26.01.2018 09:12 Մելանյա Ծառուկյան
Տարածել հոդվածը. facebook twitter

«ՉԻ» ռիթմով

Հայտնի փաստաբանական ընկերությունը սնանկ է ճանաչվել

Մի շարք աղմկահարույց գործերով հայտնի «Լեւ գրուպ» իրավատնտեսական միավորում ՓԲԸ-ն սնանկ է ճանաչվել։ Որոշումը կայացրել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Կարինե Պետրոսյանի նախագահությամբ։

Ընկերությունը սնանկ է ճանաչվել «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի պահանջով։ Բանն այն է, որ երկու ընկերությունները ժամանակին եղել են ջերմ գործընկերներ, «Լեւ գրուպը» ՀԿԵ-ի շահերն է պաշտպանել դատարաններում, սակայն ինչ-որ մի փուլից (չար լեզուների պնդմամբ՝ գումարային հարցերում անհամաձայնություն ունենալու պատճառով) նրանց ջրերը սկսեցին մի առվով չհոսել։ Եվ ահա դատական տեղեկատվական համակարգում երկու ընկերությունների «վատ ընկերության» ապացույցները կան՝ բազմաթիվ դատական գործեր, հակընդդեմ հայցեր եւ այլն։

Այս ամենի կուլմինացիան էլ կարծես ՀԿԵ-ի «պյուրոսյան» հաղթանակն է եւ հայտնի փաստաբանական ընկերությանը սնանկացման տանելը։ Դեռեւս 2014թ. Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանի վճռով՝ «Լեւ գրուպ իրավատնտեսական միավորում» ՓԲԸ-ից հօգուտ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի բռնագանձվել է 61.731.748 ՀՀ դրամ` որպես պայմանագրային պարտավորությունների խախտմամբ պատճառված վնասի գումար, 4.000 ՀՀ դրամ` որպես նախապես վճարված պետական տուրքի գումար։ Հենց այս վճռի հիմքով էլ երկաթուղին խնդրել է ընկերությանը սնանկ ճանաչել։ Նշենք, որ «Լեւ գրուպի» ղեկավարը փաստաբան Լեւոն Բաղդասարյանն է, որն այսօր որպես փաստաբան ներգրավված է մի շարք աղմկահարույց գործերում, օրինակ՝ պաշտպանում է զինված խմբի ղեկավար Արթուր Վարդանյանին։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
          1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30