25.04.2017 04:09 Նատալյա Հովսեփյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Քաղաքական պոպուրի

Իներտ Week End

Իներտ Week End

Հանգստյան օրերին աշխարհում տեղի ունեցած հետաքրքիր եւ կարեւոր իրադարձությունների մասին՝ համառոտ։

ԱՖՂԱՆՍՏԱՆ։ Բալխ նահանգում զինբազայի վրա ահաբեկիչների կատարած հարձակման հետեւանքով 150 զինծառայող է զոհվել։ Ըստ Անվտանգության նախարարության, հարձակման ժամանակ զինվորների մեծ մասը գտնվել է ուրբաթ օրվա աղոթքին։ Միջադեպի ողջ պատասխանատվությունն իր վրա է վերցրել «Թալիբան» ահաբեկչական շարժումը։

Թահար նահանգում ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի ավիահարվածների արդյունքում ոչնչացվել է «Թալիբան» անջատողական իսլամիստական խմբակցության «ստվերային նահանգապետ» Կուարի Թայիբին, ում ամերիկացիները հետապնդել են 2011 թվականից։ Ըստ հայտարարության, Թայիբն անմիջականորեն պատասխանատու է Աֆղանստանում ամերիկյան զինծառայողների մահվան համար

Անվտանգության նախարարությունը հայտնում է, որ Նանգարհար շրջանում ուժայինները ամենաքիչը 58 զորային են ոչնչացրել, որոնցից 42-ը «Իսլամական պետություն» տեռորիստական խմբակցության անդամներ էին։ Զինվորականների օպերացիան տեղի է ունեցել Դեհ Բալա եւ Աչին բնակվայրերում, ուր ավելի վաղ ԱՄՆ-ը գերհզոր ռումբ է կիրառել՝ ԻՊ-ի զորայինների թունելների համակարգին հարված հասցնելով։

ՖԻԼԻՊԻՆՆԵՐ։ Բոհոլ կղզում կառավարական ուժերի հետ փոխհրաձգության արդյունքում զոհվել է «Աբու Սայաֆ» տեռորիստական խմբակցության առաջնորդներից մեկը՝ Հոսելիտո Մեյորիյան։ Հայտնվում է, որ խմբակցության ամենաքիչը 6 անդամ է ոչնչացվել։ Մեյորիյան անմիջական մասնակցություն է ունեցել Կանադայի եւ Գերմանիայի քաղաքացիների առեւանգման ու սպանության մեջ։

ԱՄՆ։ Դաշնային դատարանի կողմից Հարավային Կարոլինայում 9 աֆրոամերիկացու գնդակահարման մեջ մեղադրված Դիլան Ռուֆը Չարլսթոնից Ինդիանա նահանգ է տեղափոխվել, որտեղ կիրականացվի նրա մահապատիժը։ Հիշեցնենք, որ հունվարին, 2015 թվականին Չարլսթոնի եկեղեցում 9 աֆրոամերիկացիների սպանելու գործով, Ռուֆին ռասայական ատելության հողի վրա հանցագործություն կատարելու մեղադրանք է ներկայացվել, որի հիման վրա նա 33 հոդվածներով մեղավոր է ճանաչվել։

Ըստ ԱՄՆ Անվտանգության նախարարության աղբյուրի, «Իսլամական պետություն» խմբակցությունն իր, այսպես կոչված, մայրաքաղաքը` սիրիական ջոկատների հաճախակի ավիահարվածների եւ հարձակումների հետեւանքով սիրիական Ռաքայից դեպի Դեյր-էլ-Զոր քաղաք է տեղափոխել։ Ըստ ամերիկյան զինվորականների, նրանք 2,5 ամիս անօդաչու թռչող սարքերի օգնությամբ հետեւել են, թե ինչպես ԻՊ-ի հարյուրավոր «բյուրոկրատներ» լքել են Ռաքան եւ ուղեւորվել դեպի Մեյադին քաղաք՝ Դեյր-էլ-Զորի շրջակայք։ Նշվում է, որ մոտ ապագայում ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիան պլանավորում է ակտիվ հարձակում իրականացնել Ռաքայի վրա, սակայն ԻՊ-ի «կառավարությունն» արդեն այնտեղ չէ։

ՄԵՔՍԻԿԱ։ Ավազակախմբի մասնակիցների եւ անվտանգության դաշնային ուժերի բախման ժամանակ սպանվել է Տամաուլիպաս նահանգում ամենաորոնվող նարկոբարոն, Ցուլ Կոմանդանտե («El Toro») մականվամբ «Նեղուց» նարկոկարտելի առաջնորդ Խուլիան Մանուել Լոյսա Սալինասը։ Իշխանությունները քաղաքացիներից խնդրել են զգուշություն պահպանել, քանզի կարտելի այլ անդամների որոնման եւ ձերբակալման օպերացիան դեռեւս շարունակվում է։ ԱՄՆ-ի հետ սահմանին գտնվող նահանգում` դեպի Ամերիկա արտահանվող թմրանյութերի հսկողությունը գլխավորելու համար հակամարտության մեջ են գտնվում «Լոս-Սետաս» եւ «Նեղուց» ամենահզոր մեքսիկական նարկոկարտելները։ Լոյսու Սալինասը կասկածվում էր մարդկանց առեւանգման, նավթի գողության, զենքի եւ թմրանյութերի ապօրինի շրջանառման մեջ։

ԻՍՐԱՅԵԼ։ Թել Ավիվի կենտրոնում դանակով զինված պաղեստինցի տղամարդը հյուրանոցներից մեկում մարդկանց վրա հարձակում է կատարել։ Հետաքննությունը պարզել է, որ տղամարդը գործել է ազգայնամոլ համոզմունքներից ելնելով։ Հարձակման հետեւանքով 4 մարդ է վիրավորվել։ Ոստիկանությունը միջադեպը տեռակտ է անվանել։

ՀԱՅԱՍՏԱՆ։ Համբալ- [արաբ. hammal- բեռնակիր] 1. տարատեսակ (ծանր ու ոչ պատվաբեր) աշխատանքներ կատարող բանվոր, 2. հիմար կամ տգետ (փխբ. իմաստ)։

 Հ.Գ. «Week End»/ Ուիք էնդ (շաբաթվա վերջ, հանգստյան օրեր)։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
      1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30