Կրկնում եմ, Վ.Օ-ին Ս.Ս.-ի գիտությամբ անում են «ռասկրուտկա»։ Ավելացնում եմ՝ Միացյալ Նահանգների, ԵՄ գիտակցությամբ ու հանձնարարականով, ՌԴ քավորությամբ, որոշված է Հայաստանի քաղաքական դաշտում արգահատելի այս սինլքորներից բացի ոչ մեկի ակտիվությունը չխրախուսել, ավելին՝ խանգարել որեւէ ռեալ ընդդիմության ձեւավորմանը։ Այնպես որ, ՍՍ-ն ոչ միայն գիտի, այլեւ որոշակի կերպով կոորդինացնում է այդ աշխատանքը, եթե առհասարակ հենց ինքը չի տալիս, կամ հենց իր թուլեքը՝ փեսա-մեսա-բան, չեն տալիս «ռասկրուտկի» հանձնարարականները։ Րաֆֆի, Վարդան, մինչ այդ էլ էլ Բաբուխանյան, էլ Յախք, էլ Դհոլ. նույն մեթոդաբանությունն է, գաղտնի ծառայությունների ու մասնավորապես ռուսական գավառական չեկայի նույն ոճը՝ կոմպրոմատներ, բացահայտումներ, սպառնալիքներ՝ ՎՕ-ի հերոսականացում է տեղի ունենում։ Մինչդեռ թիկունքում այս «հերոսի» նույն այդ թայֆի մեկ այլ, նախկին, այսպես ասենք՝ Քի-ուեսթյան հերոս է կանգնած՝ ականջները, գիտեք, հստակ երեւում են։
Լրատվականներին նայեք, լրատվականներին՝ Մոնտեգի-Կոպուլետի՝ իրար աչք հանել, միմյանց մաման լացացնել, հո խաղ չի, հո խաղ չի։ Միշիկի ճորտերը...Բոլորն առանց բացառության միմյանց մասին ոռնում են, թե դիմացինը Միշիկի դրածո լրատվական է, նույնիսկ փոքրա-մեծա-մասնությունների են բաժանվել՝ քիչը հալածյալի կողմից են, շատը՝ հալածողի։ Թվերի, թվայնացման մի հրաշք դաշտ՝ յոթ օրն ընդդեմ առաջին լրատվականի եւ մնացյալի, ու քացով, քացով բերանին։ Մեկը ՌՔ-ՎՕ շարքը պաշտպանելն է էժանագին, ստոր զբաղմունք ու ծախու լրագրողություն համարում, մյուսը՝ ՍՍ-ին ու Սահակյան Գալուստիկին ցիտելը։
ՀՀ ագն-ում ՎՕ-ի օրոք ձեւավորվել է եւ ՀԻՄԱ ԷԼ ՄԵԾ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՄԲ ԳՈՐԾՈՒՄ Է ԿՈՌՈՒՊՑԻՈՆ եւ բյուջետային միջոցների մխսման համակարգ։ Խիստ արդյունավետ համակարգ։ Սիվիլիթասը ինչո՞ւ եք ընտրել, ինչու եք այդ մասին բարբաջում։ Քանզի, առաջին, այդ հաստատության միջոցով է, որ ՎՕ-ի դրսի տերերը մի օր ձեզ «քցելու» են, երկրորդ, ԼԱՓԵԼ ԵՆ ՈՒ ԼԱՓՈՒՄ ԵՆ, բայց դա ՍՍ-ի սիստեմի մի մասն է, ինչպես որ ՌՔ-ի սիստեմի մի մասն էր եւ ագն-ին այսօր ձեռք տալը առաջին հերթին ՍՍ-ին կզրկի համապատասխան կերակրատաշտից, երկրորդ՝ մեռած այդ կառույցը լրիվ ու վերջնական կկազմալուծի, չհաշված որ թուշիկավոր էձիկը վարի կգնա իր թիմով։ Այսինքն ՍՍ-ն այդ քայլը երբեք չի անի՝ հո ինքնասպա՞ն չի։ Իսկ այ Սիվիլիթասը վարիանտ է։ Կդմփա, կապացուցվի, կամ՝ ոչ, վերջում, ոսկե երիզով ափսեի մեջ «խոշտանգյալ» ՎՕ-ն կելնի ժողովրդին ընդառաջ՝ դեպի նախագահական ընտրություններ...
Լսեք, այ բոմժեր, ՎՕ-ն հանցագործ է, ինչպես հանցագործ են ՍՍ-ն ու ՌՔ-ն, ինչպես հանցագործ են հանրապետականն ու բարգավաճը, օրինացն ու դաշնակցությունը։ Նրանց հանցագործ լինելն աքսիոմա է։ Նրանք 2008-ի զինված հեղաշրջման, մարդկանց սպանության մեղքի մեջ են բոլորը։ Առանց բացառության։ Մեկին ցկեանս բանտարկություն է հասնում, էէէէէն մյուսին՝ 20 տարի, իսկ երրորդը մի երկու չափալախով դուրս կպրծնի, թե ոչ՝ թող դատարանը որոշի, բայց ոչ այսօր։ Լսեք, այ բոմժեր, դուք հանցակից եք դառնում այս հասարակության այս մոլորեցման եւ այսօրինակ մոլորեցման ձեր այս ողորմելի խաղով։ ՄԻ ՀԱՄԱՐՁԱԿՎԵՔ։ ՎԵՐՋԱՑՐԵՔ։ ԴԱԴԱՐԵՑՐԵՔ։ Չեք անցնելու, չեք կարողանալու։
ՄԵՆՔ մի խնդիր ունենք՝ թքած ունենալ բոմժերի այս խաղերի վրա ու վերջ տալ, վերջ տալ, վերջ տալ հիմար էս կրքերին, որ վերջին ապուշի նման, եղած ռեսուրսի փոշիացմամբ, կանգնել ենք ու իրար երեսի ենք թքում։ Հոպա։ Էս էր պակասում։