15.12.2017 09:47 Մ. Ղալեչյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Պատառիկներ Facebook-ից

Արմեն Գրիգորյան. «Ժամանակին մտածում էի, որ էս մարդու (Սերժ Սարգսյանի.- խմբ) կրակած թվերը պրոպագանդա են, բայց արդեն համոզվում եմ, որ իր կրակած թվերից ու մտքերից հիմարության հոտ է գալիս։

Ուրեմն 2017 թ-ի մայիսին վեցերորդ գումարման ԱԺ առաջին նիստի շրջանակներում հայտարարեց, որ 2016-2040թթ. ՀՀ-ում ծրագրված է ապահովել տարեկան միջին 5% տնտեսական աճ՝ այդպիսով ՀՆԱ ցուցանիշը ներկայիս 10,5 մլրդ ԱՄՆ դոլարից հասցնելով մոտ 60 մլրդ դոլարի։ Եթե 10,5 մլրդ դոլար 2016-2040թթ. տարեկան 5%-ով աճի, ապա 2040-ին այն կհասնի 33,9 մլրդ դոլարի։

Հիմա, եթե ըստ ԱՎԾ-ի բնակչությունը մոտ 3 մլն է, ու ՀՆԱ-ն պետք է մեկ շնչի հաշվով դառնա 10 000 դոլար, ապա ստացվում է մի քանի տարի հետո 30 մլրդ դոլար ՀՆԱ պետք է ունենանք։ Մեծ հաշվով 2040-ի նպատակն իջեցվում է մի քանի տարի հետո»։

* * *

Մուշ Ղահրիյան. «Իսրայելի տարածքը 20000 ք/կմ ա, որից 60%-ը անապատ, ճանապարհների երկարությունը 18500 կմ, Հայաստանի տարածքը 30000 ք/կմ է, ճանապարհների երկարությունը՝ 7700 կմ»։

* * *

Հակոբ Բադալյան. «Ասում եմ, կարո՞ղ է Մոուրինյոն Հենոյից «ատկատ» է ուզում՝ խաղացնելու»։

* * *

Նելլի Բաբայան. «Ես ապշած եմ, 127 դարեկան կուսակցության կարկառուն անդամը,այդ 127 «տարեկանների»՝ ԱԺ խմբակցության ղեկավարն ասում է՝ ընտրությունները երբ չե՞ն կեղծվել, այս ընտրություններում ընտրական օրենսգրքով խախտումներ չեն եղել, ասենք լցոնումներ, թվեր նկարել. արդյունքներ կեղծել, այդպիսի բաները բացառվել են։ Միակ պրոբլեմը որ եղել է (նկատեք՝ չի ասում ընտրական օրենսգրքի խախտում, ասում է՝ պրոբլեմ) ընտրակաշառքն է, որի դեմ պետք է պայքարել, ու կոալիցիա են կազմել, որպեսզի լեգիտիմացնեն ընտրակաշառքը»։

* * *

Մեսրոպ Հարությունյան. «Լավ, մարդ կարո՞ղ է էսքան քծնամոլ լինել. «Գերագույն գլխավոր հրամանատարի, իմ կուսակցության, իմ պետության նախագահի խոսքերը իմ համար երբեք քննարկման առարկա չեն եղել։ Դրանք եղել են հրահանգներ, դիրեկտիվներ, եւ դրանց ի կատար ածվելը քննարկման առարկա չէ՝ առնվազն իմ կողմից»-առիթը բաց չթողեց հերթական անգամ Սերժ Սարգսյանին իր հավատարմությունն ընդգծելու Էդուարդ Շարմազանովը»։

«Հրապարակ» 11 դեկտեմբերի, 2017 թիվ։

Ու էս քծնամոլին նայելով երիտասարդություն է փչանում՝ ձեւավորվում է սրա նմանների մի անբողջ խավ՝ հանրապետականացված ուսխորհուրդներից սկսած, որ մտածում են. «Եթե Շարմազանովը քծնելով կարիերա է արել, եթե դա է միայն գնահատվում, ինչո՞ւ ես չանեմ...»։ Հասկանո՞ւմ եք, թե սա ու սրա նմանները ինչ վնաս են հասցնում այս երկրին»։

* * *

Կարեն Քոչարյան. «Երեք օր առաջ առաջարկեցի ակցիա սկսել, որպեսզի ՀՀ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ (սոցիալական հարցերի, ԿԱՌԼ, սոցիալական) Հակոբ Հակոբյանը վայր դնի մանդատը։ Շնորհակալություն եմ ուզում հայտնել այն հազարավոր մարդկանց եւ գրեթե բոլոր լրատվամիջոցներին, ովքեր պաշտպանեցին իմ այս նախաձեռնությունը։

Ի սկզբանե ինձ համար պարզ էր, որ իրավական հարթության մեջ այդ հարցը լուծում չունի։ Եվ քանի որ նրանք իրենց մանդատն ընտանիքից եւ Հայրենիքից ավելի շատ են սիրում, ապա երբեք այն վայր չեն դնի։ Բայց մյուս կողմից էլ 100%-ով գիտեմ, որ այդ մարդիկ վախենում են ոչ թե հասարակական կարծիքից (նրանք թքած ունեն այդ կարծիքի վրա), այլ միայն` շեֆերի կարծիքից։ Եվ այդ առումով ակցիան հասավ իր նպատակին, որովհետեւ այս անգամ ոչ ոք չասաց, որ մենք սխալ ենք հասկացել պատգամավորին կամ նրա խոսքը կոնտեքստից դուրս ենք օգտագործել։ Ավելին, ամենաբարձր մակարդակով հրահանգ է տրվել այսուհետ «հիմար բաներ դուրս չտալ եւ, ընդհանրապես, սեփական կարծիք չարտահայտել»։ Կարծում եմ, որ շեֆի «կլիզման» նրանց համար ամենամեծ պատիժն է։ Համոզվելու համար կարող եք զանգահարել եւ փորձել շփվել բոլոր օդիոզ եւ ոչ ադեկվատ պատգամավորների հետ։ Կտեսնեք, թե ինչ համառությամբ են ձեզ ցրելու»։

* * *

Դավիթ Սանասարյան. «Երբ սովի այդ ծանր տարիներին Ֆրանսիայի թագուհի Մարիա Անտուանետան դղյակ է գնում, նրա մոտ են գնում եւ ներկայացնում, որ ժողովուրդը սովի է մատնված, հացի փող չունի, պատասխանը լինում է ավելի քան դիպուկ՝ «Հաց չունեն, թող գաթա ուտեն»։

Հիմա Նժդեհի գաղափարախոսությունը որդեգրած ՀՀԿ-ական այս անմեղսունակ պատգամավորը ասում է՝ «աղքատներին թանկացումը չի վնասում, քանի որ նրանք ամեն դեպքում գումար չունեն եւ առեւտուր չեն անում, ինչ կապ ունի՝ կարագն ու միսը թանկ են, թե էժան»։

Մարիա-Անտուանետային տվին անցան սրանք, իսկ մենք ասում ենք աշխարհին մեծեր չենք տալիս»

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
          1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30