Ասում են` Թեւանյանը Սանոսյանի յուրայիններին մարտահրավեր է նետել` ասելով, որ առանց իր «դաբրոյի» ՌԴ-ում Սանոսյաններն ու նրանց «կրուգը» ոչինչ անել չեն կարող։ Ավելի ճիշտ, Թեւանյանը «բլոկ» է դրել որոշ շինարարական տենդերների վրա` թույլ չտալով, որ առանց իր իմացության որեւէ մեկին շինարարական մեծ պատվերներից բաժին հասնի։ Ավելին, Թեւանյանը իր «մարդկանց» միջոցով ոչ միայն Սանոսյաններին, այլ նաեւ որոշ հայ գործարարների, որոնք նույնպես ՌԴ-ում բավականին մեծ ճանաչում ունեն, «մեսիջ» է ուղարկել, որ իր հետ «շփոթվողներին» ինքը իրենց ճիշտ տեղն է ցույց տալիս։ Հատկապես նրանց, ովքեր բիզնես դաշտում կփորձեն հայտնվել իր ճանապարհին ու մանր-մունր «խաղեր» կտան։
Իմիջիայլոց, այս ֆոնի վրա ոչ պակաս լարված հարաբերություններ են ձեւավորել նույն Թեւանյանի ու ՀՀԿ-ական ծագում ունեցող այլ գործարար-պատգամավորների միջեւ, որոնք ժամանակին Թեւանյանի համար մեծ սեղաններ էին բացում Գրիգորի Մարգարյանին` Բելաջիոյի Գրիշին պատկանող «Բելաջիո» ռեստորանային համալիրում։