12.06.2012 01:24 Քրիստինե Խանումյան
Տարածել հոդվածը. facebook twitter

«ՉԻ» ռիթմով

ԼՂՀ ՊԲ. մարտեր չեն ընթանում

ԼՂՀ ՊԲ մամլո ծառայությունը երեկ հայտարարել է, թե ադրբեջանական լրատվամիջոցների կողմից տարածվող լուրերը, թե իբր ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի Աղդամի եւ Ֆիզուլու ուղղությամբ ընթանում են մարտական գործողություններ, ոչ այլ ինչ են, քան երեւակայության արդյունք։

«Իրականում, համեմատած նախորդ օրերի հետ, հունիսի 7-ի լույս 8-ի գիշերը եւ օրվա ընթացքում առաջնային գծի տարբեր հատվածներում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հաճախականության նկատելի աճ, որը սակայն որեւէ կերպ չի ազդել եւ չի ազդում ընդհանուր իրավիճակի վրա։ ԼՂՀ ԶՈՒ առաջապահ ստորաբաժանումները վստահորեն վերահսկում են սահմանագծի ողջ երկարությամբ տիրող իրավիճակը եւ պատշաճ կերպով իրականացնում իրենց առջեւ դրված մարտական խնդիրը»,- հայտարարել է ԼՂՀ ՊԲ-ն։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
    1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30

31