23.07.2012 12:45 Մելանյա Ծառուկյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Պատասխանատու չեն

Զենք օգտագործում են միայն հանցագործները. Խոստովանում է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը

Զենք օգտագործում են միայն հանցագործները

Վերջերս ԱԺ պատգամավոր Նահապետ Գեւորգյանի որդու` Արտակ Գեւորգյանի մայրաքաղաքի Տերյան փողոցում գտնվող բնակարանում իրավապահ համակարգի աշխատակիցները հայտնաբերել էին 4.5 մմ տրամաչափի «Բայկալ» տեսակի օդամղիչ ատրճանակ։ Նրա դեմ քրեական գործ է հարուցվել։

Հիշեցնենք, որ Ա.Գեւորգյանը գինովցած վիճակում  զենքի սպառնալիքով  ավտոմեքենա էր առեւանգել։ Նշենք, որ վերջերս շատացել են Հանրապետական կուսակցության անդամների եւ նրանց մերձավորների շրջանում զենքի կիրառմամբ տեղի ունեցող աղմկահարույց միջադեպերը։ Ոչ հեռու անցյալում քրեական գործ էր հարուցվել նաեւ ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանի` Թոխմախի Մհերի քրոջ որդու նկատմամբ։ Սեդրակյանը պարզաբանել էր, որ ինքը ոչ մի պատասխանատվություն չի կրում  քրոջ որդու կատարած հանցագործության համար։ ԱԺ պատգամավոր Նահապետ Գեւորգյանի բջջային հեռախոսը անջատված էր եւ մեզ չհաջողվեց  անձամբ նրանից տեղեկանալ, թե որպես հայր եւ որպես օրենսդիր մարմնի ներկայացուցիչ ինչպե՞ս է պարզաբանում իր որդու կողմից կատարած հանցագործությունը։ «ՉԻ»-ն այդ խնդրի  կապակցությամբ փորձեց լսել ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի տեսակետը։

- Պարոն Սահակյան,   ի՞նչ գնահատական կտայիք ԱԺ պատգամավոր Նահապետ Գեւորգյանի որդու արարքին։

- Դա պրովոկացիա է պատգամավորի հանդեպ։

- Սեփական երեխան հոր հանդեպ պրովոկացիա էր անո՞ւմ։

- Հայրերը պատասխանատու չեն ։ Ոչ մի ծնող չի ուզենա, որ որդին հանցագործություն կատարի, որեւէ որդի էլ չի ցանկանա, որ հայրը հանցագործություն կատարի։ Պարզապես փոխանակ բուն էության մեջ խորանան` վիճակը գնահատելու համար, մենք ցանկացած դեպքում թիրախային ենք դարձնում մարդկանց, որոնք կարող է ներքին ընթացողականությամբ հեռու են նման դեպքերից։

- Փաստորեն հայրերը պատասխանատու չեն որդիների արարքների համար։ Հարսնաքարի դեպքերի առնչությամբ  Դուք ասում էիք « Ռուբեն Հայրապետյանը հո չի՞ սովորեցրել, որ մարդկանց ծեծեն»։ Այս դեպքում կարո՞ղ է ասեք, որ  Նահապետ Գեւորգյանի որդին իր դաստիարակած երեխան չէ։

- Մանավանդ հայկական բնավորության մեջ որեւէ մեկը հանցագործ երեխա չի դաստիարակում, եւ որեւէ մեկը չի ուզում հանցագործ երեխա ունենալ։ Դա ոչ միայն դաստիարակության պրոցեսից է կախված, այլեւ այն միջավայրից, որտեղ մարդը կարող է  հայտնվել։ Իսկ ինչ վերաբերում է պատասխանատվությանը, բնականաբար պատասխանատվությունը ցավն է, վիշտն է, որ որդին նման արարք չկատարի։ Այս պահին լիազոր մարմինը դեռ իր բոլոր հարցադրումները չի ներկայացրել հասարակությանը, մարդիկ փնտրում են մի թիրախ, որպեսզի փնովեն եւ կանխավարկածային տեսակետներ հայտնեն։ Գործը քննության մեջ է։

- ՀՀԿ-ն վերջնականապես ասոցացվում է զինված եւ առողջության համար վտանգավոր  խմբավորման հետ։ Չե՞ք կարծում, որ ժամանակն է բոլորին զինաթափելու, քանի որ գաղտնիք չէ, որ ՀՀԿ-ականները զենք ունեն` անվանական կամ այլ կերպ։

- Որեւէ ՀՀԿ-ական զենք չի օգտագործում։ Հանրապետականները զենքը օգտագործել են միայն պատերազմի ժամանակ։

- Հիմա պատերազմական իրավիճակ է՞, որ ձեր կուսակիցներից շատերը զենք ունեն։

- Բազմաթիվ հանրապետականներ, ԲՀԿ-ականներ դաշնակցականներ, ՀԱԿ-ի ներկայացուցիչներ ունեն օրինական զենքեր։ Բայց չի նշանակում, որ դա պետք է վերագրել միայն Հանրապետականին։

- Բայց զենքեր  հիմնականում կիրառում են հանրապետականները, կրակոցներ հնչում են հանրապետականնների կողմից։

- Ես չեմ կարծում, գոնե մինչեւ այսօր չեմ տեսել, որ որեւէ հանրապետական ակնհայտորեն զենք օգտագործի։ Զենք օգտագործում են հանցագործները։ Եթե կուսակցության ներկայացուցիչ է, դա չի նշանակում, որ կուսակցությանը պետք է վերագրել նրա մի անդամի գործունեությունը։ Կուսակցությունը ուսումնական կենտրոն չէ, որ մարդկանց դաստիարակի, որ հանցագործություն չանեն։

- Շնորհակալություն, Դուք շատ դիպուկ ասացիք. զենքեր օգտագործում են միայն հանցագործները։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
          1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30