24.11.2017 07:49 Մ. Ղալեչյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Լրահոս

Սպասելով նախարարի հրաժարականին

Շուտով կյանքի կկոչվեն «Պաշտպանության մասին» եւ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրինագծերը, որոնք ենթադրում են տարկետման վերացում, եւ որոնց ընդունման համար այդքան ջանք ու եռանդ թափեց ՀՀ ՊՆ նախարար Վիգեն Սարգսյանը։

Վերջինս նախորդ շաբաթ, երբ օրինագծերը հերթական ընթերցմամբ ընդունվեցին խորհրդարանում, գրել էր, որ սա չի համարում իր հաղթանակը որեւէ մեկի նկատմամբ կամ որեւէ մեկի պարտությունը. «Մենք բոլորս ունենք հայացքներ, կարծիքներ եւ մոտեցումներ, որոնք կարող են ամենատարբեր արտահայտման ձեւերը գտնել»,- նշել էր նախարարը։

Նախորդ անգամ մենք ներկայացրել էինք երեք առաջարկ՝ կապված զինծառայության հետ, որոնցից գլխավորն այն էր, որ բանակում չծառայած անձինք չպետք է պետական կառույցներում աշխատանքի ընդունվեն։ Ինչպես հիմա այդ նորմը գործում է ոստիկանական համակարգում։ Այդ նորմը պետք է բոլոր տեղերում գործի։

МЕЧТАТЬ НЕ ВРЕДНО?

Հաջորդ առաջարկը կամ խորհուրդը, որը կապված է այս օրինագծերի հետ, այն է, որ Վիգեն Սարգսյանը պետք է հրաժարական տա։ Սրա տակ ինտրիգ չփնտրեք, սրա-նրա ականջներ չնկատեք, նման խաղերից հեռու ենք։

Հենց որ այս օրինագծերը անցնեն խորհրդարանի բոլոր աստիճաններով, հենց որ Սերժ Սարգսյանը դրանք ստորագրի, հենց ուժի մեջ մտնեն, հաջորդ օրն իսկ Վիգեն Սարգսյանը պետք է վայր դնի իր լիազորությունները։ Շատ պարզ տրամաբանությամբ. ինքը չի ծառայել բանակում։ Օքեյ, Արծրուն Հովհաննիսյանը ասում է, որ ծառայել է. ՀՀ  զինված ուժերում որպես սպա, հետո զորացրվել է պահեստազոր՝ ավագ լեյտենանտ զինվորական կոչումով։ Մենք էլ՝ հարգանք տածելով Արծրուն Հովհաննիսյանի հանդեպ, հավատում ենք, որ Վիգեն Սարգսյանը երբեւիցե ծառայել է՝ միաժամանակ ձեռի հետ սովորելով ԵՊՀ-ում, Մասաչուսեթսի համալսարանում, աշխատելով ՀՀ Ազգային ժողովում, Հայաստանի ամերիկյան համալսարանում, ՀՀ նախագահի աշխատակազմում։ Ծառայել է ու վերջ։

Բայց կա մի հանգամանք, որը հնարավոր չէ հերքել. Վիգեն Սարգսյանը ժամանակին օգտվել է տարկետման իրավունքից։ Գոնե սա փաստ է։ Երբ տարկետման իրավունքից օգտված մարդը իր առջեւ գերնպատակ է դնում վերացնել այդ տարկետումը՝ թեկուզ ամենաբարի, ամենապետականամետ, ազգանվեր մղումներից ելնելով, ապա քաղաքական էթիկայի տեսանկյունից հաջորդ քայլը պետք է լինի նրա հրաժարականը։ Ասի՝ ժողովուրդ ջան, ինձ համար կարեւորագույն խնդիրը «Ազգ-Բանակն» է, արդարությունը, բոլորի ծառայելու սկզբունքը, տարկետումը՝ որպես չարաշահումների աղբյուր վերացնելը։ Որպեսզի հետագայում չշահարկվի իմ ծառայած-չծառայած լինելու թեման, կամ որ ես տարկետումից օգտվել եմ, կամ որ իմ ձենը տաք տեղից է գալիս, ես հրաժարական եմ տալիս, քանի որ ինձ համար կարեւորը այս օրինագծերն են, ես ունեմ սկզբունքներ, հանուն որոնց պատրաստ եմ թողնել պաշտոնս։ Ես օգտվել եմ տարկետումից, հետեւաբար, եթե մենք կառուցում ենք նոր հասարակություն, նոր բանակ, ապա արդարության եւ էթիկայի տեսանկյունից իմ օրինակը ապացուցում է օրինագծերի կարեւորությունը։

ՄԵՐԸ ԽՈՐՀՈՒՐԴ ՏԱԼՆ ԷՐ

Եթե նման բան լինի` «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրինագծի դեմ պայքարը անմիջապես կմարի։ Եթե մինչեւ հիմա ուսանողները հայտարարում են, թե Վիգեն Սարգսյանն իրենցից ինչո՞վ է լավը, որ օգտվել է տարկետումից, իսկ մեզ թույլ չի տալիս նույնը անել, հիմա չեն կարող ասել։ Քաղաքական շահարկումներ էլ չեն լինի, հասարակական բողոք էլ չի լինի, բոլորն էլ կգնահատեն նման քայլը, կհամոզվեն, որ մարդը պետության շահերը ամեն ինչից վեր է դասում, որ օրինագծերը միտված են կարգավորել զինծառայության ձեւերը,  այլ ոչ թե՝ պարզապես բանակում զինվորների քչություն կա արտագաղթի ու դասալքության պատճառով, դրա համար են ստիպված նման օրինագծեր ընդունում։ Ու դեռ մի բան էլ Վիգեն Սարգսյանը քաղաքական լուրջ դիվիդենտներ ձեռք կբերի, որոշակի հասարակական համակրանք կառաջանա նրա անձի նկատմամբ, որոնք հետագայում հաստատ իրեն պետք են գալու՝ ներիշխանական պայքարում, վարչապետի պաշտոնի համար անդրկուլիսյան կռիվներում եւ այլն։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
      1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30