22.12.2017 06:04
Տարածել հոդվածը. facebook twitter

Աստղերը հուշում են

Աստղագուշակ

Աստղագուշակ

Սաշիկ Սարգսյան - Կենդանակերպի նշանը՝ ՆաՊԱԶտակ։
Այս համաստեղության տակ ծնվածների համար շաբաթը հագեցած կլինի հակասական իրադարձություններով։

Երկուշաբթին անորոշություններով լի օր է։ Այդպես էլ չի պարզվի, թե 2018-ի ապրիլից հետո ո՞ւմ եղբայրն եք լինելու։

Երեքշաբթին ֆինանսական առումով անբարենպաստ կլինի։ Մառախուղի պատճառով տեսախցիկները ոչ մի խախտում կարգին չեն նկարի։

Չորեքշաբթի օրը ՀՀԿ-ն կհայտարարի, որ Սերժ Սարգսյանն անփոխարինելի է, որովհետեւ եթե հաջորդ վարչապետն ուրիշ մարդ լինի՝ նրա եղբայրը կարող է 50-ի փոխարեն 70 տոկոս փայ մտնել։

Հինգշաբթի օրը Ձեր եղբայրը 100 միլիոն դոլար վարկ վերցնելու պայմանագիր կստորագրի։

Ուրբաթ օրը կառավարությունը կհաստատի 50 միլիոնանոց ծրագիրը։

Շաբաթը եւ կիրակին անցկացրեք առաջիկա 10 տարիների ընթացքում 500 միլիոն դոլարի ներդրման ոլորտների փնտրտուքով։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30

31