15.09.2017 03:05 Գրիգոր Ոսկանյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Դուք որ վատնեցիք մեր գանձը հետին

Սրիկայություն հանուն կերակրատաշտի

Սրիկայություն հանուն կերակրատաշտի

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն անդրադարձել է ԵԱՏՄ-ին ու ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության հարցին ու հայտարարել, թե դա անվտանգության խնդիր էր, ու եթե դա չլիներ՝ մենք չէինք հաղթի ապրիլյան պատերազմում։ Համենայն դեպս՝ նրա ասածի հիմնական իմաստն այն էր, որ հայկական բանակն ապրիլյան պատերազմից պատվով է դուրս եկել հենց ռուսների շնորհիվ։

Թե իրականում ինչ է տեղի ունեցել անցած տարվա ապրիլին՝ մոտավորապես հայտնի է։ Հայտնի է, թե Ռուսաստանն ինչպես էր ձգձգում շատից-քչից ժամանակակից սպառազինության մատակարարումը Հայաստանին (երեւի գումարի փոխանցումը մի քիչ ուշացել էր), ինչպես էր 3-4 միլիարդ դոլարի «առեւտուր անում» Ադրբեջանի հետ, հայտնի է նաեւ, որ ապրիլյան պատերազմը մեզ համար անակնկալ էր, մինչդեռ ռուսական արբանյակային հետախուզությունը հաստատ նկատած կլիներ 300 միավոր ծանր տեխնիկայի տեղաշարժը, եւ այլն։ Թե ինչ է իրենից ներկայացնում Դաշնակցության վերնախավը՝ նույնպես հայտնի է։ Բայց էմոցիոնալ գնահատականները մի կողմ թողնենք եւ փորձենք հասկանալ Արմեն Ռուստամյանի ասածը։

Եվ այսպես՝ նա ասում է, որ ապրիլյան պատերազմում մենք հաղթել ենք (կամ՝ գոնե չենք պարտվել) Ռուսաստանի շնորհիվ։ Լավ, ենթադրենք՝ հասարակությունն ամեն բանից չէ, որ տեղյակ է, իսկ Ռուստամյանը «թաքուն բաներ» գիտի։ Ամեն դեպքում՝ գոյություն ունի ընդամենը երկու տարբերակ. կամ ապրիլյան պատերազմում հաղթել ենք մեր զինվորների ու սպաների հերոսության շնորհիվ, կամ Ռուստամյանն իրավացի է՝ եթե Ռուսաստանը չլիներ, հետեւանքները մեզ համար ծանր էին լինելու։ Երկու տարբերակներն էլ քննարկենք։

Եթե իսկապես միայն ռուսների աջակցության շնորհիվ ենք «թեթեւ պրծել», այդ դեպքում Արմեն Ռուստամյանն իր հայտարարությամբ նախ՝ ռազմական գաղտնիք է բացահայտում, երկրորդ՝ մեծ ծառայություն է մատուցում Ադրբեջանին (ադրբեջանական քարոզչությունը մինչեւ հիմա փորձում է սեփական ժողովրդին համոզել, թե ղարաբաղյան պատերազմում հայերը հաղթել են ռուսների աջակցության շնորհիվ),  երրորդ՝ կոտրում է հայկական բանակի մարտական ոգին եւ հայրենասիրական այն վերելքը, որ ունեցանք մեր զինվորների հերոսության շնորհիվ։ Մի խոսքով՝ սրիկայություն է անում։

Քննարկենք երկրորդ տարբերակը՝ ռուսներն ընդհանրապես կապ չեն ունեցել, եւ Ռուստամյանը պարզապես ստում է։ Այդ դեպքում ստացվում է, որ նա մեր հարյուրից ավելի զոհերի արյունը հենց այնպես փռում է ռուսների ոտքերի տակ, արժեզրկում է նրանց հերոսությունը ու նաեւ գիտակցաբար թյուրիմացության մեջ է գցում սեփական ժողովրդին։ Մի խոսքով՝ սրիկայություն է անում։ Եթե որեւէ մեկը այլ տարբերակ գիտի՝ ուշադիր կլսենք։

Բայց հայտնի է նաեւ, որ նման կարգի մարդիկ երբեք հենց այնպես սրիկայություն չեն անում. միայն «քյաշ փողի» կամ նյութական այլ արժեքների դիմաց։ Հարց է ծագում՝ ո՞րն էր այս դեպքում Ռուստամյանի շահագրգռվածությունը։ Ըստ երեւույթին տվյալ դեպքում գործ ունենք «կոլեկտիվ շահագրգռվածության» հետ, եւ Ռուստամյանն ընդամենը գիտակցաբար զոհաբերել է իրեն՝ հանուն Դաշնակցության վերնախավի կերակրատաշտի հարատեւության։ Երեւի պորտֆելներ տալուց առաջ Սերժ Սարգսյանը նրանց բացատրել է, որ իր տված «յուրաքանչյուր վիտամինի դիմաց բազում մանր ծառայություններ է պահանջելու», որոնցից մեկն էլ ինքնանվաստացման գնով ռուսներին հաճոյանալն է։ Կամ էլ՝ դաշնակներն ինքնուրույն են որոշել հաճոյանալ Ռուսաստանին, որ եթե հանկարծ 2018-ին Սերժ Սարգսյանը որոշի իրենց «ֆուկ անել» եւ կոալիցիա կազմել «Ծառուկյան դաշինքի» հետ, իրենք վազեն Մոսկվա, հիշեցնեն իրենց ծառայությունների մասին ու խնդրեն միջնորդել «կերակրատաշտի մոմենտով»։

 Հ.Գ. Հետաքրքիր է՝ այն շարքային դաշնակցականները, ովքեր ապրիլյան պատերազմի օրերին որպես կամավորներ մեկնել էին առաջնագիծ, համաձա՞յն են իրենց շեֆերի հետ, որ այդ օրերին ռուսները մեզ աջակցել են, ու այդ աջակցության շնորհիվ ենք հաղթել։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
          1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30