01.06.2018 01:41
Տարածել հոդվածը. facebook twitter

Երազահան

Թռիչքներ երազում եւ արթմնի

Թռիչքներ երազում եւ արթմնի

Սամվել Ալեքսանյանի երազը

Ի նշան բողոքի, որ իր նման ազատամարտիկին չեն հրավիրել Սարդարապատի ճակատամարտի 100-ամյակին՝ որոշել է ինքն էլ Բաշ-Ապարանի ճակատամարտի 100-ամյակը նշել ու 15 հատ հրավիրատոմս ուղարկել Արա Բաբլոյանին։ Ալիկ Սերգեիչը ակորդեոն կնվագի ու «Դեն պաբեդի» կերգի, «Սիթիի» աշխատողներին ֆորմա կհագցնի (մարտի 1-ից ահագին մնացել ա), ու շքերթ կանեն...

 Բայց հանկարծ զանգում են ու զեկուցում, որ ինչ-որ դիմակավորված անձինք ներխուժել են «Երեւան-սիթիները» ու ամեն ինչ տակնուվրա են անում։ Անմիջապես իրեն գցում է մեքենայի մեջ ու սլանում դեպի մոտակա «Սիթին»...

 Իսկ այնտեղ լուրջ իրարանցում է։ Մի քանի տասնյակ դիմակավորվածներ մի ձեռքով սելֆիի ձողերը բռնած «լայվ» են մտել, մյուս ձեռքով ինչ-որ փաստաթղթեր են տակնուվրա անում, իսկ «Մենք ենք տերը Սիթիի» քաղաքացիական նախաձեռնության անդամները ֆլեշմոբ են անում՝ շաքարավազի պարկերը պատռել են ու շաքարավազով հատակին մեծ-մեծ տառերով գրել «Քայլ արա, մերժիր Սերժին»։ Այ քեզ փորձանք... Գոնե ալյուրով գրեին (մի 25-30 հազար դրամի տարբերություն կտար)...

 Մոտենում է դիմակավորների շեֆին, թեւը մտնում ու մի կողմ քաշում. «Այ ախպեր, էս ի՞նչ հաշիվ ա, ես սոցիալապես նվազ տղա եմ, պուճուր վախտ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թիկունքի պետն եմ էղել, տե՞ս, թավշյա հեղափոխության պատվին դաժե բարխըտնի պիվա եմ արտադրում, Նիկոլը մեր ախպերն ա, որ Մալաթիայում թեկնածությունը դրել էր՝ լիքը մարդ էի ուղարկել, որ պաձերժկա անեն, էս էրկու օրն էլ էս սուպերմարկետների անունները փոխելու եմ, դնեմ Իջեւան-սիթի, հիմա ի՞նչ մամենտ ա, ինչո՞վ կարամ օգտակար ըլնեմ, իջնենք «Փարվանա» մի կտոր հաց ուտենք...»։ Բայց դիմակավորների շեֆն անդրդվելի է մնում (որովհետեւ «լայվը» անջատելու ձեւը չգիտի)։ «Լավ, գոնե ասա, թե ինձ ինչ պատիժ ա հասնում», խեղճացած շարունակում է ինքը։ «Կամ 4-ից 6 տարի, կամ պիտի էս արաղներից մեկնումեկից երկու բաժակ խմես», ասում է դիմակավորների շեֆը։ «Արա՛, բա ասում էիք նոր Հայաստանում խոշտանգումները բացառվելու են», ետ ցատկելով գոռում է ինքը, ապա հուսահատ քորում ծոծրակը. «չնայած՝ 4-6 տարվա էղածն ի՞նչ ա, որպես բազմազավակ՝ կես սռոկ կտան, ամնիստիայի տակ կընկնեմ...»։ «Ես դե՛մ եմ ստվերային գործարքներին», ասում է բարձրաձայն ու ձեռքով ետ հրում «Ռուսսկոյե լյոդ» օղու շիշը...

 Արթնանում է պատգամավորական անձեռնմխելիության շրջանակներում։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
      1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30