«ՉԻ» - Գյումրիի տեխնոպարկն, ինչպես հայտնի է, առայժմ տիեզերանավեր եւ ինքաթիռներ չի արտադրում, ուստի փոքր-ինչ անհասկանալի է, թե ի՞նչ թռչող սարքի արտահանման մասին է խոսքը։ Տեսականորեն այստեղ երկու տարբերակ կա։ Առաջինը` մեր ավիաընկերություններից մեկը նեղն է ընկել ու ինքնաթիռներից մեկը վաճառել (պաշտոնական վիճակագրությունն էլ դա ներկայացնում է որպես արտահանման աճ), երկրորդ` «թռչող սարքերի արտահանում» տողով ԱՎԾ-ն ֆիքսել է Արմավիրի մարզից արտագնա աշխատանքի մեկնածներին։ Իսկ թե ինչու 20 միլիոն դոլարի` պարզ է. երեւի մասնավոր տրանսֆերտների տեսքով այդքան գումար են ուղարկել Հայաստան։ Այսպես թե այնպես` հասկանալի է դառնում, թե ինչպես է կառավարությունը «խթանում արտահանումը»։ Եթե այսպես շարունակվի` շատ շուտով Հայաստանում էլ «արտահանելու» բան չի մնա։