24.03.2015 15:42 Գ. Արամյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Լուր

Բորբոսնած Դաշնակցություն

ԱԺ ՀՅԴ խմբակցության աշխատասենյակներն անմխիթար վիճակում են գտնվում. սանհանգույցի հետ կապված խնդիրների պատճառով ՀՅԴ սենյակները թրջվել են։ Այս իրավիճակը նոր չի ստեղծվել. արդեն երկրորդ շաբաթն է՝ խոնավության «գազջ» հոտը զգացվում է խորհրդարանի հին մասնաշենքի երկրորդ հարկում։

Միայն թե, Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի, այնուհետեւ ԵՄ-ՀՀ միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նիստերի օրերին ՀՅԴ աշխատասենյակները «պինդ» փակել էին, որ հոտը շատ չտարածվի, իսկ ահա երեկ դաշնակցության դռները լայն բացվել էին, եւ այդ սենյակների կողքով հնարավոր չէր անցնել։ ՀՅԴ սենյակներն այնպես են թրջվել, որ այնտեղ աշխատել չի լինում, հանվել է անգամ համակարգչային տեխնիկան։ Նշենք, որ մոտ երկու տարի առաջ էլ այդպես թրջվել էր ԱԺ պատգամավոր Առաքել Մովսիսյանի՝ Շմայսի ՀՅԴ հարեւանությամբ տեղակայված աշխատասենյակը։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
            1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30

31