26.01.2018 08:57 Մարինա Բաղդագյուլյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Ռեպլիկ

Գյուղացու միսը հանուն գյուղացու են ուտում

Դուք կարծում եք երկրում անհարկի թանկացումնե՞ր են։ Կարծում եք` այդ բոլորը վայրի կապիտալիզմի ու անշնորհք կառավարման հետեւա՞նք է։ Ոչ։ Սխալվում եք։ Այս ամենը հեռահար նպատակներ ունի, որ դուք չեք տեսնում, իսկ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի սրատես, գյուղատնտես, գյուղացիասեր աչքը տեսնում է։

«Միս արտադրողը երջանիկ է էսօր, որովհետեւ մսի գինը թանկացել է, նա կարողանում է շահույթ ստանալ, իր վարկերը փակել, մնալ գյուղում, իր երեխային դպրոց ուղարկել, հագուստ գնել, հիմա ինչ եք առաջարկում, չթողնե՞նք, որ լավ  ապրի գյուղացին»,-ասել է Իգնատի Առաքելյանը news.am-ի հետ զրույցում։

Եթե հարգում-հարցնում է, ապա, իհարկե, թողնենք, որ լավ ապրի գյուղացին։ Մենք ոչինչ, կապրենք նաեւ առանց միս։ Պարզապես, Իգնատի Առաքելյանն իր նոր կոնցեպտում ակամա փոքրիկ հակասություն է թույլ տալիս իր կուսակցության կարտոֆիլաբուծության խթանման ծրագրին։ Եթե մարդիկ մսի փող չունենալու պատճառով կարտոֆիլ են գնում, եւ դա խրախուսվում է պետականորեն, ապա ո՞վ պետք է գնի գյուղացու միսը։ Ինչպե՞ս պիտի վաճառվի թանկ միսը։ Այդ ո՞ր վաճառքից գյուղացին պիտի շահույթ ունենա եւ վարկերից թեթեւանա։ Գուցե Իգնատի Առաքելյանի հաշվարկը ՀՀԿ-ի, նրա արբանյակ կուսակցությունների ու ընդդիմությունների վրա է` իբրեւ մսամթերքի պոտենցյալ սպառող։ Գուցե։ Ուրեմն, մի բան գիտի, մի բան տեսել է, որ ասում է։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
          1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30