22.12.2017 06:33
Տարածել հոդվածը. facebook twitter

Լուր-մեկնաբանություն

ՀՅԴ-ի 2,5-անոց հեռանկարը

ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը, անդրադառնալով «Ելք» դաշինքի կողմից նախագահի թեկնածու առաջադրվելու նախաձեռնությանը, ասել է. «Կարծեմ՝ 9 ձայն ստացավ։ Ինձ համար, եթե որեւէ նախաձեռնություն ես անում, դա պետք է ունենա հեռանկար, բայց իրենք այլ կերպ են մտածում, իրենց իրավունքն է»։

«ՉԻ» - Ճիշտ է դաշնակցական պատգամավորը։ Սեփական հարուստ փորձից ելնելով է ասում։ Ամեն ընտրություններում Սերժ Սարգսյանի շնորհիվ ՀՅԴ-ն մի 2-3 պատգամավոր է խցկում խորհրդարան, բայց՝ հեռանկարի ճարը միշտ գտնում են։ Կոալիցիա են կազմում, նախարարական պորտֆելներ ու մարզպետ-թաղապետի պաշտոններ են ստանում, Սերժ Սարգսյանին են փառաբանում։ Իրենց չեղած հալով։

Այնպես որ, մնում է` Աղվան Վարդանյանը համապատասխան ինստրուկտաժի ենթարկի «Ելքին», մաստեր-կլասի դասընթացներ անցկացնի, հարյուր տարվա կոալիցիոն գործունեության նրբությունները սովորեցնի։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
            1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30