28.04.2017 04:20 Մ. Ղալեչյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Պատառիկներ Facebook-ից

Գրիշա Բալասանյան. «Հույս ունեմ, որ իրավական գործընթացից զատ, այսօրվա միջադեպին մասնակցած փաստաբանները, ովքեր պաշտոն են զբաղեցնում փաստաբանների պալատում կամ որոշում կայացնող անձ են, հրաժարական կտան, քանի որ նրանց անվան շուրջ ծավալված խոսակցությունները ստվեր են գցում պալատի վրա։ Իմ կարծիքով, կապ չունի տվյալ անձինք մեղավոր են, թե` ոչ։

Միայն այն փաստը, որ նրանք «մեղադրվում» են բռնություն գործադրելու մեջ եւ հիշատակվում են, որպես պալատի աշխատակիցներ կամ խորհրդի անդամներ, բարոյական հարթության վրա բավարար հիմք է հրաժարական տալու համար։ Ընդ որում, հրաժարական տալն ամենեւին թուլության կամ «մեղքն» ընդունելու նշան չէ։ Դա բարձր գիտակցում է ցանկացած պաշտոնյայի կամ ղեկավար դիրք զբաղեցնող անձի համար։ Ես այդպես կվարվեի, մնացածի դեպքում՝ չգիտեմ»։

* * *

Լուսինե Բուդաղյան. «Այսօր 1 ժամ 40 րոպե Մյասնիկյան պողոտայում խցանման մեջ եմ եղել։ Նախընտրական ասֆալտապատման պատճառով լիքը մարդիկ գործից, դասից ու ամեն ինչի ուշացան։ Չի՞ կարելի մի քիչ ճկուն մտածել, աշխատողներին մի երկու կոպեկ ավել վճարել` ասֆալտի կարկատանները էդ ծանրաբեռնված փողոցում շաբաթ-կիրակի օրերին անել։ Սրանից լավ հակագովազդ ՀՀԿ-ին մրցակիցները չէին էլ կարող անել` ոնց որ քաղաքային իշխանություններն են իրենց թեկնածուին անում»։

* * *

Պետրոս Ղազարյան. «Ոչ մեկին չի հետաքրքրում` ինչպես է հաջողվել բարեփոխված մաքսայինով մաքսանենգ ճանապահրով մեծաքանակ խնձոր ներկրել, կարեւորը` ինչու է խնձորը ադրբեջանական»։

* * *

Ապրես Զոհրաբյան. «Հիմա ոչ թե ամբողջ հանրապետությունով մեկ ադրբեջանական խնձոր պետք է փնտրել, այլ վերջին տաս-տասնհինգ տարվա բոլոր գյուղնախարարներին պետք է հրավիրել «գորգի վրա» եւ հարցնել` այ «խելոքներ», էդ ինչպես եղավ, որ Ադրբեջանի խնձորը Հայաստանում մրցունակ է գին-որակ հարաբերակցությամբ»։

* * *

Կարպիս Փաշոյան. «Կյանքում ծառ չտնկած ու ծառերի ճակատագրով երբեւէ չհետաքրքրված ֆեյսբուքյան հիստերիկների լայքահավաք հիստերիկության պատճառով մի խեղճ մարդ գնաց բանտ։

Ինչ է, թե ֆեյսբուքյան «սռաչա» ու դրանից ելնելով ծառերի խնամքից գլուխ չհանող ամեն մի հիստերիկ իր սրբազան պարտքը համարեց մի բան տուֆտել, կեղծ ողբ խաղալ, արդյունքում չորս երեխաների հայրը գնաց բանտ։

Ի դեպ էդ կտրված ծառերը ծաղկում են։ Աշխատողին ասել էին էտի, ինքն էլ էտել էր։ Բայց չէ, ֆեյսբուքյան «բնապահպանները» պետք է իրանց ճղեին։ Ախր ձեզնից ի՞նչ բնապահպան։

Ախր ֆեյսբուքից դուրս որեւէ բնապահպանական ակցիայի չեք մասնակցել»։

* * *

Ռուզան Մինասյան. «00,1 գրամ չպարզված կանաչ զանգվածի համար մաքսայինում դեսանտ եք իջեցնում, բռնում տեղում, էդ խնձորը (հակառակորդը դեռ սպանում է, հակառակորդ պետության-հիշեցնեմ) չե՞ք իմանում, ինչպես է մտնում հանրապետություն։ Եթե չեք իմանում, աշխատանքից պետք է հեռացվեք»։

* * *

Արմեն Ավետիսյան. «Երեկ սահմանադրական դատարանի նիստն էի նայում։ Դատավորները կամ քնած էին, կամ դանթում էին։ Էդ ծերանոցի ապրանքներին որտեղի՞ց էիք պեղել»։

* * *

Գոռ Մադոյան. «Որ նայում եմ «ազգ-բանակ» էս պաթոս-քեշ օպերացիային սրտնեղում եմ, որ սերունդին խաղաղությունից հեռու դաստիարակելուց ավելի վատ բան չկա, բայց հետո որ հիշում եմ Մուսսոլինիի «կապռոնից» սեւշապիկավորներին, մի քիչ հույս մնում է։ Բայց դե իտալացիք էդ «ինքնամաքրման» համար դաժան գին վճարեցին, վկան` Սիկայի «Հեծանիվն» է, ինչքա՞ն պետք է հասարակությունը քայքայված, նվաստացած ու ունեզրկված լինի պատերազմից, որ գլխավոր հերոսը հեծանիվը դառնա»

* * *

Արթուր Դանիելյան. «Վրաստանի նախագահի աներորդուն դատապարտել են 4 տարվա ազատազրկման (որից չորս ամիսը նա արդեն նստած է)` ապօրինի զենք պահելու համար։ Ահագին վախտ է, նախանձում եմ վրացիքին, բայց սենց դեռ չէի նախանձել։

Թեպետ վերջերս իմացա, որ ՀՀ մի բարձրաստիճան ոստիկանի աներորդուն մեքենայից ու վարորդականից են զրկել։ Բայց դե դա 4 տարի դատվածություն հետ համեմատելի չէ»։

* * *

Արման Ղարիբյան. «Շուտով 2000-ականներին ծնված էրեխեքը կսկսեն զոհվել սահմանին, ո՞նց կանգնեցնենք էս սպանդը»։

* * *

Սարգիս Գեւորգյան. «Այդ դրոշ վառող հոգնածներին ասեք, թող մի հատ ՀՀԿ-ի դրոշ վառեն»։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
      1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30