13.04.2018 06:36 Մարինա Բաղդագյուլյան
Տարածել հոդվածը. facebook twitter

«ՉԻ» ռիթմով

Հավասարակշռվածը

Հավասարակշռվածը

ԱԺ-ում լրագրողները առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանին հարցրել են, թե արդյո՞ք հաջողվել է նախարար լինելու ընթացքում մի բարեփոխում իրականացնել։ Լեւոն Ալթունյանը որոշակի պաուզայից հետո պատասխանել է. «Հաջողվել է ձեր հետ շփվելու ժամանակ հավասարակշռություն պահել»։

Հավասարակշռություն պահպանելու ունակությունը, անշուշտ, մեծ բարեբախտություն է։ Բայց դա պատահել է միայն Լեւոն Ալթունյանի հետ, որովհետեւ նրա նախարարական «նորամուծություններից» հետո ոչ ոք չի կարողանում անգամ նրա լուսանկարին հանդիպելիս պահպանել հավասարակշռությունը։ Ավելին, մարդիկ ակամա դուրս են գալիս հունից եւ հիշում անհիշելի ժամանակներից մեզ հասած ժողովրդական բանահյուսության կոնկրետ ժանրի անգին նմուշներ, որոնք հիմնականում հրապարակման ենթակա չեն։ Բայց կա ժողովրդական բանահյուսության մի նմուշ, որը մշտապես հիշատակվելու է այս նախարարի անվան կողքին` «Ջանդ քոր ընկնի, եղունգ չունենաս քորես»։ Լեւոն Ալթունյանի` դեղերի վաճառքի սահմանափակման մասին որոշումը հավասարակշռությունը կորցրած մարդկանց հնարավորություն է տալիս թեթեւանալ եւ փոխադարձաբար կամենալ նրան այն, ինչ նա բերեց պատկերավոր բանահյուսություն ծնող ժողովրդի գլխին։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
      1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30