30.05.2017 11:06 Մ. Ղալեչյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Պատառիկներ Facebook-ից

Լեւոն Սարդարյան. «Շատ ուշադիր լսեցի Վահան Մարտիրոսյանի տեսաուղերձը (հատուկ փոքրատառերով չեմ գրում, քանի որ հայերենի ուղղագրությունն ինձ համար հազար հատ Վահանից թանկ ա)։ Ի՞նչ ասեմ։ Զգացվում էր, որ տեքստի վրա ահագին աշխատած ա, փորձել ա որոշակի ուղերձներ տալ (թշնամու թիկունք, բան) ու հերթական անգամ փորձել ա ապացուցել, որ երկրագունդը կլոր ա (թե բա՝ խաղաղության պլատֆորմը կեղծ կատեգորիա ա)։ Բայց...

Ինչ-որ մեկն էդ ոչխարին համոզել ա, թե ինքն էնքան խելացի գառ ա, որ ի զորու ա միանգամից յոթ մոր կաթ ուտել։ Չէ, ապեր ջան, տենց չի։ Քեզպեսները բնակության մենակ մի տեղ ունեն՝ ԱԱԾ մեկուսարանը, ու վստահ եմ, որ մի օր էնտեղ մշտական գրանցում ես ստանալու։

Հ.Գ. Բայց շատ բախտավոր անասուն է Վահանը։ Ինձ միշտ թվում էր, որ Վահանի լեշն ադրբեջանցիք փռելու են ու սկսելու են կոկորդ պատռել, թե հայերը «խաղաղության ջատագովներին» շան նման սատկացնում են։ Փաստորեն, ադրբեջանցիք ավելի էշ դուրս եկան, քան էս ոչխարը»։

* * *

Արտավազդ Սարգսյան. «Հիմա, որ Հենոյին ոչ մի պարգեւատրում չանեին, պետք ա ասեիք. Էս ո՞վ են սրանք, ում ասես մեդալ տվեցին, բայց Հենոյին, որ միակ ֆուտբոլիստն էր Մանչեստրի կազմում, որ իր պետության դրոշը ուսերին գցած Բրիտանացի երկրպագուներին ոտքի էր կանգնեցրել, ու ստիպում էր ցնծալ, մի հատ քյոռի ակնոց էլ չտվեցին։

Հ.Գ. Ու ասեմ, որ էդ պահը բացարձակապես պաթոս չէր, էդ շատ մեծ պատիվ էր բոլորիս համար»։

* * *

Արեն Մկրտչյան. «Սերժ Սարգսյանը Ռազմիկ Ամյանին էլ տվեց ՀՀ վաստակավոր արտիստի կոչում։ Պահեք իջնենք»։

* * *

Կարեն Քոչարյան. «Երեկ պետության բարձրագույն շքանշաններով եւ մեդալներով պարգեւատրվեցին մի շարք անվանի մարդիկ։ Հետմահու պարգեւատրվեց նաեւ Արմեն Երիցյանը։ Պարոն Նախագահ, կներեք, բայց չեմ հավատում այդ պարգեւատրումներին, որովհետեւ հետմահու պարգեւատրված Արմեն Երիցյանի գրեթե բոլոր կադրերին արդեն հեռացրել են ԱԻՆ-ից միայն նրա համար, որ նրանք Երիցյանի կադրերն էին(կամ ինչպես ապարատում է ընդունված ասել «Երիցյանի մարդիկ էին»)։ Ի դեպ, ընդամենը մի քամի ամիս առաջ հեռացվածներից շատերը եւս պարգեւատրվել էին տարբեր մեդալներով ու շքանշաններով։ Չեմ հավատում նույնքան, ինչքան չէի հավատում, որ երեկ Ձեր կողմից պարգեւատրված եւ անխտիր բոլորի կռղմից սիրված մեր Հենոն Հայաստանի լավագույն սպորտսմենների տասնյակում տեղ չէր գտել»։

* * *

Իզաբելլա Աբգարյան. «Նայում ես Ավրորային հրավիրված ընտրյալներով դահլիճը, որոնցից են նաեւ մեր վերնախավն ու տարբեր «թափով մարդիկ»։ Տեսնես ի՞նչ են մտածում` տեսնելով Ավրորայի հերոսներին, որոնք իրենց անձնականը զոհաբերել են հանուն այլոց փրկության, բարօրության։

Տեսնես իրենց քթի տակ ապրող սոված ու տկլոր երեխեքի մասին գիտե՞ն։ Թե՞ միայն մարդասիրության նման միջոցառումների են մասնակցում ձեւի համար»։

* * *

Գարիկ Ասատրյան. «Միշտ ծիծաղում ենք այն երեւույթի վրա,որ ադրբեջանցի մեկնաբանները Մխիթարյանի անունը չեն նշում,այլ օրինակ,ասում են 10 համարի ֆուտբոլիստը։ Նման ծիծաղելի ու խայտառակ երեւույթ մեզ մոտ էլ կա։ Երբ հանրայինի եթերում՝ եվրատեսիլի հեռարձակման ժամանակ,հաղորդավարները չնշեցին ադրբեջանցի մասնակցի անունը»։

* * *

Նանե Սահակյան. «Մարդը հայատառ գրելուց հետո, մի հատ էլ հարազատ լեզվով է հայտնել ուրախալի լուրը, ի՞նչ եք ծաղրում։

Իսկ եթե ավելի լուրջ, սա նշանակում է, որ դեռ կան մարդիկ, ովքեր կարծում են թե հեռախոսը կարող է հայերեն տառ չկարդալ, չկա նման հեռախոս կամ համակարգիչ, հարգելի՛ վաստակավոր արտիստներ»։

* * *

Հենրիխ Մարգարյան. «Այ դրա համար են երգիչները PR պատասխանատու պահում, որ սենց անհարմար բան չլինի»։

* * *

Ժաննա Ալեքսանյան. «Ավրորա մրցանակաբաշխությանը մասնակցող Հայաստանի իշխանության ներկայացուցիչները եւ նրանց պճնված տիկնայք թանկարժեք հագուտներով, ում դեմքերը պարբերաբար ցուցադրում էր հեռուստաէկրանը, շատ երջանիկ էին իրենց զգում։ Նրանք երջանիկ են յուրովի, եւ դա մեզ հասկանալի է։ Նույնիսկ մի կարճ ժամանակահատված մարդկային ցնցող պատմություններն ու ողբերգությունները, մարդասիրությունը չգայթակղեց նրանց։ Միեւնույն ժամանակ դահլիճի մեկ այլ հատված, հիմնականում արտասահմանից ժամանած հյուրերը պարբերաբար սրբում էին հոսող արցունքները»։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
      1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30