Ուրբաթ, 15 հունիսի 2012, #596 տպագիր համարը

    Առաջին էջ
  • Համարի կոդավորումը`    Փողերի լվացք

    Համարի կոդազերծումը`    Ռեժիմի քիմմաքրում

  • Հակամենաշնորհային պայքարի բոնուսը

    Հակամենաշնորհային պայքարի բոնուսը

    մանրամասն

  • «ՉԻ» ռիթմով Ինչ է հայտարարագրել Սերժ Սարգսյանը

    Հայաստանի Հանրապետության նախագահի աթոռին հայտնված Սերժ Սարգսյանի կինը` Ռիտա Սարգսյանը, իր ֆինանսական կարողություններով ավելի հարուստ է, քան «նախագահ» ամուսինը։ Գոհար Վեզիրյան ավելին

  • «ՉԻ» ռիթմով Գործարար-պատգամավորները պարապ չեն մնում

    Եթե քաղաքական դաշտի համար գլխավոր ինտրիգը առաջիկա վերադասավորումներն են, ապա գործարար-պատգամավորներից շատերի համար էլ կարեւորագույն հարցը իրենց հարստությունը բազմապատկելն ու այն պահպանելն է։ Գայանե Զարգարյան ավելին

  • Երկրորդ էջ
  • «ՉԻ» ռիթմով «Ժառանգության» կոնսպիրատորը

    Շրջանառվող լուրերի համաձայն, երեկվանից «Ժառանգության» գրասենյակում լուրջ իրարանցում է սկսվել։ Դրա պատճառը, ասում են, եղել է «Ժառանգության» բլբուլ Ստյոպա Սաֆարյանի ու Անահիտ Բախշյանի թեժ լեզվակռիվը՝ կապված ներքաղաքական կյանքում տիրող առկա իրավիճակի ու ներկուսակցական որոշ խնդիրների հետ։ Գայանե Զարգարյան ավելին

  • «ՉԻ» ռիթմով Ի պաշտպանություն Վանո Սիրադեղյանի

    Երեկ մեդիափորձագետ, Ֆեյսբուքում «ԵԼՔ» խմբի նախաձեռնության հեղինակ եւ խմբի ադմինիստրատոր Վարդուհի Սիմոնյանն այսպիսի ստատուս է դրել.` «ԵԼՔ» խումբը սկսում է ստորագրահավաք ի պաշտպանություն մեր ժամանակի մեծատաղանդ գրող եւ պետական գործիչ Վանո Սիրադեղյանի։ Ստորագրում ենք լայքելով. պրոցեսը սկսվեց»։ Գոհար Վեզիրյան ավելին

  • Մենաշնորհի գինը Հայկական գործազրկության ֆենոմենը

    Նախօրեին սփյուռքահայ գործարար Վահագն Հովնանյանը մի քանի հետաքրքիր մտքեր արտահայտեց Հայաստանի մասին։ Ասաց, որ երկիրը դատարկվում է, բայց իշխանությունները մեղք չունեն, ասաց, որ հայ տղամարդիկ աշխատել չեն սիրում, կանայք ավելի շատ են աշխատում, որ գաղթականությունը մեր գեների մեջ է, որ իշխանությունները պարտավոր չեն աշխատատեղեր ստեղծել եւ այլն։ Ըստ էության` սրանք այն մտքերն են, որոնք իշխանությունները կցանկանային արտահայտել, բայց չեն համարձակվում։ Իսկ Հովնանյանը պրոբլեմ չունի. քաղաքականությամբ չի զբաղվում, եւ ինչ ուզի` կասի։ Գրիգոր Ոսկանյան ավելին

  • Լուր-մեկնաբանություն Աղքատ ազգականը

    Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի տվյալների համաձայն, Սերժ Սարգսյանի տիկինը` Ռիտա Սարգսյանը, 8 միլիոն դրամով ավելի հարուստ է ամուսնուց։ ավելին

  • Լուր-մեկնաբանություն Դիվերսանտների պակաս չկա

    Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանն Արմեն Աշոտյանին համեմատել է ադրբեջանցի դիվերսանտների հետ ու հայտարարել, թե նա նույնիսկ ավելի վտանգավոր է, որովհետեւ Երեւանի կենտրոնում է գործում։ ավելին

  • Երրորդ էջ
  • Քաղաքական հետապնդում Ընդամենը պետք է փոխել իշխանությունը եւ վերջ

    ՀՀ նախկին արտգործնախարար, ԲՀԿ-ական պատգամավոր եւ «Սիվիլիթաս» հիմնադրամի հիմնադիր Վարդան Օսկանյանը Facebook-ի իր էջում երեկ իր հերթական գրառումն է կատարել, որը կրկին վերաբերում է իր դեմ հարուցված քրեական գործի շրջանակներում Ազգային անվտանգության ծառայության կողմից քննությանը։ Գոհար Վեզիրյան ավելին

  • Չորրորդ էջ
  • Շանտաժե մահակը Տնտեսական հանցագործությունը` իշխանության զենք

    Ինչո՞ւ են Հայաստանում հանդուրժում տնտեսական հանցագործությունները` կաշառքից մինչեւ փողերի լվացում։ Ավելին` մեր հասարակության մեծ մասն է թաղված տնտեսական հանցանքների եւ զանցանքների մեջ։ Իշխանությունը հանդուրժում եւ խրախուսում է դրանք, որովհետեւ ինքն է մինչեւ ականջները մտել պղտոր ջրի մեջ։ Զ. Գաբրիելյան ավելին

  • Զենքի լեզվով Դիվանագիտական թուլացումը` սահմանային միջադեպերի նախապայման. Ո՞ւր են նախաձեռնությունները

    ԼՂ հակամարտության գոտում տեղի ունեցած սրացումը, սահմանային միջադեպերը, որոնց արդյունքում մարդկային զոհեր են եղել, եւ այդ կապակցությամբ միջազգային հանրության արձագանքը մի շարք հարցեր են առաջ բերում։ Քրիստինե Խանումյան ավելին

  • Հինգերորդ էջ
  • Իշխանիկ Ահա այսպիսի սեր ու հարգանք

    ՏԻՄ ընտրություններին ընդառաջ ՀՀ տեղական իշխանիկներից շատերը ակնհայտ է, որ ուժերի ներածին չափով լծվել են սեփական փիառը լավագույնս կազմակերպելու գործին։ Ու կարծես թե այդ շքերթի մեջ առաջին հորիզոնականներում փորձում է տեղ զբաղեցնել Ստեփանավանի հայտնի քաղաքապետ Սարգիս Ղարաքեշիշյանը՝ Քոթոն։ Ճիշտ է, վերջինիս յուրայինները այս օրերին հայտարարում են, որ իրենց քաղաքապետը վայելում է ոչ միայն բարձրագույն ՀՀԿ-ականների, այլ նաեւ Ստեփանավանի ժողովրդի սերն ու հարգանքը, սակայն քաղաքի բնակիչներից շատերը խիստ հակառակի մասին են խոսում։ Գայանե Զարգարյան ավելին

  • Լուր Նոր տեսաբլոգ ԱՄՆ դեսպանից. խթանել մրցակցությունը

    ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը իր տեսաբլոգում հերթական հաղորդագրությունն է թողել։ Այս անգամ Հեֆերնը խոսել է տնտեսությունից, նա ասել է, թե ԱՄՆ-ը ցանկանում է օգնել Հայաստանին` լինել ավելի բարգավաճ եւ ժողովրդավարական։ Ջոն Հեֆերնը հայերենով հայտարարել է նաեւ, թե կարեւոր է ունենալ ավելի շատ առեւտուր եւ ներդրումներ։ Քրիստինե Խանումյան ավելին

  • Լուր Իռլանդիայի ԱԳ նախարարը մերժել է Բակո Սահակյանի առաջարկը

    Բաքվում գտնվող ԵԱՀԿ գործող նախագահ, ԵԱՀԿ նախագահող երկրի` Իռլանդիայի ԱԳ նախարար Իմոն Գիլմորը ի վերջո արձագանքել է այն հարցին, թե արդյո՞ք ինքը այցելելու է նաեւ Ղարաբաղ, թե՞ ոչ։ Քրիստինե Խանումյան ավելին

  • Բան են ասել «Արզնին» արձագանքել է «ՉԻ» հրապարակմանը

    Հունիսի 11-ին «ՉԻ»-ն «Գործերը խառն են» վերնագրի ներքո տեղեկացրել էր. «Շրջանառվող լուրերի համաձայն, «Արզնի տոհմային ԹՏԽ» ԲԲԸ-ն ֆինանսական լուրջ խնդիրների առաջ է կանգնել։ Գոհար Վեզիրյան ավելին

  • Վեցերորդ էջ
  • Չլոցի «Իշխանությունների կողմից լավ կազմակերպված շոուն շարունակվում է». Նշում են Ազգային ժողովից իրենց փաստաթղթերը պահանջող զոհված զինվորների ծնողները

    Բանակում խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների մայրեր Անահիտ Մկրտչյանը, Գոհար Սարգսյանը եւ Նանա Մուրադյանը երեկ կրկին Ազգային ժողովում էին եւ պահանջում էին ութ ծնողների կողմից 2011 թվականի սեպտեմբերին 30-ին` ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին, պատգամավորներ Արամ Սաֆարյանին, Լարիսա Ալավերդյանին, Հրայր Կարապետյանին տրամադրված զոհված զինծառայողների մահվան հանգամանքների վերաբերյալ կազմված տեղեկանքների պատասխանները։ Մելանյա Ծառուկյան ավելին

  • Գողոնը Ըմբոստ սանիկն ու ամենակարող կնքահայրը. Պուտինն առգրավել է Սոբչակի երկու միլիոն եվրոն

    Հունիսի 11-ին Ռուսաստանի թիվ մեկ շիկահերը, ամենասկանդալային հաղորդավարուհի, լրագրող, Սանկտ Պետերբուրգի նախկին քաղաքապետ Անատոլի Սոբչակի դուստրը` ընդդիմադիր Քսենյա Սոբչակը, հերթական անգամ հատնվեց ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում։ Նատալյա Հովսեփյան ավելին

  • Յոթերորդ էջ
  • Լրջանալու պահը Իսրայելական Կնեսետում քննարկել են հայերի ցեղասպանության հարցը

    Իսրայելը պետք է փոխի իր դիրքորոշումը եւ 1915-ին հայերի զանգվածային սպանդը ցեղասպանություն ճանաչի։ Այս մասին հունիսի 12-ին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթենյահուի մերձավոր նախարար Գիլադ Էրդանը։ Ա. Մ. ավելին

  • Լուր Աշխարհում 215 միլիոն ստրուկ երեխա կա

    Աշխարհում շուրջ 215 միլիոն երեխա ենթարկվում է ստրկության, ընդ որում` նրանցից գրեթե կեսի կյանքին վտանգ է սպառնում։ Խոսքը սեռական շահագործման, պատերազմներին ստիպողաբար մասնակցության եւ այլ գործունեությունների մասին է, գրում է Corriere della Sera թերթը` վկայակոչելով ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Ջոան Դանին։ Ա. Մ. ավելին

  • Լուր Թուրքական դպրոցներում քրդերեն կսովորեն

    Թուրքիայի պատմության մեջ առաջին անգամ պետական դպրոցներում թույլատրել են քրդերենի դասավանդումն ու ուսումնասիրությունը։ Ա. Մ. ավելին

  • Լուր Վաղ արթնացեք ու լավ զգացեք

    Կանադացի գիտնականները պարզել են, որ վաղ առավոտյան արթնացող մարդիկ ավելի առողջ են, քան նրանք, ովքեր նախընտրոմ են «գիշերային» կյանքը, գրում է The Telegraph-ը։ Ա. Մ. ավելին

  • Ութերորդ էջ
  • Լուր ԵԽԽՎ ամառային նստաշրջանը մեկնարկում է

    Հունիսի 25-ին մեկնարկում է ԵԽԽՎ ամառային նստաշրջանը, որը տեւելու է մինչեւ հունիսի 29-ը։ Ինչպես հայտնի է, ՀՀ իշխանությունները արդեն պաշտոնապես հաստատել են, որ առնվազն 6 ամիս ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության կազմը չի փոխվելու։ Քրիստինե Խանումյան ավելին

Ծառայություններ

Արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
        1 1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15 15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30 30