15.09.2017 02:22 Նատալյա Հովսեփյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Ինչ ենք դիտելու

Սեպտեմբերյան կինոպրեմիերաները. կինոինդուստրիալ մրցակցություն

«Մայրը»
«Մայրը» .

Կինոպրեմիերաներով հագեցած սեպտեմբերին կինոմաններին սպասում են Սթիվեն Քինգի սարսափ-ֆիլմը, Կաննի կինոփառատոնի դափնեկիր-ժապավենը, Սոդերբերգի ֆիլմի վերադարձը, ֆրանսիացի կինեմատոգրաֆիստների ռոմանտիկ ու կյանքի կոմեդիաները եւ այլն։ Մեծ էկրաններին հանդես կգան Ռոբերտ Փաթիսոնը, Նինա Դոբրեւը, Ջեյմս Ֆրանկոն, Սեմ Քոուլմանը, Ջեկի Չանը, Հոլի Բերին, Չենինգ Թաթումը, Քոլին Ֆերթը, Ջուլիանա Մուռը, Բեն Սթիլերը, Ջենիֆեր Լոուրենսը, Միշել Փֆայֆերը,Դենիել Քրեյգը, Ռիզ Ուիզերսպունը եւ այլք։

Ֆիլմերի վերնագրերի ոչ ուղիղ թարգմանությունը պաշտոնապես պայմանավորված է թարգմանվող լեզվի իմաստային առանձնահատկություններով եւ ավանդույթներն ու դավանանքը հաշվի առնելով։ Ֆիլմարտադրողները շարունակում են մարկետինգային տակտիկա կիրառել` պրեմիերաները նշանակելով նույն օրերին, ինչ մրցակիցները։ Ժամանակն է զբաղեցնել նստատեղերը կինոթատրոններում, հեռուստացույցի կամ համակարգչի առջեւ եւ դիտել որակյալ կինո։

07.09 - «Այն»/ It

Ֆիլմի գործողությունը զարգանում է ԱՄՆ-ի Մեն նահանգի Դերի լուռ քաղաքում, որտեղ իրար հետեւից երեխաներ են անհետանում։ Քաղաքում ապրող մի քանի երեխաներ սկսում են կասկածել, որ այս պատմության մեջ ինչ-որ տարօրինակ բան կա. նրանք իրենց կամքին հակառակ ստիպված են ընկերանալ Փենիվայզ չար ծաղրածուի հետ, որն իր ուժերը լիցքավորում է ատելությամբ, հիասթափությամբ եւ վախով։ Դերերում՝ Բիլ Սքարսգարդ, Ֆին Վուլֆարդ, Սոֆիա Լիլիս, Խավյե Բոթետ, Ջեյդեն Լիբերեր, Նիկոլաս Հեմիլթոն, Մեգան Չարպենտյե։

07.09 - «Լոգանի հաջողությունը»/ Logan Lucky

Պատմության կենտրոնում 2 եղբայրներն են, ովքեր Հյուսիսային Կարոլինայում կողոպուտ են պլանավորում. Այնտեղ անցկացվում է NASCAR մրցարշավը։ Կայծակնային արագությամբ «մասնագետների» թիմ հավաքելով՝ երիտասարդները հուսով են մեծ «կտոր վերցնել» եւ ջրից չոր դուրս գալ։ Սակայն հանգամանքները մի փոքր փոխում են պլանները։ Դերերում՝ Դենիել Քրեյգ, Չենինգ Թաթում, Ադամ Դրայվեր, Սեթ ՄակՖարլեյն, Քեթի Հոլմս, Հիլարի Սնոուք, Ռայլի Կիո։

07.09 - «Հյուր Էլիսին»/ Home Again

Կոմեդիան պատմում է լոսանջելեսցի միայնակ մոր մասին։ Առաջին հայացքից ամուսնալուծությունից հետո Էլիսն իրեն ամբողջությամբ տրամադրել է երեխաների դաստիարակությանը։ Սակայն իր 40-ամյակին նա աղմկոտ երեկույթ է կազմակերպում, որի հյուրերի թվում են 3 կինեմատոգրաֆիստները։ Մեծ ամբիցիաներ, մշտական բնակության եւ աշխատանքի բացակայություն... Մի խոսքով, Էլիսը չկարողացավ տղաներին իր մոտ ժամանակավոր բնակվելու կանչել։ Դերերում՝ Ռիզ Ուիզերսպուն, Լեյք Բել, Մայքլ Շին, Լոլա Ֆլեների, Նաթ Վուլֆ, Քենդիս Բերգեն, Էդեն Ռեդֆիլդ, Ռեյս Սքոթ։

 07.09 - «Քառակուսին»/ The Square

«Քառակուսին» շվեդական պատկերասրահի նոր ցուցանմուշն է, որը կոչված է քաղաքացիների մեջ սիրո եւ ալտուրիզմի կաթված առաջացնել։ Ամեն դեպքում, այսպես էր մտածում ցուցահանդեսի կուրատոր Քրիստիանը, սակայն մինչեւ այն պահը, երբ նրանից օրը ցերեկով գողանում են դրամապանակն ու հեռախոսը։ Արդարություն փնտրելիս տղամարդն ընկնում է գողերի հետեւից։ Սկզբում նա հանցագործներին կեսկատակ պատժում է, սակայն ավելի ուշ Քրիստիանի գործողությունները հանգեցնում են հանգամանքների, որոնք ստիպում են տղամարդուն մոռանալ «Քառակուսին» եւ դրա ստեղծման նպատակը։ Դերերում՝ Քլաս Բանգ, Էլիզաբեթ Մոս, Դոմինիկ Ուեսթ, Թերի Նոտարի, Քրիստոֆեր Լեսո, Սոֆի Հեմիլթոն։

14.09 - «Մայրը»/ Mother!

Հոգեբանական այս պատմությունը մի զույգի հարաբերությունների մասին է, որի հանգիստ կյանքն ամբողջությամբ փոխվում է անկոչ հյուրերի հայտնվելուց հետո։ Մնում է միայն կռահել, թե ինչպիսի լուծում կգտնվի նախկին կյանքին վերադառնալու համար։ Դերերում՝ Ջենիֆեր Լոուրենս, Խավյե Բարդեմ, Էդ Հարիս, Միշել Փֆայֆեր, Դոնալ Գլիսոն, Բրին Գլիսոն, Քրիստեն Ուիգ։

14.09 - «Մադամ»/ Madame

Կոմեդիական ֆիլմի գլխավոր հերոսները Էնն ու Բոբն են, ովքեր ընթրիքի են հրավիրում հյուրերի, որոնց թվում է նաեւ Լոնդոնի քաղաքապետը։ Սակայն վերջին նախապատրաստությունների ժամանակ խնդիր է առաջանում՝ սեղանին սպասքի 13 կտոր է դրված։ Սնահավատ տնտեսուհին աղախին Մարիային խնդրում է միանալ իրենց, որպեսզի հնարավոր անհաջողությունը շրջանցվի։ Այսպես Մարիայի համար բավականին արագ «նոր կյանք» են հորինում, եւ պարզվում է, որ նրան սիրահարվում է արվեստի հարուստ կոլեկցիոները։ Մի փոքր դրամա, մի փոքր՝ ռոմանտիկա։ Դերերում՝ Թոնի Կոլեթ, Հարվի Քեյթել, Ռոսի դե Պալմա, Մայքլ Սմայլի, Ժոզեֆին դե լա Բումե։

14.09 - «Բրեդի կարգավիճակը»/ Brad’s Status

Բրեդն ունի լավ աշխատանք, սիրելի ընտանիք, սակայն նախկին համադասարանցիների ձեռքբերումները նրան հանում են հունից։ Որդու հետ քոլեջների «ռեյդից» հետո նա հանդիպում է իր դպրոցական ծանոթներին, որոնք հետք են թողնում տղամարդու սրտում։ Բրեդն իրեն անհաջողակ է համարում. նա իր կյանքում բազմաթիվ սխալներ է թույլ տվել։ Դերերում՝ Բեն Սթիլեր, Օստին Աբրամս, Ջեննա Ֆիշեր, Մայքլ Շին, Ջեմեյն Կլեմենտ, Լյուկ Ուիլսոն, Մայք Ուայթ։

21.09 - «Kingsman. Ոսկե մատանին»/ Kingsman։ The Golden Circle

Ըստ սյուժեի, աշխարհը կրկին վտանգի մեջ է՝ նրան առեւանգել են անհայտները, իսկ Kingsman գաղտնի ծառայության շտաբ-գրասենյակները ոչնչացված են։ Ինչ-որ կերպ իրավիճակը փոխելու փորձ կատարելով, բրիտանացի սուպեր գործակալները հայտնաբերում են, որ նրանց կազմակերպության հետ մեկտեղ նույն օրը ստեղծվել է նաեւ մեկ այլ կազմակերպություն՝ Statesman ամերիկյան հետախուզականը։ Այժմ այս էլիտար ծառայությունների անդամները պետք է միավորվեն, որպեսզի թշնամուն ձեռնոց նետեն։ Դերերում՝ Թերոն Էջերթոն, Հոլի Բերի, Չենինգ Թաթում, Պեդրո Պասկալ, Ջեֆ Բրիջես, Մարկ Սթրոնգ, Քոլին Ֆերթ, Ջուլիանա Մուռ։

21.09 - «ԼԵԳՈ Նինձյագո ֆիլմ»/ The LEGO Ninjago Movie

Նինձյագո-սիթին պաշտպանների կարիք ունի՝ երիտասարդ Լոյդի, նույն ինքը Կանաչ նինձյա, եւ նրա ընկերների՝ գաղտնի զինվորների եւ ԼԵԳՈ-ի հռչակավոր վարպետների։ Նրանք պետք է հանդիպեն դաժան թշնամուն՝ չարագործների չարագործ դիկտատոր Հարմադոնին, ով, ինչպես պարզվում է, Լոյդի հայրն է։ Մուլտպատմության էպիկական բախումը թույլ կտա ստուգել քաղաքի փրկիչների թիմի համախմբվածությունը։ Կրկնօրինակում՝ Օլիվիա Ման, Ջասթին Թերու, Ջեկի Չան, Դեյվ Ֆրանկո, Մայքլ Փենյա։

21.09 - «Բենզասղոցով տեխասյան կոտորած. Կաշվե դեմքը»/ Leatherface

Սարսափ-ֆիլմի սյուժեի համաձայն, 4 դեռահասները փախչում են հոգեբուժարանից՝ իրենց հետ առեւանգելով բուժքրոջը։ Նրանց որոնող ոստիկանական ջոկատը ղեկավարում է անգութ ռեյնջեր Հել Հարթմենը։ Արդարադատությունից թաքնվելով` տղաներից մեկը կանգնում է ողբերգություններով ու սարսափներով լի ուղու վրա, որը նրան «Կաշվե դեմք» մականունով մոլագար-լեգենդի է վերածում։ Դերերում՝ Ստիվեն Դորֆ, Վանեսա Գրաս, Սեմ Սթրայք, Լիլի Թեյլոր, Ֆին Ջոնս, Նիկոլ Էնդրյուս, Ջեյմս Բլուր, Սեմ Քոուլման։

21.09 - «Պահոց»/ The Vault

Բանկը կողոպտելիս հանցագործները ճակատագրական սխալ են գործում՝ բացում են պահոցը, որից ոչ ոք երկար ժամանակ չի օգտվել։ Բացելով սեյֆի դռները` նրանք կատաղի ուրվականների են բաց թողնում, որոնք պահպանում են այնտեղ դրված գանձերը։ Դերերում՝ Ջեյմս Ֆրանկո, Թերին Մենինգ, Ֆրանչեսկա Ֆիշեր-Իսթվուդ, Սքոթ Հեյզ, Կ'Օրիաննա Քիլչեր, Ջեֆ Գամ։

28.09 - «Կոմատոզահարները»/ Flatliners

Ֆիլմը 1990 թվականին նկարահանված համանուն հոգեբանական թրիլլերի սիքվելն է, որը պատմում է բժիշկ-ուսանողների խմբի մասին, ովքեր որոշել են բացահայտել գոյություն չունեցածի գաղտնիքը։ Երիտասարդները հերթով միմյանց կլինիկական մահվան վիճակի մեջ են գցում՝ չկասկածելով, թե ինչ է նրանց սպասում ապագայում։ Փորձարկումների վնասակար հետեւանքները կարող են կյանքի գին ունենալ։ Դերերում՝ Նինա Դոբրեւ, Էլեն Փեյջ, Դիեգո Լունա, Քիֆեր Սազերլենդ, Ջեյմս Նորտոն, Քիրսի Կլեմոնս։

28.09- «Լավ ժամանակ»/ Good Time

Կրիմինալ դրամայի կենտրոնում 2 մանր հանցագործ-եղբայրներն են, ովքեր որոշել են բանտ կողոպտել։ Տղամարդկանցից մեկին ոստիկանները միանգամից են ձերբակալել, իսկ մյուսին հաջողվում է փախուստի դիմել։ Ամեն րոպե եղբորն ու սեփական կյանքը փրկելու նրա մտադրությունն անհույս է թվում... Դերերում՝ Ռոբերտ Փաթիսոն, Բեն Սեֆդի, Ջենիֆեր Ջեյսոն Լի, Բարկհարդ Աբդի, Ռոն Բրաունշթեյն, Ռոուզ Գրեգորիո։

28.09 - «Իմ որդին»/ Mon garcon

Պատմությունը Ժուլյենի մասին է, ում ամուսնական կյանքը փշրվում է մշտական զբաղվածության պատճառով։ Հերթական գործնական ուղեւորության ժամանակ նա սարսափելի լուր է ստանում՝ կորել է Ժուլյենի 7-ամյա որդին։ Թողնելով ամեն ինչ` տղամարդը սկսում է որոնել որդուն, եւ ինչ-որ պահին նրա կատաղությունը կենդանական է դառնում, որը հաշվեհարդարի ծարավ է առաջացնում։ Դերերում՝ Գիյոմ Կանե, Մելանի Լորան, Օլիվյե դե Բենուա, Մարկ Ռոբերտ։

ԴԻՏԵ՜Ք ՈՐԱԿՅԱԼ ԿԻՆՈ։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
      1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30