ու որպեսզի վարկի գործը գլուխ գա` գնում են բարեգործական անվճար ավտոբուսով։

Հենց հասնում են Աբովյան` Սաշիկը չի դիմանում. «հայ գիտի հա, ինչքան եմ էս գծի վրա պազիկ քշել...»։ Ինքը տրորում է եղբոր ոտքը, բայց սա շարունակում է. «բայց էն վախտվա 20 կոպեկը փող էր, է՜, փող, քարին էիր դնում` ծակում էր։ Հիմիկվա միլիոնը էն համը չունի»։ «Միլիոն» բառի վրա Մատվիենկոն լարվում է...

Անցնում են «Հարսնաքարի» մոտով։ «Չիջնե՞նք մի հատ մոմավառություն անենք», ասում է Գալուստը։ Բազազը թարս-թարս նայում է... Անցնում են Ախթամարի արձանի մոտով։ Ինքը փորձում է ինչ-որ բացատրություններ տալ։ «Ախթամար» բառը լսելով` Մատվիենկոն աշխուժանում է։ Բայց Հովիկ Աբրահամյանը փոխում է խոսակցության ընթացքը։ «Վալյա ջան, վի՞դիշ, գազ զակոնչիլսյա` պարին ուտանուլսյա»։ Ավտոբուսում անհարմար լռություն է տիրում...

Մոտենում են լճին։ Թիկնապահներից մի քանիսը Երեւանից բերած կենդանի ձկները մտցնում են ջուրն ու հանում` իբր հենց նոր լճից բռնեցին։ «Շուշան ջա՞ն, դե շնորհքդ ցույց տուր», ասում է Գալուստը։ Սա թեւքերը քշտում է ու սկսում դանակի պոչով հարվածել դեռեւս թպրտացող ձկների գլխին։ «Շուշան ջան, մի՛ չարչարվի, մարդուդ կանչի` թող սառնասրտորեն սատկացնի», քմծիծաղ տալով ասում է ինքը։ Իսկ Քյավառի ափից մի քանի տեղացիներ, նրան տեսնելով, կարծում են, թե Հրանուշ Հակոբյանն է, ու ձեռքով են անում` «արի տո՜ւն, արի տո՜ւն»։

Վերջապես ձուկը պատրաստ է։ Ինքը աչքով է անում, ու Տիգրան Սարգսյանը տոպրակից հանում է մի շիշ կոնյակ... Բայց կոնյակի վրա, չգիտես ինչու, գրված է ոչ թե «ARARAT», այլ «APARAT»։ Բոլորը միանգամից թարս-թարս նայում են Սամվել Ալեքսանյանին... Էլի դրությունը փրկում է Հովիկ Աբրահամյանը. «Վալյա ջան, էտը դլյա ապարատա Պուտինա»։ Բաժակները լցնում են։ Մատվիենկոն բարձրացնում է բաժակը... ու մաքուր հայերենով դիմում իրեն. «ասում ես ում հետ էիր Բրյուսել գնացե՞լ...»։

Արթնանում է սառը քրտինքի մեջ կորած։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
    1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30

31