02.06.2017 09:51 Նատալյա Հովսեփյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Լինել գեղեցիկ

Բյութի-բառարան. թեթեւ հյուսվածքով ամառային ամենատարածված դեմքի խնամքի միջոցները

Բյութի-բառարան. թեթեւ հյուսվածքով ամառային ամենատարածված դեմքի խնամքի միջոցները

Տարվա ամենատաք եղանակը խնամքի միջոցների պահարանի հստակ ստուգում է պահանջում։ Փոխվում է դիմահարդարումը՝ առաջ բերելով մատտը, վառն ու մրգայինը, իսկ հագեցած քսուքսներին փոխարինելու են գալիս թեթեւ գել-սորբեթները։ Ներկայացնում ենք թեթեւ հյուսվածքով խոնավացնող միջոցներ, որոնք այդքան անհրաժեշտ են ամռանը եւ գրեթե չեն զգացվում մաշկի վրա։

CHANEL HYDRA BEAUTY MICRO CREME։ Chanel Hydra Beauty խնամքի գծի այս սեզոնի նորույթը Chanel Micro Creme թեթեւ գել-քսուքն է։ Միջոցի նպատակը հյուծված բջիջներին հագեցնելն է՝ միաժամանակ դեմքի վրա բացարձակ չերեւալով։ Կպչունության, ձգվածության բացակայությունը, որը հատուկ է շատ գելերին, ապահովված է։ Բաղադրության մեջ առկա են կամելիայի ինովացիոն միկրոսֆերաները եւ երկնագույն կոճապղպեղի էքստրակտը, որոնք խոնավացնում, ամրացնում եւ բարձրացնում են մաշկի ձգությունն ու էլաստիկությունը։

VALMONT HYDRA3REGENETIC։ Խոնավացման միջոցը նախատեսված է հյուծված եւ խամրած մաշկի համար։ Միջոցը համատեղում է գելի եւ քսուքի առանձնահատկությունները՝ բջիջները խոնավությամբ հագեցնելով։ Բաղադրության մեջ գիալուրոնային թթվի հիման վրա առկա հզոր կոկտեյլը պատասխանատու է հյուսվածքների էլաստիկության եւ ձգության բարձրացման համար։ Արդյունքում, մաշկը դառնում է փայլուն եւ խոնավ։

3LAB HYDRA DAY SPF20։ Ապրանքանիշի խոնավացման բոլոր միջոցները տնային սուպերինտենսիվ խնամքի վառ օրինակներ են, որոնց արդյունավետությունը կարելի է համեմատել սալոնային պրոցեդուրաների հետ։ Դեմքի համար ցերեկային այս խոնավացուցիչը բացառություն չէ։ Այն բարձրացնում է մաշկի պաշտպանական հատկությունները՝ շրջակա միջավայրի բացասական ֆակտորների ազդեցությունից ծածկելով։ Քսուքը ակնթարթորեն ներծծվում է, ուստի այն շատ հարմար է դիմահարդարման բազայի համար։

THALGO GEL-CREME HYDRA-LUMIERE 24H։ Թեթեւ գել-քսուքը հյուծված մաշկի համար իսկական փրկություն է։ Միջոցի բաղադրության մեջ առկա միներալային կոմպլեքսի շնորհիվ մաշկը լցվում է բնական փայլով։ Թարմացնող հյուսվածքը հաճելիորեն սառեցնում է մաշկը` առանց յուղոտ փայլ թողնելու։

SWISS LINE AQUA VITALE GEL-CREAM։ Թեթեւ խոնավացնող գել-քսուքը «կենդանի ջուր» է, որն ակնթարթորեն սնուցում է հյուծված բջիջները։ Որպես արդյունք, մաշկը դառնում է փայլուն եւ խոնավ, առանց որեւէ դիսկոմֆորտի զգացողության։

DR.JART + MOST MOIST WATER-SURE GEL CREAM։ Կորեական բրենդի ինովացիոն լիֆթինգ-քսուքը խոնավացում է, հակատարիքային խնամք եւ ապահով պաշտպանություն է։ Միջոցը իդեալական է տաք երկրներում եւ մեծ քաղաքներում ամառային հանգիստն անցկացնելու համար։

LIMONI SNAIL REPAIR։ Կոսմետիկայում առկա խխունջի էքստրակտը ժամանակակից բյութի-ինդուստրիայում իսկական առաջխաղացում է։ Բաղադրիչը թողարկում է բջիջների ինքնուրույն ռեգեներացիայի պրոցեսը՝ զգալիորեն բարձրացնելով մաշկի էլաստիկությունն ու ձգությունը։ Խոնավացնող քսուքի բաղադրության մեջ այն առաջին ջութակի դերն է կատարում, որին ուղեկցում են փռնչուկի, թեյի տերեւի եւ հազարաթերթիկի էքստրակտները։

SHISEIDO PURENESS։ Ճապոնացիները մաշկի նուրբ խնամքի գիտակներ են. քսուք-գելի անքաշ հյուսվածքը միանգամից փափկացնում ու հավասարեցնում է մաշկի տոնը՝ նրան թեթեւ փայլ հաղորդելով։ Միջոցի բաղադրության մեջ առկա է բնական ունիկալ համակարգ, որը կարգավորում է բջիջների խոնավության մակարդակը, որի շնորհիվ չորությունն այլեւս խնդիր չի համարվում։

CLARINS HYDRA ESSENTIEL COOLING GEL։ Բրենդի այս գծում միանգամից 4 խոնավացնող միջոց է ներկայացված, որոնք հաշվարկված են ամեն տիպի մաշկի համար։ Թեթեւ գելն իդեալական է նորմալ եւ կոմբինացված մաշկ ունեցողների համար տարվա տաք եղանակին։ Բաղադրության մեջ կալանխոեյի հազվադեպ էքստրակտը բջիջներում կոլագենի սինթեզ է թողարկում, ինչպես նաեւ նպաստում է խոնավության պահպանմանը։

KIEHL'S ULTRA FACIAL OIL-FREE GEL CREAM։ Խոնավացման քսուքը ստեղծված է յուղոտ մաշկ ունեցողների համար, որը ամռանը համապատասխան խնամք է պահանջում։ Միջոցը մաշկին ժապավենի տպավորություն չի թողնում, չի խցանում ծակոտիները՝ թույլ տալով նրան շնչել։ Բացի այդ, քսուքը կանխում է բակտերիաների առաջացումը՝ արգելափակելով ակնեն եւ ցանը։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
          1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30