15.12.2017 09:54 Մարինա Բաղդագյուլյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Ռեպլիկ

Քանքարավոր ընկերները

Քանքարավոր ընկերները

Գեներալությունն ու պատգամավորությունը մեկտեղած Սեյրան Սարոյանը թույլ չի տվել, որ գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանի աշխատանքից ազատելու թեման այդպես անծուխ մարի գնա, եւ Ազգային ժողովում նորից շիկացրել է թեման.

«Կարող ա՞ բանակի հաշվին ա հարստացել։ Էդ շքեղ մեքենան իրան Մասկվայի Ալիկն ա նվեր տվել։ Խի, մենք ընկերությու՞ն չունենք, շրջապա՞տ չունենք, բա մեր դրսի ընկերներն ընչի՞  համար են։ Կարող ա մեզ գրոշ էլ չտային, որ գեներալ ըլնեինք, բայց մարդիկ տեսել են, որ ծառայում ենք, գողություն չենք անում, ավազակ չենք, մեր ընկերները եկել են, ամեն հարցում մեզ պադերժկա են արել։ Էսքան տարի մեր ընկերությունը դրսից գալիս, տեսնում են, որ մենք 24 ժամ ծառայում ենք։ Էդ տղերքը մեզի տարբեր հարցերով օգնել են, որ, այո, բանակից բան չգողանանք։ Ես ուրախ կլինեմ, եթե լյուբոյ զինվորական կողքից բիզնես ունենա, էլ զինվորի հացի վրեն կյանքում չի նայի»։

Անշուշտ, Սեյրան Սարոյանը Հայկազ Բաղմանյանի ընկերն է։ Գաղափարական ընկերը։ Սեյրան Սարոյանն էլ Հայկազ Բաղմանյանի պես համոզված է, որ բանակից գողանալը դեռեւս գողություն չէ, մանավանդ որ կարելի է մատը դնել բանակի բյուջեի վրա եւ ասել` «Սա Մասկվայի Ալիկն ա, սա Մասկվայի Ալիկն ա... »։ Պարզ աուտոթրեյնինգ։ Աշխարհի նկատմամբ դրական եւ ադապտիվ վերաբերմունքի մշակում։ Եվ վատ չէր լինի, որ ՀՀ քաղաքացիներն էլ զբաղվեն նույն բանով` մատները դնեն գեներալիտետի նկարների վրա եւ ամբողջ հոգով կամենան, որպեսզի ով բիզնես չունի` անպայման ունենա, ով ունի`եղածը հազարապատկվի, քանզի դրանից է կախված զինվորի հանապազօրյա հացը։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
      1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30