04.05.2018 04:23 Մ. Ղալեչյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Պատառիկներ Facebook-ից

Երվանդ Վարոսյան. «Ինչքան ուզենք, էնքան մերժենք»։

* * *

Մկրտիչ Խաչատրյան. «Ինտերնետն ահավոր դանդաղ է։ Զանգեցի Ռոստելեկոմ՝ ճշտում անեմ։ Ասում են՝ կապված ներքաղաքական իրավիճակով տրաֆիկի սպառումը 300 անգամ գերազանցում է Հայաստանի միջինին, 300 անգամ»։

* * *

Դավիթ Սարգսյան. «Հեղափոխությունն իրականում մայիսի 8-ին սկսվելու է, ոչ թե ավարտվելու։ Մայիսի 8-ին ավարտվելու է ընդամենը իշխանափոխությունը։ Ու այդ հեղափոխությունը բոլորս պիտի անենք՝ մեր մտածողության ու հոգեբանության մեջ, կենսակերպում, շրջապատում, կենցաղում, աշխատանքում։

Եթե նոր որակի պետություն ենք ուզում, նոր իշխանություններից պիտի պահանջենք ընդամենը մեզ դրա հնարավորությունը տալ, բայց նոր որակի կյանք սկսելը միայն մեր ձեռքերում է։ Ու այդ աշխատանքն ամեն մեկս մեր տեղում պիտի անի։ Նիկոլը հրաշագործ չի։ Ու ինձ, անկեղծ ասած, անհանգստացնում է այն հանրային տրամադրվածությունը, թե մայիսի 8-ից ապավինում ենք միայն նոր վարչապետին, իսկ մենք վայելում ենք հեղափոխության արդյունքները։ Մայիսի 8-ից տեւական աշխատանքը նո՛ր է սկսվում, պատրաստվե՛ք»։

* * *

Աշոտ Կաչայան. «Ամենավատ վիճակում հայտնվածները ռուսական պրոպագանդիստներն են, դե արի ու փողոցում վոլեյբոլ խաղացող, խորոված անող ու պարող մարդկանց որպես տեռորիստ ու մայդանիստ ներկայացրու»։

* * *

Աշոտ Խաչատրյան. «Որ գնում ենք պատգամավորների տներով, հարեւանները պատուհաններից սկսում են մատնացույց անել, թե կոնկրետ որ բնակարանն է ու ողջունում են»։

* * *

Արամ Սարգսյան. «Հանրապետականները ոնց որ Տիտանիկի երաժիշտները լինեն. նավը խորտակվում է, բայց իրենք դեռ նվագում են»։

* * *

Բագրատ Հարությունյան. «Երեւանի ավագանու հանրապետական անդամներից ով վերջինը թռավ՝ հետը Արամ Մանուկյանի ու Բաբաջանյանի արձանները պիտի տանի»։

* * *

Սեդա Մեսրոպյան. «Իջա խանութ՝ հաց առնեմ։ Կիեւյան կամուրջը երկու կողմից փակ էր, դրոշներ էին ծածանվում, շատ սիրուն էր։ Երեք երիտասարդ ոստիկան էին կանգնած մայթին՝ իրենց ավտոբուսից քիչ հեռու։ Մոտեցա, ասացի. «Էրեխեք, մի կորցրեք ժողովրդին միանալու ձեր վերջին շանսը»։ «Բայց մենք ե՞րբ ժողովրդի հետ չենք որ»,- պատասխանեց նրանցից մեկը։

Ասացի. «Ես 2008-ից ի վեր շատ եմ առնչվել ոստիկանության հետ ու գիտեմ, որ էդպես չի»։ Ու երիտասարդ ոստիկանը շշպռեց ինձ. «Մենք նոր սերունդ ենք, մորքուր ջան»։

Ոնց որ կասեր հեռու ափերում գտնվող մեր պայքարի ընկեր Ավետը՝ երկրում, իրոք որ, տեղի է ունեցել բեկում»։

* * *

Լիլիթ Գալոյան. «Այս մեկը ոնց լռեմ։ Եսայան Մարգարիտան երեկ ԱԺ ամբիոնից պատմում էր, թե ինչպես է խոսում, զրուցում իր ուսանողների հետ։ Իսկ տեսնես զրուցո՞ւմ է այն մասին, թե ինչպես 55 տարեկանում դարձավ դասախոս ու իրեն տվեցին ամուսնուս, ընդդիմադիր լրագրող Արման Գալոյանի ժամերի մեծ մասը, որը 24 տարեկանում արդեն գիտություների թեկնածու էր ու ուներ այդ բուհում 6 տարվա աշխատանքային փորձ։ Ամուսնուս էլ ժամեր բաժին չհասան ու դուրս մնաց դասախոսի աշխատանքից»։

* * *

Կարինե Հարությունյան. «Երկրորդ զանգվածից ոտքով իջնում եմ, ամեն հարյուր մետրը մեկ փակել են, Թաթա միացրել։ Մտքովս չէր անցել, որ երբեւէ ռաբիսն էսքան սիրելի կլիներ»։

* * *

Գոռ Մադոյան. «Չարենցը հիմա Երեւան լիներ, ուրախությանը սահման չէր լինի, ամբոխները խելագարված Երկիր Նաիրին կյանքի են կոչում»։

* * *

Գոհար Հայրապետյան. «Փողոց փակելն էլ է արդեն ծանոթով դարձել։ 9-ին իջանք փակելու, սաղ փակ էր։ Շուտ եմ ասել. Սարյանը նախապես բռոնյա եմ անում՝ վաղը փակելու համար»։

* * *

Ավետ Գրիգորյան. «Շարժման նվաճումներից մի դրսեւորման մասին...վերջին քսան տարում ո՞վ էր տեսել կամովի այսքան եռագույն կրող մարդ»։

* * *

Անուշիկ Ավետյան. «Եթե Արտաշատում մարդիկ դուրս են եկել փողոց, դա արդեն հեղափոխություն է»։

* * *

Վաղարշ Բալիշյան. «Գժական արագացում է.. Աչքիս Մայիսի 9-ի եռատոնը քառատոն է դառնալու»։

* * *

Օլյա Ազատյան. «Ընտրություններում հանրապետականի համար մեր թաղի փող բաժանողները փողոց էին փակում այսօր»։

* * *

Արայիկ Մանուկյան. «Ես կարծում էի, թե գոնե ստորությունը սահման ունի, բայց, ինչպես ընդունված է ասել այս օրերին` ես սխալվեցի։ Հանրապետական տիկնոջն ուզում եմ հարցնել. գիտե՞ք, թե ինչու է Նիկոլ Փաշինյանի հայրը դեմ, տիկին, որպեսզի նրա որդին դառնա վարչապետ։ Հանրապետականորեն ասած. «Այո՞ կամ՝ ոչ»։ Որովհետեւ, եթե մոռացել եք, ասեմ. ԱՅՍ ԵՐԿՐՈՒՄ ՎԱՐՉԱՊԵՏ ԵՆ ՍՊԱՆԵԼ, իսկ ձեզանից շատերն այն ժամանակ էլ էին այս երկրի տերը։ Պարույր Սեւակը հաստատ չէր սխալվել, որ ատում էր «ի ծնե կուզիկությունը»։

* * *

Արմեն Քոլոյան. «Վստահ ենք, որ եթե Ռ. Քոչարյանը մասնակից լիներ Հայաստանի քաղաքական կյանքին, Հայաստանը երբեք ճգնաժամի մեջ չէր հայտնվի»՝ այս խոսքը վերագրվում է Քոչարյանի գրասենյակին, եթե այդպես է, ուրեմն պետք է «Քայլ անել երկրից վռնդել Ռոբիկին»։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
      1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30